Բոլոր տոները. 14 օգոստոս


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Մողեսների համաշխարհային օրը (World Lizard Day)
  • Դաջվածքների հեռացման օրը (Tattoo Removal Day)
  • Շինարարի օրը *

Կրոնական և ժողովրդական

Առաքելական (Հայաստան) - Վերափոխումն Սուրբ Աստվածածնի (Խաղողօրհնեք)

  • Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ է նշում Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:
  • Ավանդության համաձայն՝ Ս. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո շուրջ 12 տարի ապրում է Երուսաղեմում՝ Ս. Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Եվ մի օր Գաբրիել հրեշտակապետից ստանում է երկրից երկինք վերափոխման ավետիսը. «Ուրախացի՛ր, բերկրյալդ կանանց մեջ, քանզի քեզ կանչում է մեր Արարիչը, քո Միածին Որդին»: Սուրբ Աստվածածինն այս բարի լուրը հայտնում է իր ազգականներին, բոլոր քրիստոնյաներին և առաքյալներին` պատվիրելով իրեն թաղել Գեթսեմանիի ձորակում: Ապա Սուրբ Կույսը Ս. Հովհաննեսին խնդրում է մատուցել աստվածային Պատարագ, որպեսզի հաղորդվի իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը:
  • Այդժամ Ս. Հովհաննեսը Հիսուսի մայր Ս. Մարիամի և նրա ընկերակից կանանց հետ ելնում է Վերնատուն և այնտեղ կատարում Պատարագի սուրբ խորհուրդը: Մինչ նա մատուցում էր գոհության աղոթքը, հանկարծակի որոտ է լսվում, և Ս. Հովհաննեսին սկսում են ձայնակցել սուրբ առաքյալները, ում Սուրբ Հոգին նույն պահին ժողովել էր աշխարհի տարբեր ծայրերից:
  • Ս. Հովհաննես Ավետարանիչը վերցնում է կիպարիսի մի փայտ և դրա վրա կերպաձևում Ս. Տիրամոր պատկերը, որպեսզի նրա վերափոխումից հետո այդ սրբությունը մնա իրենց մոտ: Ապա առաքյալները խնդրում են Ս. Տիրամորը, որպեսզի նա փայտեղեն այդ անոթն իր աստվածատիպ դեմքի վրա դնի, օրհնի և իր բարեխոսությամբ խնդրի Տիրոջը, որպեսզի Նա այդ պատկերի միջոցով աշխարհին բարիքներ պարգևի: Ամենօրհնյալ Սրբուհին, պատկերն իր սուրբ ձեռքերի մեջ վերցնելով, օրհնում է՝ խաչակնքելով և իր դեմքին դնելով:
  • Երբ Ս. Կույսը ննջում է, նրա հոգին ելնում ու խառնվում է լուսեղեն զորքին, իսկ մահճում մնացած մարմինը չի այլակերպվում, այլ նրանից Սուրբ Հոգու շնորհն է բուրում անուշահոտ խնկի պես: Երանելի սուրբ առաքյալներն իրենց ուսերի վրա են վերցնում Աստվածամոր սուրբ նշխարները և ջահերով, մոմերով, սաղմոսերգությամբ ու օրհնությամբ առաջնորդվում դեպի Գեթսեմանի:
  • Օրհնյալ մարմինը դնում են գերեզման և, ինչպես հարկն է, պահպանում երեք օր: Այդ օրերին անընդհատ հրեշտակների քաղցրաձայն փառաբանության երգեր էին լսվում: Երեք օր հետո՝ առավոտյան, անմարմինների բանակներն իջնում են գերեզմանի վրա: Ապա մեր Տերը լուսափայլ ամպով ու հրեշտակներով մոտենում է Ս. Կույսի գերեզմանին և կնքված գերեզմանից, առանց կնիքը խախտելու, վերցնում է աստվածընկալ մարմինն ու վերանում երկինք:
  • Առաքյալներից մեկը՝ Ս. Բարդուղիմեոսը, Աստվածամոր ննջման և թաղման օրերին Երուսաղեմում չէր: Իսկ երբ նա գալիս ու իմանում է կատարվածը, խիստ վշտանում է, որ չի արժանացել Աստվածամոր տեսությանը և չի ընդունել վերջին օրհնությունը, ինչպես մյուս առաքյալները: Հետո աղաչում է Ս. Պետրոսին և մյուսներին իրեն ցույց տալ Աստվածածնի մարմինը: Առաքյալները ահուդողով աղոթք են անում ու հոժարելով կատարել իրենց եղբոր փափագը՝ բացում են գերեզմանը և այն դատարկ գտնում: Այնտեղ էին միայն Աստվածամոր պատանքները:
  • Առաքյալները գոհանում ու փառավորում են Աստծուն և կամենալով մխիթարել իրենց եղբորը՝ Ս. Բարդուղիմեոսին, նրան են տալիս Ս. Տիրամոր պատկերը: Այդժամ Ս. Թովմասը մի երգ է ձոնում Ս. Աստվածամորը, որը մինչև այսօր երգում ենք եկեղեցում. «Փառավորյալ և օրհնյալ միշտ սուրբ Կույս Աստվածածին Մարիամ՝ մայր Քրիստոսի, մատուցիր մեր աղաչանքները Քո Որդուն և մեր Աստծուն»: Քանզի Ս. Աստվածամայրը միշտ կենդանի է Աստծու առջև:

Խաղողօրհնեք

  • Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Իրեն Խաղողի որթ անվանելով՝ ըստ այն խոսքի, թե. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. 15:1):
  • Իսկ Տիրոջը սիրով կապվածներին ճյուղեր անվանեց և Հորը՝ Մշակ, որպեսզի Հայրը, էտելով որթատունկը՝ այն պտղաբեր դարձնի արդարության գործում, իսկ էտված ճյուղերը հավիտենական կրակի նյութ դարձնի:
  • Միածին Որդին Վերնատանը խորհրդավոր ընթրիքի ժամանակ գինին՝ խաղողի արյունը, Իր փրկական Արյան նյութը դարձրեց և Իր ձեռքերի մեջ վերցնելով՝ օրհնեց՝ ասելով. «Սա՛ է Նոր ուխտի Իմ Արյունը» (Մատթ. 26:28): Դրանով մենք գնվեցինք ու ազատվեցինք մեղքերի ծառայությունից ու մահից:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  2023-08-13, 2024-08-18, 2025-08-17, 2026-08-16, 2027-08-15, 2028-08-13, 2029-08-12, 2030-08-18։

Ազգային

  • ԱՄՆ - Նավախո կոդի կոդավորողների ազգային օրը (National Navajo Code Talkers Day)
  • ԱՄՆ - Սոցիալական ապահովման օրը (Social Security Day) 
  • ԱՄՆ - Ֆինանսական իրազեկման ազգային օրը (National Financial Awareness Day)
  • ԱՄՆ - «Creamsicle» պաղպաղակի ազգային օրը (National Creamsicle Day)
  • ԱՄՆ - 45 թվի ոգու օրը (National Spirit of ’45 Day) *
  • Աբխազիա - Հայրենիքի պաշտպանների հիշատակի օրը
  • Արգենտինա - Երեխաների օրը *
  • Բրազիլիա - Հայրերի օրը *
  • Բելառուս - Շինարարի օրը *
  • Բուլղարիա - Ռազմածովային նավատարմի օրը *
  • Դոմինիկյան Հանրապետություն - Ճարտարագետի օրը
  • Թուրքմենստան - Դդումի օրը *
  • Իսպանիա - Կանտաբրիի օրը *
  • Ինդոնեզիա - Պրամուկի օրը (Pramuka Day)
  • Իրան - Իսլամական դիմադրության օրը
  • Լաոս - Սահմանադրության օրը
  • Լեհաստան - Ճարտարագետի օրը
  • Հայաստան - Շինարարի օրը *

Օգոստոսի երկրորդ կիրակին Հայաստանում նշվում է շինարարի մասնագիտական տոնը:

  • Ղազախստան - Շինարարի օրը *
  • Ղրղզստեան - Շինարարի օրը *
  • Ճապոնիա - Բոնի փառատոնը (Bon Festival)
  • Մարոկկո - Ուդ էդ Դահաբի օրը (Oued Ed-Dahab Day)
  • Չիլի - Երեխաների օրը *
  • Պակիստան - Անկախության օրը
  • Պորտուգալիա - Պորտուգալական կորիդայի ծննդյան օրը
  • Ռուսաստան - Շինարարի օրը *
  • Ռուսաստան - «К» վարչության ձևավորման օրը
  • Ռուսաստան - Հիվանդագին երևակայության օրը
  • Ռուսաստան - Կրիային զբոսանքի տանելու օրը
  • Տրիստան դա Կունյա - Տարելիցի օրը
  • Ուկրաինա - Շինարարի օրը *
  • Ուկրաինա - Անասնաբույժի օրը *
  • Ուրուգվայ - Երեխաների օրը *
  • Ֆոլկլենդյան կղզիներ -  Ֆոլկլենդյան կղզիների օրը (Falklands Day)

* Տոների մասին ավելին՝ այստեղ։