Բոլոր տոները. օգոստոսի 6


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • «Աշխարհի բժիշկները հանուն խաղաղության» կազմակերպության միջազգային օրը

Այս միջազգային օրն առաջադրել է «Աշխարհի բժիշկները հանուն միջուկային վտանգի կանխման» կազմակերպությունը: Այն կապված է 20-րդ դարի սարսափելի աղետներից մեկի՝ Հիրոսիմա քաղաքի ռմբակոծման օրվա հետ, որը տեղի է ունեցել 1945թ. օգոստոսի 6-ին:
Այս օրը յուրօրինակ հիշեցում է պատերազմական իրավիճակներում, խաղաղության համար մղվող պայքարում բժիշկների անփոխարինելի դերի մասին:
Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում ամեն տարի այս օրը հնչում են հիշատակի զանգերը, երկինք են բաց թողնվում սպիտակ աղավնիներ և հայտարարվում է լռության րոպե:
Ուղիղ ժամը 8:15 զարկում է Խաղաղության Զանգը Հիրոսիմայում (հենց այս ժամին 1945թ. օգոստոսի 6-ին ԱՄՆ ՕԶՈՒ ինքնաթիռը քաղաքի վրա ատոմային ռումբ նետեց, որը խլեց մոտ 221893 մարդու կյանք):
Նշենք, որ «Աշխարհի բժիշկները հանուն միջուկային վտանգի կանխման» կազմակերպությունը ստեղծվել է 1980թ. Ֆրանսիայում` առանձնանալով մեկ այլ հայտնի`   «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպությունից:

  • Սեյլոր Մունի միջազգային օրը (International Sailor Moon Day)

Կրոնական և ժողովրդական

Առաքելական Եկեղեցի (Հայաստան) - Եփեսոսի Ս. Ժողովի 200 հայրապետների հիշատակության օրը

  • Եփեսոսի Ժողովը տեղի է ունեցել 431 թվականին Թեոդոսիոս Փոքր կայսեր օրոք, 200 հայրերի մասնակցությամբ, որոնք հավաքվել էին՝ քննելու Կ. Պոլսի պատրիարք Նեստորի սխալ ուսմունքը: Այս ուսմունքի համաձայն՝ Հիսուս Քրիստոսի մեջ գոյություն ունեին 2 անկախ, միմյանց հակադիր բնություններ՝ աստվածային և մարդկային: Նեստորը քարոզում էր, որ Քրիստոս ծնվել է որպես հասարակ մարդ, ապա Աստվածությունը բնակվել է նրա անձի մեջ, հետևաբար Ս. Կույս Մարիամը ոչ թե Աստվածածին է, այլ մարդածին: Եփեսոսի Ժողովը դատապարտում է Նեստորի վարդապետությունը և ընդունում է Ս. Կյուրեղ Ալեքսանդրացու ուսմունքը որպես ուղղափառ դավանություն, որի համաձայն Քրիստոսի աստվածային և մարդկային բնությունները գոյություն չունեն առանձին-առանձին, այլ միավորված են անշփոթ, անխառն կերպով. մի Տեր, մի Հիսուս, մի դեմք և միացյալ աստվածամարդկային բնություն: Ս. Մարիամը ոչ թե մարդածին է, այլ Աստվածածին, քանի որ նա ծնեց Աստծո Որդուն: Հռչակվում է Ս. Կյուրեղ Ալեքսանդրացու «Մի է բնութիւն բանին մարմնացելոյ» բանաձևը: Հայ Եկեղեցին չի մասնակցել այս տիեզերական ժողովին, սակայն նախորդ տիեզերական ժողովների հետ ընդունել է նրա որոշումներն ու տիեզերական հեղինակությունը:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-08-05, 2024-08-10, 2025-08-09, 2026-08-08, 2027-08-07, 2028-08-05, 2029-08-04, 2030-08-10:

Православие - День памяти преподобного Поликарпа, архимандрита Печерского
Православие - День памяти благоверных князей страторпцeв Бориса и Глеба, во cвятом Крещении Романа и Давида
Православие - День памяти мученицы Христины
Православие (Народный праздник) - Борис и Глеб Бессонники
Католицизм - Преображение Господне

Ազգային

  • ԱՄԷ - Շեյխ Զայդի գահ բարձրանալու օրը
  • ԱՄՆ - Ֆերմերներին երախտագիտություն հայտնելու օրը (Farmworker Appreciation Day)
  • ԱՄՆ - Թարմ շնչառության ազգային օրը (National Fresh Breath Day)
  • ԱՄՆ - Ոտքի մատները շարժելու ազգային օրը (National Wiggle Your Toes Day)
  • ԱՄՆ - Float գարեջրի ազգային օրը (National Root Beer Float Day)
  • ԱՄՆ - Օդապարիկ թռցնելու օրը (Balloons to Heaven Day)
  • ԱՄՆ - Մեղրասպիրտի օրը (Mead Day) *
  • ԱՄՆ - Երկվորյակների միջազգային օրը (International Twins Day) *
  • ԱՄՆ - Դիսկ-գոլֆի օրը (National Disc Golf Day) *
  • ԱՄՆ - Ճամայկյան կարկանդակների օրը (National Jamaican Patty Day) *
  • ԱՄՆ - Գարչիցայի ազգային օրը (National Mustard Day) *
  • ԱՄՆ - Փողոցում խաղալու ազգային օրը (National Play Outside Day) *
  • Արգենտինա - Գյուղատնտեսական կրթության օրը
  • Բոլիվիա - Անկախության օրը
  • Իրան - Սահմանադրության օրը
  • Կոլումբիա - Բոգոտայի դիմակահանդես (Carnival of Bogota) *
  • Ճամայկա - Անկախության օրը
  • Ճապոնիա - Խաղաղության հուշային արարողություն Հիրոսիմայում
  • Ռուսաստան - Երկաթուղային զորքերի օրը
  • Ռուսաստան - Սնկաբեր անձրևի օրը
  • Ռուսաստան - Կրակոտ ջրի օրը

* Տոների մասին ավելին՝ այստեղ։