Բոլոր տոները. 29 մայիս


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

ՄԱԿ-ի խաղաղապահների օրը (International Day of United Nations Peacekeepers)

  • 2002 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովը մայիսի 29-ը հայտարարեց Խաղաղապահների միջազգային օր: 1948 թվականի այս օրը ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը ստեղծեց առաջին խաղաղապահ առաքելությունը։ Ըստ տարբեր տվյալների` այսօր աշխարհով մեկ խաղաղապահ գործողություններին մասնակցում է 116 երկրի 110 հազ. մարդ:

Առողջ մարսողության համաշխարհային օրը (World Digestive Health Day) *
Հաղորդակցության համաշխարհային օրը (World Communications Day) *

Միջնադարի ավարտի օրը (End of the Middle Ages Day) *

Կրոնական

Առաքելական Եկեղեցի (Հայաստան) - Երկրորդ Ծաղկազարդ**

  • Քրիստոսի Համբարձման տոնի հաջորդ կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Երկրորդ Ծաղկազարդը: Տոնի անվանումն առաջացել է Ս. Հարությանը նախորդող Ծաղկազարդի տոնի անվանումից: Վերջինս խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, երբ մարդիկ Տիրոջը դիմավորում էին փառաբանությամբ ու ցնծությամբ և արմավենու ճյուղեր սփռում Նրա առաջ:
  • Երկրորդ Ծաղկազարդն արդեն համբարձված Քրիստոսի՝ Վերին Երուսաղեմ մտնելու հիշատակն է, երբ Նրան ցնծությամբ դիմավորում էին հրեշտակները: Ավանդության համաձայն՝ մի հրեշտակ ամեն օր այցելում էր վիրապում բանտարկված Ս. Գրիգոր Լուսավորչին: Մի օր նա բացակայում է: Հաջորդ օրը Ս. Գրիգորը, հարցնելով պատճառը, իմանում է, որ Համբարձման ժամանակ Հիսուս Քրիստոս անցել է հրեշտակների ինը դասերի միջով. ամեն տարի հրեշտակները տոնախմբում էին Տիրոջ Համբարձումը երկինք: Լուսավորչին այցելող հրեշտակը չորրորդ դասից էր, և Համբարձման չորրորդ օրը հրեշտակների այդ դասի տոնախմբության հերթն էր:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  2022-05-29, 2023-05-21, 2024-05-12, 2025-06-01, 2026-05-17, 2027-05-09, 2028-05-28, 2029-05-13, 2030-06-02:

Սլավոնական - Ֆեդոր Ժիտնիկ
Բահայի - Բահաուլայի Համբարձումը

Ազգային

  • ԱՄՆ - Ռոդ-Այլենդ նահանգի պետականության օրը (Statehood Day in Rhode Island) 
  • ԱՄՆ - Վիսկոնսին նահանգի պետականության օրը (Statehood Day in Wisconsin)
  • ԱՄՆ - Սառնարանին բարձ դնելու օրը (Put A Pillow On Your Fridge Day) 

Սառնարանին բարձ դնելու օրը ամենամյա ուրախ տոն է և նշվում է յուրաքանչյուր տարվա մայիսի 29-ին: Ուզում եք հավատացեք, ուզում եք ոչ, բայց բարձը սառնարանին դնելը հին ավանդույթ է, որը կապված է հաջողության և բարգավաճման հետ: Դա հատուկ օր է, որը ստեղծվել է նրանց համար, ովքեր հավատում են բախտին։

  • ԱՄՆ - Բիսկվիթի ազգային օրը (National Biscuit Day) 

​​​​​​​​​​​​​​Բիսկվիթի ազգային օրը նշվում է յուրաքանչյուր տարվա մայիսի 29-ին։ Բիսկվիթը զարգացել է որպես էժան լրացում սննդի նույնիսկ մինչ Ամերիկայի քաղաքացիական պատերազմը։ Մարդիկ բարձր են գնահատել ավելի պինդ հացը, որը դարձել է շատ սիրված, քանի որ այն ավելի լավ է ներծծվում, քան սովորական հացը:

  • ԱՄՆ - Գինով պատրաստված աքաղաղի ազգային օրը (National Coq Au Vin Day) *

​​​​​​​​​​​​​​Ամեն տարի մայիսի 29-ին ԱՄՆ-ում նշվում է գինով պատրաստված աքաղաղի ազգային օրը։ Սա ֆրանսիական տապակած աքաղաղ է, որը պատրաստված է գինով, լարդոններով (աղի խոզի), սնկով և սխտորով: Ֆրանսիական "Coq au vin"-ը թարգմանվում է «աքաղաղը՝ գինով»: Սա գավառական, գյուղացիական ուտեստ է, որը հեշտ է պատրաստել:

  • ԱՄՆ - Ամրակի ազգային օրը (National Paperclip Day) 

​​​​​​​​​​​​​​Խոսքը հայտնի մետաղալարի ծալքերով կտորի մասին է, որը թուղթներն իրար է ամրացնում  և օգնում է կազմակերպված լինել։ Ըստ Գրասենյակային թանգարանի, Ամրակի առաջին արտոնագիրը ներկայացվել է Սեմյուել Բ Ֆեյը Միացյալ Նահանգներում 1867 թվականին։

  • ԱՄՆ - Կոմպոստացնելու մասին ավելին իմանալու օրը (National Learn About Composting Day) *
  • Արգենտինա - Բանակի օրը 
  • Բուլղարիա - Վարդերի փառատոն 
  • Դոմինիկանա - Մայրերի օրը
  • Թուրքիա - Ստամբուլի գրավման օրը *
  • Թուրքմենստան - Ներքին գործերի աշխատողների օրը
  • Թուրքմենստան - Թուրքմենական գորգի օրը
  • Ինդոնեզիա - Տարեցների ազգային օրը (Hari Lanjut Usia)
  • Իսրայել - Երուսաղեմի օրը (Yom Yerushalaim)
  • Լեհաստան - Արտասահմանում զինվորական ծառայության վետերանների օրը 
  • Կանադա - Ամեն կիլովատը հաշվարկելու օրը (Count Every Kilowatt Day) *
  • Ղրղզստան - Զինված ուժերի օրը 
  • Միացյալ թագավորություն - Կաղնեխնձորի օրը (Oak Apple Day) *
  • Միացյալ թագավորություն - Գարլենդ կաստլետոնացու օրը (Castleton Garland Day) *
  • Նիգերիա - Ժողովրդավարության օրը
  • Շվեդիա - Վետերանների օրը  
  • Ռուսաստան - Քիմիկոսի օրը
  • Ռուսաստան - Ռազմական ավտովարորդի օրը
  • Ռուսաստան - Մաքսային ծառայության վետերանների օրը
  • Ռուսաստան - Ծխախոտային ծխի օրը
  • Ռուսաստան - Երիցուկով բախտ բացելու օրը
  • Վենեսուելա - Ավագներին մեծարելու օրը (Day of Honoring Elders) 
  • Ուկրաինա - ԶՈՒ տեղագրության ծառայության օրը
  • Ֆինլանդիա - Դրոշի օրը

* Տոների մասին ավելին՝ այստեղ։