Հիշարժան և տոն օրեր, մարտի 27

Տոներ 27.03.2021   09:00   138

Միջազգային

Երկրի Ժամը (Earth Hour) *

  • Երկրագնդի ժամը գլոբալ ակցիա է, որը կազմակերպվում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (World Wide Fund for Nature, WWF)  կողմից և ամեն տարի անցկացվում մարտի վերջին շաբաթ օրը: Այսօր երեկոյան ժամը 8-ից մինչև 9-ը՝ մարդկության ուշադրությունը ուղղվելու կլիմայի փոփոխության վրա և քաջալերելու էլեկտրականության և առհասարակ, էլեկտրական սարքերի խելամիտ օգտագործումը։ Նպատակ ունի նաև միջոցառման միջոցով նվազեցնել լուսային աղտոտումը։
  • Առաջին Երկրի ժամը անցկացվել է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում 2007 թվականի մարտի 31֊ին, ժամը 7։30-ից մինչև 8։30։ Երկրի ժամը նվազեցրել է Սիդնեյի էլեկտրական հոսանքի սպառումը այդ ժամվա ընթացքում 2.1%--10.2%֊ով նվազել է․ մասնակցել է 2.2 միլիոն անձ։ Ակցիային միացել է նաև Գուգլ ընկերությունը, որը որոշ երկրների համար իր որոնիչի էջի գույնը փոխել է սպիտակից սև և էջի վրա նշել՝ «Մենք անջատել ենք լույսերը։ Այժմ ձեր հերթն է։ Երկրի ժամը»։
  • Սիդնեյի քաղաքի և նրա քաղաքագլխի՝ Կլովեր Մուրի աջակցությամբ, Երկրի ժամը 2008֊ին դարձել է միջազգային իրադարձություն։
  • «Երկրագնդի ժամն» աշխարհում ամենամասշտաբային բնապահպանական ակցիան է: Դրանում մասնակցում է ավելի քան 2 մլրդ մարդ 188 երկրներից, որտեղ անջատում են ավելի քան 18 000 ճարտարապետական կոթողների լուսավորումը:
  • 2019-ին ակցիային մասնակցել է 188 երկրներից ավելի քան 2 մլրդ մարդ: Լույսերն անջատել են ամբողջ աշխարհում մոտ 18 հազար շենքեր և շինություններ:   

Թատրոնի միջազգային օրը (World Theatre Day)

  • Մարտի 27-ին ամբողջ աշխարհով նշվում է «Թատրոնի Միջազգային Օրը»: Այս տոնը հաստատվել է դեռևս 1961թ. Միջազգային թատերական ինստիտուտի (International Theatre Institute, ITI) IX-րդ կոնգրեսում: Թատրոնի համաշխարհային օրը տոնելու գաղափարը հաստատվել է Թատրոնի միջազգային ինստիտուտի որոշմամբ: Համաձայն կանոնադրության՝ կազմակերպության գործունեությունն ուղղված է «ազգերի միջև ընկերության և խաղաղության ամրապնդմանը, ինչպես նաև աշխարհի բոլոր թատերական համույթների միջև համագործակցության ընդլայնմանը»: Թատրոնի միջազգային օրվա առիթով առաջին համաշխարհային ուղերձը 1962 թվականին գրել է ֆրանսիացի գրող և նկարիչ Ժան Կոկտոն: «Թատրոն» բառն առաջացել է հին հունական «theatron» բառից, որը թարգմանաբար նշանակում է «տեղ, որտեղ նայում են»:

Կրոնական

Առաքելական (Հայաստան) - Ղազարոսի հարության հիշատակության օրը

  • Մեծ Պահքի 41-րդ օրը Հայաստանյայց Առաքելական եկեղեցու օրացույցում Ղազարոսի հարության հիշատակի օրն է: Ղազարոսի հարության մասին պատմվում է Ս. Հովհաննեսի Ավետարանում (տես Հովհ. 11:1-46): Ղազարոսը Հիսուս Քրիստոսի սիրելի ընտանիքից էր: Նա Մարիամի և Մարթայի եղբայրն էր, ով մահացավ հիվանդության պատճառով: Քրիստոս նրան հարություն է տալիս՝ ապացուցելով, որ Ինքն է կյանքը և հարությունը: Ղազարոսի հարության մասին պատմող դրվագը գեղեցիկ վերնագիր ունի. «Եվ Հիսուս արտասվեց...»: Հրեաները, տեսնելով Հիսուսի արտասվելը, ասում են. «Տեսեք, թե ինչքան էր սիրում նրան»: Քրիստոսի արտասվելը բոլորի հանդեպ Նրա անսահման սիրո վկայությունն է, իսկ Ղազարոսի հարությունը խորհրդանշում է նաև ննջեցյալների համընդհանուր հարությունը:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-04-09, 2023-04-01, 2024-03-23, 2025-04-12, 2026-03-28, 2027-03-20, 2028-04-08, 2029-03-24, 2030-04-13:

Այլ տոներ

Միջազգային

  • Բժշկական գիտությունների կապի միջազգային օրը (International Medical Science Liaison Day) *
  • Վիսկիի միջազգային օրը (International Whiskey Day) *
  • Քվենտին Տարանտինոյի ծննդյան օրը (Quentin Tarantino’s Birthday) *

Կրոնական և ժողովրդական

  • Կաթոլիկություն - Պաննոնացի զինվոր Ալեքսանդրի հիշատակը
  • Ուղղափառություն - Ծնողական շաբաթ *
  • Ուղղափառություն - Վենեդիկտ Նուրսկու հիշատակության օրը *
  • Սլավոնական - Վենեդիկտովյան օր *

Ազգային

  • ԱՄՆ - Վիագրայի օրը (Viagra Day) *
  • ԱՄՆ - Իսպանական պաելիայի ազգային օրը (National Spanish Paella Day) *
  • ԱՄՆ - Քանթրի երաժշտությամբ տարօրինակ երգերի օրը (Quirky Country Music Song Titles Day) *
  • ԱՄՆ - Ջոյի ազգային օրը (National Joe Day) *
  • ԱՄՆ - Կարակուլների ազգային օրը (National Scribble Day) *
  • Անգոլա - Հաղթանակի օրը (Victory Day) *
  • Բելգիա - Ֆրանսախոս մշակութային համայնքի տոնը
  • Իրան - Թատերական արվեստի օրը (Performing Arts Day) *
  • Ճապոնիա - Սակուրայի ծաղկման տոնը (Sakura Blossom Holiday) *
  • Մյանմար - Զինված ուժերի օրը (Armed Forces Day) *
  • Ռուսաստան - ՌԴ ազգային գվարդիայի զորքերի օրը (ՆԳՆ ներքին զորքերի օրը) *
  • Ռուսաստան - Նեֆրոլոգի օրը *
  • Ռուսաստան - Թռչող խոզուկների օրը *
  • Ռուսաստան - Սագի կաշվի օրը *
  • Ուկրաինա - Ինժեներա-աերոդրոմային ծառայության օրը (День інженерно-аеродромної служби ВСУ) *
  • Վրաստան - Ծաղկող բալենու միջազգային փառատոն (International Cherry Blossom Festival) *
  • Ֆրանսիա - Պանրի ազգային օրը (National Cheese Day) *

* Տոների մասին մանրամասն

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         մարտի 27, Հիշարժան և տոն օրեր

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon