Բոլոր տոները. օգոստոսի 29


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Միջուկային փորձարկումների դեմ գործողությունների միջազգային օրը (International Day Against Nuclear Tests)
  • Մոտոցիկլի ծննդյան օրը

Կրոնական և ժողովրդական

Առաքելական (Հայաստան) - Ս. մարգարեներ Եզեկիելի, Եզրի և Զաքարիայի՝ Ս. Հովհաննես Մկրտչի հոր հիշատակության օրը

  • Մարգարեությունը Հին Կտակարանի կարևոր երևույթներից է: Մարգարեն այն մարդն է, ով Աստծո հետ սերտ հարաբերություն է ունեցել, սուրբ գրային բառով՝ «Աստծո հետ խոսել» է, կա՜մ Նրանից պատգամ ստացել, կա՜մ էլ Աստծո կողմից ուղարկվել է որևէ անձի կամ ժողովրդի պատգամ հաղորդելու համար: Ճշմարիտ մարգարեի հիմնական հատկանիշն անկաշառ, անկախ, անվախ և աստվածային խոսքին ծայրաստիճան հավատարիմ լինելն է: Մարգարեությունների հեղինակն Աստված Ինքն է: Նա Իր հայտնությունը Ս. Հոգու ներշնչմամբ տվել է մարդուն, նախ գաղափարներն է ներշնչել, ապա մարդն այդ ազդեցության ներքո, տրված գաղափարները յուրացնելով` մտքի, սրտի և հոգու ինքնատիպությամբ փոխանցել է ժողովրդին: 
  • Եզեկիելը Երուսաղեմի տաճարի քահանաներից էր: Երուսաղեմի գրավումից ու կործանումից հետո, Ն. Ք. 597 թվականին, Նաբուգոդոնոսոր արքան նրան մյուս իսրայելացիների հետ Բաբելոն է աքսորում: Աստված նրան 4 տարի անց կանչում է, որպեսզի դառնա իր մարգարեն: Աքսորավայրից Եզեկիելը նախազգուշացումներ է անում ինչպես Բաբելոն գերեվարված հրեաներին, այնպես էլ Երուսաղեմում մնացածներին: Նա այդ նախազգուշացումներին հավելում է նաև մխիթարական և հուսադրող խոսքեր: Եզրի քահանայության սկիզբը համարվում է Ն. Ք. 397 թվականը: Նրա կարևորագույն ձեռնարկն իրայելացիներին ետ պահելն էր օտար ամուսնություններից, որոնք ոչ միայն պատճառ էին դառնում ճշմարիտ Աստծուց հեռանալուն, այլև խաթարում էին նրանց ազգային դիմագիծն ու նկարագիրը: Եզրը նաև համադրեց Մովսեսի օրենքները:
  • Զաքարիան Ս. Հովհաննես Մկրտչի հայրն էր, որ քահանայություն էր անում Երուսաղեմի տաճարում: Նա և իր կինը՝ Եղիսաբեթը, ով Ս. Կույս Մարիամի մայր Աննայի քույրն էր, երկար տարիներ ամուլ էին: Երբ Զաքարիան, ծերության տարիքին հասած, Երուսաղեմի տաճարում զոհ էր մատուցում, հրեշտակն ավետում է, որ նա որդի պիտի ունենա: Հրեշտակի ավետմանը կասկածելու պատճառով Զաքարիան համրության պատիժն է կրում մինչև իր որդու՝ Ս. Հովհաննես Մկրտչի ծնունդը: Նահատակվել է տաճարում՝ սրախողխող լինելով Ս. Խորանի առջև այն բանի համար, որ թաքցրել էր իր որդուն Հերովդեսի զինվորներից:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  2023-08-29, 2024-09-03, 2025-09-02, 2026-09-01, 2027-08-31, 2028-08-29, 2029-08-28, 2030-09-03։
  • Славянские - Хлебный Спас (Ореховый Спас или Спас на холсте)
  • Православие - Празднество Успения Богородицы
  • Православие - Праздник перенесение из Одессы в Константинополь Нерукотворенного Образа (Убруса) Господа Иисуса Христа
  • Православие - Празднование «Торжество Пресвятой Богородицы»
  • Православие - Празднование Феодоровской икон Божией Матери
  • Католицизм - Усекновение главы Иоанна Предтечи (Martyrdom Of John The Baptist)

Ազգային

  • ԱՄՆ - Ծովային հետևակի պահեստազորի օրը (Marine Corps Reserve Birthday)
  • ԱՄՆ - Կիտրոնի հյութի ազգային օրը (National Lemon Juice Day)
  • ԱՄՆ - Ավելի շատ կանաչեղեն, ավելի քիչ աղ օգտագործելու ազգային օրը (More Herbs, Less Salt Day)
  • ԱՄՆ - Անձի իրավունքների օրը (Individual Rights Day)
  • ԱՄՆ - Շշի տեսքով բրուտագործական վառարանի օրը (Potteries Bottle Oven Day)
  • ԱՄՆ - Հոյլին նմանվելու օրը (According to Hoyle Day)
  • ԱՄՆ - «Չոփ Սուեյի» ազգային օրը (National Chop Suey Day)
  • Արգենտինա - Ծառատունկի օրը
  • Արգենտինա - Փաստաբանի օրը
  • Իսպանիա - Ծովի Սուրբ Մարիա (Virgin of the Sea)
  • Լեհաստան - Քաղաքային գվարդիայի օրը
  • Հնդկաստան - Սպորտի ազգային օրը
  • Հնդկաստան - Տելուգու լեզվի օրը (Telugu Language Day)
  • Հնդկաստան - Փառատոն Կարամ (Karam)
  • Ճապոնիա - Տապակած մսի օրը
  • Ռուսաստան - Հատուկ նշանակության ստորաբաժանման օրը (День спецназа) 
  • Ռուսաստան - Տանիքներով զբոսնելու օրը
  • Ռուսաստան - Թավշյա ոտնամանների օրը
  • Սենեգալ - Տամխարիթ (Tamkharit)
  • Սլովակիա - Սլովակյան ազգային ապստամբության տարեդարձը

* Տոների մասին ավելին՝ այստեղ։