Հիշարժան և տոն օրեր, մարտի 29
Միջազգային
«Կոկա-Կոլայի» (Coca-Cola) ծննդյան օրը
- Կոկա-կոլան աշխարհի ամենահայտնի բրենդերից մեկն է և արժե ավելի քան 80 մլրդ դոլար: Այսօր աշխարհում դժվար է գտնել մի մարդու, ով չիմանա այս կարմիր լոգոտիպը, որի մեջտեղում գրված է Կոկա-կոլա:
- Կոկա Կոլա զովացուցչի ըմպելիքը ստեղծվել է 1886 թ.-ի մայիսի 8-ին Ատլանտայում, ԱՄՆ: Սկզբում այն վաճառվել է որպես «բոլոր նյարդային ցնցումների դեմ» դեղամիջոց: Նրա բաղադրության մեջ մտնում է այն նույն բույսը, որից ստանում են կոկային:
- Դեղագործ Ջոն Պեմբերտոնը, Կոլամբուսից տեղափոխվելով Ատլանտա, բացում է իր դեղագործական ընկերությունը, քանի որ փոքր հասակից միշտ էլ տարվել է քիմիայով: Ջոնը, պատրաստելով այս օշարակը, տեսնում է, որ շատ համեղ է և կանչում է իր հաշվապահ ընկերոջը` Ֆրենկ Ռոբինսոնին, ով համտեսելով այն` միանգամից խորհուրդ է տալիս բաղադրությունը գրել թղթի վրա: Կոկա-կոլայի հիմնական բաղադրությունն էր` 3 կոկայի տերև, որից ստացվում է նաև կոկաին, և կոլա ծառի պտուղներից: Ստացված օշարակը պատենատավորվեց որպես մարդու նյարդերը հանգստանող միջոց:
- Ջոնն այս օշարակը տանում է քաղաքի ամենամեծ դեղատունը` Jacobs’ Pharmacy-ն, որտեղ սկսում են վաճառել 1 բաժակը 5 ցենտով: Հյութի անվանումը հորինեց նույն հաշվապահը` Ֆրենկ Ռոբինսոնը, ով թղթի վրա նկարեց Coca-Cola, որից հետո մինչև հիմա այդ նկարված տեսքով էլ պահպանվում է բրենդի անվանումը շշերի վրա:
- Սակայն այս ըմպելիքի հեղինակը՝ Պեմբերտոնը, 1888 թվականին աղքատության մեջ է մահանում և թաղվում աղքատների գերեզմանոցում և միայն 70 տարի հետո Կոկա-կոլայի բանաձևի հեղինակի պատվին արձան է կանգնեցվում:
Ազգային
Ֆրանսիա - Պանրի ազգային օրը
- Մարտի վերջին Ֆրանսիան նշում է Պանրի ազգային օրը: Ֆրանսիան և պանիրն անբաժան են, ինչպես Փարիզը և Էյֆելյան աշտարակը: Այն կոչում են 300 տեսակի պանրի երկիր, և իրենք` ֆրանսիացիները, կհամոզեն ձեզ, որ տարվա յուրաքանչյուր օրվա համար նրանք կունենան համտեսելու պանրի նոր տեսակ: Ավելին, յուրաքանչյուր շրջան ունի պանրի իր տարատեսակը:
- Ֆրանսիայի հյուսիս. Ֆրանսիայի հյուսիսում նախաճաշին ուտում են «Մարուալ» տեսակի պանիր և խմում տաք եղերդակի (цикории) ըմպելիք: «Մարուալ» պանիրը ամենահին պանիրներից է: Ըստ լեգենդի, VII դարի կեսերին նրա հայտնվելը վերագրվում է Մարուալի աբբայության մի վանականի: «Մարուալ» պանիրը պատրաստում են կովի կաթից և պատկանում է փափուկ պանիրների տեսակին:
- «Միմոլետ». այս տեսակի պանիր, որն արտադրվում է Լիլ քաղաքի մերձակայքում, կոչվում է նաև «Լիլի գունդ» (Boule de Lille): Այս պանրի մեկ գլուխը կարող է կշռել 2,5-ից 4 կիլոգրամ: Ի տարբերություն «Մարուալի», «Միմոլետի» սերուցքը նարնջագույն է, իսկ կոշտ կեղևը՝ մոխրագույն:
- Նորմանդիա. «Նորմանդիա» բառը զուգորդվում է խնձորի և պանրի հետ: Նորմանդիայի ամենահայտնի պանիրը, որ նվաճեց պանրի սիրահարներին, «Կամամբերն» է: Ըստ լեգենդի ՝ առաջին «Կամամբերը» պատրաստվել է 1791 թվականին նորմանդացի գեղջկուհի Մարի Արելը, ով Ֆրանսական մեծ հեղափոխության ժամանակ մահից փրկել է մի վանականի, որը որպես երախտագիտություն նրան է տվել այդ պանրի պատրաստման բաղադրատոմսը: Ֆրանսիացի պոետ և արձակագիր Լեոն-Պոլ Ֆարգը «Կամամբերի» համը բնութագրում է որպես «Աստծո ոտքերի հոտ» (Le camembert, ce fromage qui fleure les pieds du bon Dieu)։
- Սովորաբար ֆրանսիացիները նախընտրում են պանիրները համտեսել թեթև գինով և հակառակը: Նորմանդիայի հայտնի պանիրներից են «Լիվարոն», որը կոչում են նաև «գնդապետ», Պոն-Լևեկը և Նոշատելը:
Այլ
Միջազգային
- Դաշնամուրի համաշխարհային օրը (World Piano Day) *
Կրոնական և ժողովրդական
- Կաթոլիկություն - Սուրբ Գվինլիայի հիշատակը
- Հինդուիզմ - Հոլի՝ գարնան և վառ գույների տոն (Holi) *
- Ուղղափառություն - Սուրբ Հովհաննես Լեսթվիչնիկի հիշատակը *
- Ուղղափառություն - Սավին Երմոպոլսկու հիշատակը *
- Սլավոնական - Սավինյան օր *
Ազգային
- ԱՄՆ - Նիագարա ջրվեժի չորացման օրը (Niagara Falls Runs Dry Day) *
- ԱՄՆ - Վիետնամական պատերազմի վետերանների ազգային օրը (National Vietnam War Veterans Day) *
- ԱՄՆ - Նևադա նահանգի ազգային օրը (National Nevada Day) *
- ԱՄՆ - Փոքր բիզնեսի սեփականատերերի ազգային օրը (National Mom and Pop business Owners Day) *
- ԱՄՆ - Կոլումբոսի ասպետների հիմնադրի օրը (Columbus Founders Day) *
- ԱՄՆ - «Տեխասը սիրում է երեխաներին» օրը (Texas Love the Children Day) *
- ԱՄՆ - Հարևանի օրը (Neighbor Day) *
- ԱՄՆ - Կանխավճարի օրը (PayDay It Forward) *
- ԱՄՆ - Ծխի և հայելիների տոն (Festival of Smoke and Mirrors Day) *
- ԱՄՆ - Կոտրոնով շիֆոնային տորթի ազգային օրը ( National Lemon Chiffon Cake Day) *
- Թայվան - Երիտասարդության օրը (Youth Day) *
- ԿԱՀ - Բոգանդայի նախագահի օրը (Boganda Day) *
- Մադագասկար - Հերոսների հիշատակի օրը (Martyrs Day) *
- Չիլի - Երիտասարդ մարտիկի օրը (Day of the Young Combatant) *
- Չինաստան - Երիտասարդության օրը
- Ռուսաստան - ԶՈՒ իրավաբանական ծառայության մասնագետի օրը *
- Ռուսաստան - Ինքնաճանաչման օրը *
- Ռուսաստան - Մեկ ոտքի վրա թռչկոտելու օրը *
- Ռուսաստան - Անօթևանի օրը *

Հավելյալ լուսանկարներ
Պիտակներ
Նմանատիպ նյութեր