Բոլոր տոները. փետրվարի 12


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Երեխա-զինվորների միջազգային օրը (ՄԱԿ)

Դարվինի օրը - Գիտության և մարդասիրության միջազգային օրը (ՄԱԿ)

Ամուսնական գործակալությունների միջազգային օրը

  • Որոշ տեղեկություններով՝ ամուսնական գործակալությունների պատմությունն ավելի քան 360 տարեկան է: Ամուսնական առաջին գրասենյակը՝ «Հանդիպումների և հասցեների բյուրոն», բացվել է 1650 թվականի սեպտեմբերի 29-ին Լոնդոնում: Այդ ժամանակից ի վեր կողակցի ընտրությունը հայտարարությամբ կամ ծանոթությունների ծառայության միջոցով բավականին տարածված է դարձել:
  • Հետաքրքիր է, որ Սուրբ Վալենտինի օրվա նախօրեին՝ փետրվարի 12-ին, նշվում է Ամուսնական գործակալությունների միջազգային օրը (International Day of Marriage Agencies): Այս մասնագիտական տոնը ստեղծվել է Ուկրաինայում և գրանցվել է 2010 թվականի դեկտեմբերի 1-ին Ուկրաինայի կրթության և գիտության Մտավոր սեփականության պետական դեպարտամենտի կողմից:
  • Նոր տոնի հիմնադրման գաղափարը, որը պատկանում է ուկրաինական ամուսնական գործակալություններից մեկին, վերցրել են ԱՄՆ, Կանադայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Շվեյցարիայի և Ռուսաստանի մեծ թվով գործընկեր գործակալություններ:

Ազատ ամուսնությունների ազգային օրը (ԱՄՆ)

Աբրահամ Լինքոլնի ծննդյան տոնը (ԱՄՆ)

Երիտասարդության օրը (Վենեսուելա)

Վերածննդի օրը (Արցախ)

Որսի աստվածուհի Դիանայի տոնը (Հին Հռոմ)





ԳՈՎԱԶԴ