Բոլոր տոները. 23 օգոստոս


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Ստալինիզմի և նացիզմի զոհերի հիշատակի եվրոպական օրը(European Day of Remembrance for Victims of Stalinism and Nazism)
  • Ստրկավաճառության զոհերի հիշատակի և չեզոքացման միջազգային օրը (International Day for Remembrance of the Slave Trade and its Abolition)
  • Էժան ավիատոմսերի օրը (Cheap Flight Day)
  • Նարցիսների համաշխարհային օրը (World Daffodil Day)

Կրոնական և ժողովրդական

Առաքելական (Հայաստան) - Ս. Հովակիմի և Աննայի՝ Ս. Աստվածածնի ծնողների և Յուղաբեր կանանց հիշատակության օրը

  • Սուրբ Հովակիմի և Աննայի անուններն անմիջապես կապվում են Հիսուսի հետ` լինելով Աստվածամոր ծնողները: Ըստ ավանդության՝ բարեպաշտ և մեծահարուստ Հովակիմը Դավթի ցեղից էր` թագավորական տնից, իսկ Աննան` քահանայական տնից: Մի օր, տաճարում ընծա մատուցելիս, քահանան Հովակիմին պատվիրում է վերջում կանգնել, քանի որ նա անզավակ էր: Սրանից վշտացած` Հովակիմը դուրս է գալիս և անմիջապես լեռը բարձրանում` երդվելով չիջնել այնտեղից մինչև Աստծո այցելությունը: Նրա օրինակով Աննան էլ տանն աղոթում և ապաշխարելու է նվիրվում: Եվ մի օր, երբ Աննան պարտեզում տեսնում է իրենց ձագերի հետ խաղացող թռչուններին, տխրում և լաց է լինում, քանզի ինքը զրկված էր մայրանալու շնորհից: Այդ պահին հայտնվում է Աստծո հրեշտակը և ավետում, որ զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը: Նույն տեսիլքը երևում է նաև Հովակիմին, ով ուրախությունից սկսում է ողորմություն բաժանել աղքատներին: Աննան հղիանում է, և ծնված հրեշտականման մանկանն անվանում են Մարիամ, որ նշանակում է լուսավորյալ: Յուղաբեր կանայք Հիսուսի չարչարանքների, թաղման և խաչելության ականատեսներն են: Նրանք Տիրոջ Հարության առաջին ավետաբերներն են: 
  • Յուղաբեր կանայք Քրիստոսին հետևեցին Իր ողջ երկրային առաքելության իրագործման ընթացքում: Եկեղեցու կողմից նրանք կոչվում են «Յուղաբեր», որովհետև Միաշաբթի (Կիրակի) առավոտ գերեզման գնացին` Հիսուսի մարմինն իրենց պատրաստած անուշահոտ յուղերով օծելու: Իրենց անձնվիրության շնորհիվ նրանք առաջինը տեսան Հարուցյալ Փրկչին և այդ մասին հայտնեցին առաքյալներին: Նրանք նաև խմբովին ներկա էին Վերնատանը` Հոգեգալստին և առաքյալների հետ ստացան Սուրբ Հոգու շնորհները:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-08-22, 2024-08-27, 2025-08-26, 2026-08-25, 2027-08-24, 2028-08-22, 2029-08-21, 2030-08-27։

Ազգային

  • ԱՄԷ - Հիջիրի նոր տարին (Hijri New Year’s Day)
  • ԱՄՆ - Առողջապահության ստորաբաժանումների համակարգողների օրը (Health Unit Coordinators Day)
  • ԱՄՆ - Կուբայական սենդվիչի օրը (National Cuban Sandwich Day)
  • ԱՄՆ - Վալենտինի օրը (National Valentino Day)
  • ԱՄՆ - Բիսքվիթի ազգային օրը (National Sponge Cake Day)
  • ԱՄՆ - Քամու պես թռնելու ազգային օրը (Ride Like the Wind Day)
  • Բելառուս - Պետական վիճակագրության աշխատողների օրը
  • Բրազիլիա - Ռազմածովային ավիացիայի օրը
  • Էստոնիա - Ստալինիզմի և նացիզմի զոհերի հիշատակի եվրոպական օրը
  • Իրան - Բժշկի ազգային օրը
  • Լիտվա - Սև ժապավենի օրը
  • Կանադա - Սև ժապավենի օրը (Black Ribbon Day)
  • Հին Հռոմ - Վուլկանալիա (Vulcanaliae)
  • Ռուսաստան - Կուրսկի ճակատամարտի հաղթանակի օրը
  • Ռուսաստան - Զատիկի թռիչքի օրը
  • Ռումինիա - Ֆաշիզմի և կոմունիզմի զոհերի հիշատակի օրը
  • Ուկրաինա - Պետական դրոշի օրը

* Տոների մասին ավելին՝ այստեղ։