Բոլոր տոները. 13 օգոստոս


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

Ձախլիկների միջազգային օրը (International Lefthanders Day)

  • Վիճակագրական տվյալներով՝ աշխարհի բնակչության մոտ 10 տոկոսը ձախլիկ է։ Օրվա նպատակն է գրավել միջազգային հանրության ուշադրությունը ձախլիկների խնդիրների վրա, հատկապես՝ արդյունաբերական սարքավորումների արտադրողներին իրազեկել ձախլիկների առջև ծառացած դժվարությունների մասին։ 1991թ. ԱՄՆ-ում կատարված հետազոտության տվյալներով՝ արտադրական մահացու դեպքերն ավելի հաճախ են ձախլիկների մոտ։ Պարզվել է նաև, որ ձախլիկ տղամարդիկ ավելի շատ են, քան կանայք։ Աջլիկ և ձախլիկ լինում են նաև կենդանիները:

Կրոնական և ժողովրդական

Առաքելական (Հայաստան) - Տոն Շողակաթի` Ս. Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի

  • Շողակաթի տոնը Ս. Էջմիածնի Մայր Տաճարի նավակատիքի տոնն է: Ըստ Ագաթանգեղոս պատմիչի` հայոց աշխարհի երկրորդ լուսավորիչ Ս. Գրիգորը մի տեսիլք է տեսնում, ուր Քրիստոս Աստված իջնում է երկնքից և ձեռքի ոսկե մուրճով հարվածում Սանդարամետ կոչված կռատան տեղում: Աննկարագրելի ու զարմանահրաշ այս տեսիլքով Միածինը մատնանշում է Մայր տաճարի հիմնադրման վայրը: Սրբի այս տեսիլքը կոչվում է «Շողակաթ», քանզի Ս. Գրիգոր Լուսավորիչը տեսնում է, թե ինչպես է երկնքից մի շող կաթում: Պատմական տեղեկությունների համաձայն, Էջմիածնի Մայր Տաճարը նվիրագործվել և օծվել է 303 թվականին, Ս. Կույսի Վերափոխման տոնի օրը: Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի՝ քանի որ Մայր Տաճարը նվիրված է Սուրբ Աստվածածնի անվանը, Հայ Եկեղեցին Վերափոխման տոնի նախընթաց շաբաթ օրը նշում է Շողակաթի տոնը: 1700 տարի հայ մարդու համար նվիրական ուխտատեղի դարձած Մայր Աթոռ Ս. Էջմիածինը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատքի օրրանն ու սրբություն սրբոցն է` իր հոգևոր, ազգային ու պատմական նշանակությամբ` հիմնադրված Աստծո Միածին Որդու միջոցով: Ս. Գրիգորի տեսիլքով Աստված իջավ մեր դրախտավայր երկիրն ու կանխորոշեց հայ ժողովրդի ապագան` որպես ընտրյալ մի ժողովուրդ, որն առաջինը հռչակեց քրիստոնեությունը որպես պետական կրոն և իր սրտում ընդունեց Երկնավոր Վարդապետի սիրո վարդապետությունը:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  2023-08-12, 2024-08-17, 2025-08-16, 2026-08-15, 2027-08-14, 2028-08-12, 2029-08-11, 2030-08-17։

Ազգային

  • ԱՄՆ - Պրոսեկո գինու ազգային օրը (National Prosecco Day)
  • ԱՄՆ - Մինյոն ֆիլեի օրը (National Filet Mignon Day)
  • ԱՄՆ - Բոուլինգի ազգային օրը  (National Bowling Day) *
  • ԱՄՆ - Խորդանոցի իրերը վաճառելու ազգային օրը (National Garage Sale Day) *
  • Գերմանիա - Բեռլինյան պատի մոտ ողբերգության զոհերի հիշատակի օրը
  • Թունիս - Կանանց ազգային օրը
  • Իրան - Փոքր ձեռնարկությունների աջակցության օրը *
  • Լաոս - Լաո Իսարայի օրը (Lao Issara Day)
  • ԿԱՀ - Անկախության օրը
  • Կոլումբիա - Երգիծաբանի օրը
  • Հնդկաստան - Հայրենասերների օրը (Patriot’s Day)
  • Ճապոնիա - Բոնի փառատոնը (Bon Festival)
  • Ռուսաստան - Աղմկարար խեցգետնիկների օրը
  • Ռուսաստան - Ժամադրվելու օրը
  • Ռուսաստան - Մարզիկների օրը *

* Տոների մասին ավելին՝ այստեղ։