Բոլոր տոները. մարտի 26


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

Մանուշակագույն օր՝ էպիլեպսիայով հիվանդների օրը (Purple Day) *

  • Մի անգամ էպիլեպսիայով տառապող 9-ամյա Քեսսեդի Մեգանը որոշեց մարդկանց ցույց տալ, որ ինքը ոչնչով չի տարբերվում բոլորից, թեև հիվանդ է: Այսպես 2008 թ.-ի մարտի 26-ին նա առաջին անգամ  մտահղացավ նշել Մանուշակագույն օրը, որն էլ հետագայում դարձավ էպիլեպսիայով հիվանդների աջակցության օրը:  2009թ.-ին արդեն Մանուշակագույն օրվան միացան 100 հազար ուսանողներ, մոտ 100 հասարակական միություններ, տարբեր կառունցեր: Տորոնտոյում հեռուսատաշտարակը մեկ երեկո ներկվում է մանուշակագույն:
  • Նշենք, որ Էպիլեպսիան բնորոշվում է որպես դարձելի, միատիպ, կարճատև նոպաներ, որոնց առաջացման պատճառները կարող են լինել ինչպես բնածին այնպես էլ ձեռքբերովի գործոնները: Էպիլեպսիան տարածված նյարդաբանական հիվանդություն է, որն ախտահարում է աշխարհի ազգաբնակչության մոտ 1-2 %-ը:
  • Նոպաները կարող են դիտվել ցանկացած տարիքում. Դրանք ավելի հաճախ են հանդիպում նորածնային հասակում, հաճախականությամբ իջնում են մանկական, պատանեկան և մեծ հասակում և հաճախանում են ծերերի մոտ:

Կրոնական և ժողովրդական

Առաքելական (Հայաստան) - Քառասուն սուրբ մանկանց հիշատակության օրը *

  • 4-րդ դարի սկզբին նահատակված 40 վկաները Փոքր Հայքի տարբեր քաղաքներից էին և զինվորական ծառայության մեջ էին Սեբաստիա քաղաքի կայսերական գնդում: Երբ Լիկիանոս կայսեր հրամանով Կեսարիայի դուքս Լյուսիասը հարցաքննում է զինվորներին` բանակում քրիստոնյաներ հայտնաբերելու նպատակով, նրանցից 40-ը, հավատարիմ իրենց հավատին, անվեհեր պատասխաններով դատավորների զայրույթն են առաջացնում և բանտարկվում: Ձմեռային մի ցուրտ գիշեր նրանց նետում են Սեբաստիա քաղաքի մոտ գտնվող լիճը: 40-ից միայն մեկը չի կարողանում դիմանալ տանջանքներին: Դուրս ելնելով սառցակալած ջրից, նա փորձում է փրկություն գտնել լճափին կառուցված տանը, սակայն կնքելով  մահկանացուն, զրկվում է թե´ երկրային, թե´ երկնային կյանքից: Լուսադեմին մյուս բոլոր նահատակները երևում են լուսե պսակներով զարդարված: Պահապան զինվորներից մեկը, տեսնելով այդ, լցվում է հավատով և նետվելով լիճը, պսակակից է դառնում նրանց: Աստվածային հրաշքով ձմեռային սառնամանիքին դիմակայած վկաներն առավոտյան նահատակվում են: Նրանց նշխարներն ամփոփվում են Սեբաստիայում, որտեղ և հետագայում կառուցվում է «Քառասուն մանկունք» 40-գմբեթանի տաճարը, որ կանգուն է եղել մինչև Լենկթեմուրի արշավանքը: 40 մանկանց պատմությունը հորդորում է կյանքի բոլոր դժվարությունների մեջ հավատարիմ մնալ Քրիստոսին, հաղթահարել դյուրահաճ գայթակղությունները` երկնային պսակին արժանանալու համար: 
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  2023-03-18, 2024-03-09, 2025-03-29, 2026-03-14, 2027-03-06, 2028-03-25, 2029-03-10, 2030-03-30

Զրադաշտականություն - Զարաթուշտրա մարգարեի ծննդյան օրը *
Կաթոլիկություն - Նահատակ Էմանուելի հիշատակը
Ուղղափառություն - Կոստանդնուպոլսի պատրիարք Սուրբ Նիկիֆորի մասունքների տեղափոխման հիշատակը *
Սլավոնական - Նիկիֆորովյան օր *

Ազգային

  • ԱՄՆ - Իրավաբանի օգնականի օրը (Legal Assistant ' s Day) *
  • ԱՄՆ - Սեփական տոն ստեղծելու օրը (Make up Your Own Holiday Day) *
  • ԱՄՆ - Սպանախի ազգային օրը (National Spinach Day) *
  • ԱՄՆ - Նուգայի ազգային օրը (National Nougat Day) *
  • Բանգլադեշ - Անկախության օրը (Independence Day) *
  • Հավայան կղզիներ - Արքայազն Կուխիոյի օրը (Prince Kūhi Day Day) *
  • Մալի - Ժողովրդավարության օրը (Democracy Day) *
  • Ռուսաստան - Տխուր ավանակների տոնը *
  • Ռուսաստան - Գարնան լուրն օդապարիկով ուղարկելու օրը *
  • Վիետնամ - Երիտասարդության օրը (Youth Day) *
  • Ուկրաինա - Ազգային գվարդիայի օրը (День Національної гвардії) *

* Տոների մասին մանրամասն