Բոլոր տոները. 8 մայիս


Միջազգային

  • Մայրերի միջազգային օրը (Mother’s Day) *

Այս օրն ընդունված է շնորհավորել մայրերին և հղի կանանց՝ ի տարբերություն Կանանց միջազգային օրվա, երբ շնորհավորում են իգական սեռի բոլոր ներկայացուցիչներին։
Տարբեր երկրներում այս տոնը տարբեր օրերի է նշվում։ Ընդհանուր առմամբ, աշխարհում Մայրերի օրը նշվում է մայիսի երկրորդ կիրակի օրը, այդ թվում՝ Ուկրաինայում, Էստոնիայում, ԱՄՆ-ում, Մալթայում, Կիպրոսում, Դանիայում, Ֆինլանդիայում, Գերմանիայում, Իտալիայում, Թուրքիայում, Ավստրալիայում, Ճապոնիայում, Բելգիայում, Ղրղզստանում և Բրազիլիայում։ Վրաստանում այն տոնում են մարտի 3-ին, Մեծ Բրիտանիայում՝ մարտի առաջին կիրակի օրը, Եգիպտոսում՝ մարտի 21-ին,Հայաստանում՝ ապրիլի 7-ին: Իսպանիայում, Պորտուգալիայում և Լիտվայում Մայրերի օրը նշվում է մայիսի առաջին կիրակի օրը, Հունաստանում՝ մայիսի 9-ին, Ֆիլիպիններում՝ մայիսի 10-ին, Լեհաստանում՝ մայիսի 26-ին, իսկ շվեդներն ու ֆրանսիացիները իրենց մայրերին շնորհավորում են մայիս ամսվա վերջին կիրակի օրը:
Ղազախստանի Հանրապետությունում Մայրերի օրը նշվում է սեպտեմբերի երրորդ կիրակի օրը, Բելառուսում՝ հոկտեմբերի 14-ին, Ռուսաստանում Մայրերի օրը նշվում է նոյեմբերի վերջին կիրակի օրը, իսկ սերբերը՝ դեկտեմբերին։
ԱՄՆ-ում և Ավստրալիայում գոյություն ունի ավանդույթ, ըստ որի՝ այդ օրը հագուստի վրա կրում են մեխակ։ Ընդ որում, ծաղկի գույնը նշանակություն ունի․գունավոր ծաղիկը վկայում է այն մասին, որ տվյալ անձի մայրը ողջ է, իսկ սպիտակ ծաղիկները ամրացնում են հագուստին՝ ի հիշատակ մահացած մայրերի։

  • Հիշատակի և հաշտության օրերից առաջինը (ի հիշա­տակ երկրորդ համաշ­խար­հա­յին պատերազմի զո­­հե­րի) *
  • Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային օրը *
  • Ավանակի համաշխարհային օրը (World Donkey Day) *
  • Ձվարանների քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Ovarian Cancer Day) *
  • «Կոկա-կոլա» ըմպելիքի ծննդյան օրը *
  • Սպիտակ լոտոսի օրը (White Lotus Day) *
  • Մայրերի միջազգային օր
  • Հաղթանակի օրը (V-E Day) - Եվրոպա *

Կրոնական և ժողովրդական

  • Հայ Առաքելական եկեղեցի - Կարմիր կիրակի

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու տոնացույցում Ս. Զատկին հաջորդող կիրակիները հատուկ խորհրդանշական անվանումներ ունեն: Զատկի չորրորդ կիրակին կոչվում է Կարմիր: Կարմիրը Քրիստոսի եկեղեցու և հավատի համար մարտիրոսացած նահատակների սուրբ արյան խորհրդանիշն է: Քրիստոնեության վաղ շրջանում, երբ քրիստոնյաները դաժան հալածանքներ էին ենթարկվում, շատերը գերադասեցին մեռնել, քան դավաճանել հավատի այն սկզբունքներին, որ մարդկությանն ավանդել էր մարդացյալ Աստված` Քրիստոս: «Տիրոջ աչքում հարգելի է մահն իր սրբերի» (Սաղմ. 115:15): Սակայն այսօր նահատակության անհրաժեշտություն չկա, և արյուն թափելը, մահը, պայքարն ու հաղթանակն այլ իմաստ են ձեռք բերել՝ընդդեմ մեղքի ու չարիքի: «Չլինի թե հոգնեք և հուսալքվեք, դուք, որ կռվի մեջ դեռ արյուն թափելու չափ չհակառակվեցիք մեղքին», - ասում է Ս. Պողոս առաքյալը (Եբր. 12:3-4) և իբրև պատգամ բոլոր քրիստոնյաներին խրատում. «Նա, որ մեռավ, մեղքի համար մեռավ մեկընդմիշտ, և նա, որ կենդանի է, կենդանի է Աստծո համար: Նույնպես և դուք ձեզ մեռած համարեցեք մեղքի համար, բայց կենդանի՝ Աստծո համար, մեր Տեր Հիսուս Քրիստոսով» (Հռոմ. 6:10-11):
Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  2022-05-08, 2023-04-30, 2024-04-21, 2025-05-11, 2026-04-26, 2027-04-18, 2028-05-07, 2029-04-22, 2030-05-12: 

  • Մահմեդականություն - Հզորության և նախասահմանության գիշեր - Լայլաթուլ-քադր (Laylat al-Qadr) *
  • Սլավոնական - Մարկ Կլյուչնիկ *

Ազգային

  • ԱՄՆ - Կենդանիներին տարերային աղետներին նախապատրաստելու ազգային օրը *
  • ԱՄՆ - «Կոլա» ըմպելու ազգային օրը (National Have a Coke Day) *
  • ԱՄՆ - Ազատագրության օրը (Emancipation Day) - Միսիսիպի
  • ԱՄՆ - Էռնանդո դե Սոտոյի օրը (Hernando de Soto Day) *
  • ԱՄՆ - Թրումենի օրը (Truman Day) *
  • ԱՄՆ - Ազատ առևտրի օրը (Free Trade Day) *
  • ԱՄՆ - Պուրակների ազգային օրը (National Public Gardens Day) *
  • ԱՄՆ - Ուսանող բուժքույրերի ազգային օրը (National Student Nurses Day) *
  • ԱՄՆ - Առանց գուլպաների ազգային օրը (National No Socks Day) *
  • ԱՄՆ - Կոկոսով կրեմով կարկանդակի ազգային օրը (National Coconut Cream Pie Day) *
  • Ավստրալիա - Ագֆեսթ (Agfest) *
  • Անգլիա - Ֆերիի օրը *
  • Բելառուս - Պետական դրոշի և Պետական գերբի օրը
  • Բելգիա - Իրիսի օրը (Iris Day)
  • Գերմանիա - Նացիստական դիկտատուրայից ազատագրվելու օրը
  • Դանիա - Համընդհանուր աղոթքի օրը (General Prayer Day) *
  • Թուրքմենստան - Երկրորդ համաշխարհային պատերազմի ազգային հերոսների հարգանք օրը
  • Հայաստան - Երկրապահի օրը (Yerkrap Day) *

Մա­յի­սի 8-ը Հա­յաս­տա­նում պաշ­տո­նա­պես նշ­վում է որ­պես Երկ­րա­պա­հի օր, քան­զի հենց այդ օրն է ազա­տագր­վել Շուշ­ին: «Երկ­րա­պահ» կա­մա­վո­րա­կան­նե­րի հա­սա­րա­կա­կան-­քա­ղա­քա­կան մի­ու­թյու­նը հիմն­վել է 1993 թ. և տասն­յակ հա­զա­րա­վոր ան­դամ­ներ ու­նի: Մա­յի­սի 8-ը Հա­յաս­տա­նի այն քա­ղա­քա­ցի­նե­րի օրն է, որոնք 1988-ի հա­մա­ժո­ղովր­դա­կան շարժ­մամբ և ան­կախ պե­տա­կա­նու­թյան հաս­տատ­մամբ ազա­տագր­ված, ազատ մարդ դար­ձած, սե­փա­կան խղ­ճի թե­լադ­րան­քով գնա­ցին պաշտ­պա­նե­լու Հա­յաս­տա­նի վտանգ­ված սահ­ման­նե­րը և ազա­տագ­րե­լու Ար­ցա­խը: Եվ դրա­նով իսկ գնա­ցին պաշտ­պա­նե­լու իրենց և ու­րիշ­նե­րի ազատ ապ­րե­լու իրա­վունքն ու երաշ­խի­քը:

  • Հարավային Կորեա - Ծնողների օրը *
  • Մեքսիկա - Հիդալգոյի օրը (Hidalgo Day) *
  • Նիդեռլանդներ - Ջաղացպանի ազգային օրը *
  • Նիդերլանդներ - Հեծանվորդի օրը (Landelijke Fietsdag) *
  • Նորվեգիա - Վետերանների օրը (Veterans’ Day) *
  • Նորվեգիա - Կանանց պատմական գիշերը (Women s Historic Night) *
  • Չեխիա - Ազատագրության օրը *
  • Ռուսաստան - Քրեակատարողական համակարգի աշխատողների օրը *
  • Ռուսաստան - Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության աշխատողների օրը
  • Ռուսաստան - Մեխեր սրելու տոնը *
  • Ռուսաստան - Աստիճաններով բարձրանալու օրը *
  • Ուկրաինա - Հիշատակի և հաշտության օրը *
  • Ֆրանսիա - Յոհանեսբուրյան արձակուրդներն Օռլեանում  (Johannian Holidays) *

Փառատոններ

  • Միացյալ Թագավորություն - Ֆուրի պարի փառատոնը (Furry Dance) *
  • Կանադա - Կակաչների փառատոնը (Canadian Tulip Festival) *

* Տոների մասին ավելին՝ այստեղ։