Բոլոր տոները. 11 փետրվար


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

Անվտանգ ինտերնետի համաշխարհային օրը (Safer Internet Day) *
Հիվանդների համաշխարհային օրը (World Day of the Sick)

  • Հիվանդի միջազգային օրը (World Day of the Sick) ստեղծվել է ողջ աշխարհի հիվանդների խնդիրների վրա մարդկանց ուշադրությունը կենտրոնացնելու համար։ Այս օրը յուրատեսակ սոցիալական միջոցառում է։ Այն ամեն տարի անց է կացվում նույն օրը՝ փետրվարի 11-ին։
  • Հիվանդի միջազգային օրը սկսել է նշվել 1993-ից։ Դրա նախաձեռնողը Հռոմի պապ Իոհան Պավլ Երկրորդն է եղել, որի մոտ բժիշկները 1991-ին Պարկինսոնի հիվանդությունն են հայտնաբերել։
  • Օրվա ընտրությունը պատահական չէ։ Ըստ կաթոլիկների՝ 1858 թվականի փետրվարի 11-ին Ֆրանսիայի Լուրդ քաղաքում տեղի է ունեցել Մարիա Լուրդսկայայի հայտնությունը։

Գիտության ոլորտի կանանց և աղջիկների միջազգային օրը (International Day of Women and Girls in Science)

  • Գիտության ոլորտում կանանց ու աղջիկների համար հավասար հնարավորությունների ապահովմանը, նրանց  նկատմամբ խտրականության բացառմանը և առաջխաղացմանն է  ուղղված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70/212 բանաձևը, որով փետրվարի 11-ը հռչակվել է Գիտության ոլորտում  կանանց ու աղջիկների միջազգային օր (International Day of Women and Girls in Science):  Այս բանաձևը նախաձեռնած  շուրջ  չորս տասնյակ պետությունների թվում  եղել է  նաև Հայաստանը:
  • «Անհրաժեշտ է  խրախուսել ու աջակցել  կանանց և աղջիկներին ՝  իրենց ներուժն  որպես գիտական հետազոտողներ և նորարարներ ամբողջապես բացահայտելու հարցում», - ասված է  է օրվա առիթով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշի ուղերձում:
  • Վերջին տարիներին համաշխարհային հանրությունը զգալի առաջընթաց է գրանցել կանանց և աղջիկների՝ գիտության մեջ ներգրավվածության առումով: Չնայած դրան, կանայք և աղջիկները դեռևս բախվում են սահմանափակումների ու խտրական վերբերմունքի այս ոլորտում: Դրա մասին են վկայում ՄԱԿ-ի տվյալները: Մինչդեռ գիտությունն, ինովացիաները  և գենդերային հավասարությունը՝ ներառված լինելով  մինչև 2030 թ.կայուն զարգացման օրակարգում, անբաժանելի տարրեր են  հանդիսանում զարգացման նպատակներին հասնելու  գործընթացում:
  • Համաձայն հետազոտության, որ անցկացվել է 14 երկրներում, բակալավրի, մագիստրոսի ու դոկտորի աստիճան ստանալու հնարավորությունը կանանց ու աղջիկների համար կազմում է համապատասխանաբար՝ 18 %, 8 % և 2 %, այն դեպքում, որ տղամարդկանց պարագայում այդ ցուցանիշները՝  համապատասխանաբար  37 %, 18 % և 6 % են :
  • Ըստ ՀՀ Վիճագրական ծառայության տվյալների  Հայաստանում  գիտական աստիճան ունեցողներից 37 տոկոսը կանայք են:  Ըստ Եվրոպական միության վիճակագրական ծառայության, Եվրոպայի գիտնականների մեկ երրորդը կանայք են: ԱՄՆ-ի  Ինդիանայի համալսարանի գիտնականները՝ հաշվարկելով  կին և տղամարդ  գիտնականների կողմից հրապարակումների  թիվը,  եկել են գրեթե նույն հարաբերակցության. գիտական աշխատությունների հեղինակների  կին/տղամարդ տոկոսային  համամասնությունը աշխարհում 30 / 70 է, համապատասխանաբար: Հետազոտողները վերլուծել են գիտական հոդվածների Web of Science միջազգային բազայում 2008- 2012 թ.թ հրապարակված  5.5 միլիոն գիտական  հոդված, որոնց հեղինակներն էին ավելի քան 27 մլն գիտնականներ:

Արտակարգ իրավիճակների 112 կանչի եվրոպական օրը (European 112 Day) *
Շոգենավի տարեդարձը *

Կրոնական

Բուդդիզմ - Ուսմունքների պաշտպանների օրը (Baldan Lhamo) *
Բուդդիզմ - Դուջուուբա (Մաքրման ծիսակատարություն) *
Կաթոլիկություն - Լուրդիացի Տիրամոր տոնը (Our Lady Of Lourdes) *

Կաթոլիկություն - Հռոմի Պապ Գրիգոր II-ի հիշատակը
Կաթոլիկություն - Սուրբ Մարիամ Լուրդայի հիշատակը
Կաթոլիկություն - Սուրբ Բենեդիկտոս Անիանոսի հիշատակը
Ուղղափառություն - Իգնատի Աստվածածին մարտիրոսի մասունքների տեղափոխման օրը

Ազգային

ԱՄՆ - Կիթառի ազգային օրը (National Guitar Day) *
ԱՄՆ - Գյուտարարների ազգային օրը (National Inventors' Day) *
ԱՄՆ - Սպիտակ վերնաշապիկի ազգային օրը (National White Shirt Day) *
ԱՄՆ - Մենակյացին այցելելու ազգային օրը (National Shut-in Visitation Day) *
ԱՄՆ - Պրոֆեսիոնալ սպորտի կանանց ազգային օրը (National Pro Sports Wives Day) *
ԱՄՆ - Բարեկամության ազգային օրը (National Make a Friend Day) *

ԱՄՆ - Թափված կաթի համար չհուզվելու ազգային օրը (National Don’t Cry Over Spilled Milk Day) 

  • Շատերն այս օրը համարում դրական մտածողության օր։ Այն ստեղծվել է իրերին դրական, լուսավոր կողմից նայելու համար։ Այն հիշեցնում է, որ պետք չէ անհանգստանալ և ապրումներ ունենալ  մանրուքների պատճառով։ Կյանքը շատ կարճ է, որպեսզի թույլ տա, որ մանրուքները մեզ անհանգստացնեն:
  • Ժողովուրդն իզուր չի հորինել «կաթով արյուն» արտահայտությունը։ Երբ այդպես են ասում մարդու մասին, նշանակում են, որ նա ունի լավ առողջություն և ուժ, իսկ կնոջ դեպքում՝ նաև գեղեցկություն։ Հին աշխարհի շատ հետազոտողներ վստահ են, որ այս արտահայտությունն ուղղակիորեն կապված է իր վրա թափված կաթի նախանշանի հետ, որը համարվում է ծայրաստիճան դրական և մարդուն խոստանում է հետևյալը:
  • Տեղեկացրեք ձեր ծանոթներին Թափված կաթի համար չհուզվելու օրվա մասին բացիկով։

ԱՄՆ - Անանուխի թխվածքաբլիթների ազգային օրը (National Peppermint Patty Day) *
ԱՄՆ - Միայնակ մնալու բավարարվածության օրը (Satisfied Staying Single Day) *
Գերմանիա - Դիմակահանդես *
Իրան - Հեղափոխության հաղթանակի օրը (islamic Revolutions' Victory Day) *
Լեհաստան - Անտառային կենդանիների կերակրման օրը (Day of help to forest animals) *
Լիբերիա - Զինված ուժերի օրը (Armed Forces Day) *
Կամերուն - Երիտասարդության օրը (Youth Day) *
Ճապոնիա - Պետության հիմնադրման ազգային օրը (National Foundation Day) *
Մեքսիկա - Դիմակահանդես *
Չեխիա - Մասոպուստա (Բերեկանդան) *
Ռուսաստան - Լավրենտևյան օր *

Ռուսաստան - Կախարդական հեքիաթների գիշերային օրը

  • Փետրվարի 11-ը համարվում է ամենահետաքրքիր տոներից մեկը։ Այս օրը թևածում է հատուկ կախարդություն, որը լի է երևակայական պատկերներով և հեքիաթային անհավատալի արարածներով: Ավանդաբար, այս օրը մարդիկ հորինում են իրենց սեփական կախարդական պատմությունները և պատմում դրանք իրենց սիրելիներին: Ի վերջո, ամեն օր մեր ներսում կուտակվող երևակայությունը դուրս գալու և տարածվելու կարիք ունի:
  • Հասարակ մարդկանց և հատուկ ունակություններով օժտված հերոսների, կախարդների և կենդանիների պատմությունը, ովքեր գիտեն խոսել և հրաշքներ գործել, հանգստացնում է ոչ միայն երեխաներին, այլև մեծահասակներին: Գիշերային հեքիաթների ամենահայտնի պատմողը համարվում է Շեհերազադեն: Վեզիրի դուստրը անսովոր միջոց է մտածել իրեն սպառնացող մահապատժից խուսափելու համար։ Ամեն երեկո հազար ու մի գիշեր նա պատմում էր թագավորին Ալի Բաբայի և քառասուն ավազակների, Ալադինի, Սինբադ նավաստու և այլ հորինված հերոսների անհավանական արկածների մասին։ Շեհերազադեի ստեղծագործ տաղանդն, ի վերջո փրկում է իր կյանքը։
  • Շնորհավորեք ձեր ծանոթներին Կախարդական հեքիաթների գիշերային օրվա բացիկով։

Վատիկան - Լատինական համաձայնագրերի ստորագրման օրը (Lateran Treaty Day) *
Վենեսուելա - Մարդաբան և սոցիոլոգի ազգային օրը (National Day of Anthropologist and Sociologist in Venezuela)
Քաթար - Սպորտի ազգային օրը (National Sports Day) *
Ֆիլիպիններ - Էվելիո Խավիերայի օրը (Evelio Javier Day) *