Բոլոր տոները. փետրվարի 13


Միջազգային

Ռադիոյի համաշխարհային օրը (World Radio Day)

  • Ռադիոն շարունակում է մնալ աշխարհի ամենավստահելի և հասանելի մեդիաներից մեկը: Այս մասին գրում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ֆեյսբուքյան էջը՝ հիշեցնելով, որ 2012 թվականից Ռադիոյի համաշխարհային օրը նշվում է փետրվարի 13-ին:
  • Օրն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2011 թվականի նոյեմբերի 3-ին։ 2022-ին Ռադիոյի համաշխարհային օրը կրում է «Ռադիոն և վստահությունը» խորագիրը:
  • Ռադիոազդանշաններն առաջին անգամ հաղորդվել են 1895 թվականին՝ 1,5 կմ հեռավորության վրա։ Հաղորդումն իրականացրել է իտալացի գյուտարար Գուլելմո Մարկոնին։ Այդ նույն թվականի մայիսի 7-ին ռուս գյուտարար Ալեքսանդր Պոպովը Սանկտ Պետերբուրգում ցուցադրել է իր հնարած ռադիոընդունիչը՝ ռադիոհաղորդագրություն է ուղարկել ռուսական նավատորմից Կռոնշտադ։
  • 1920 թվականին ամերիկյան մի ռադիոկայան առաջինն է սկսել կանոնավոր ռադիոհաղորդումները, իսկ 1950-ական թվականներին գործածության մեջ հայտնվել են առաջին դյուրակիր ռադիոընդունիչները: Թվային տեխնոլոգիայի ժամանակաշրջանում ռադիոն շարունակում է աշխարհում մնալ հասարակության հետ կապի ամենատարածված միջոցը: 

Պահպանակի միջազգային օրը (International Condom Day)
Գալենտինի օրը (Galentine s Day)
Տեսախցիկի ծննդյան օրը

Կրոնական

  • Բուդդիզմ - Բուդդայի 15 հրաշալիքները (Մոնլամ Չհենմո) *
  • Կաթոլիկություն - Սուրբ Ֆուլքրանի հիշատակը
  • Ուղղափառություն - Կյուրոս և Հովհան նահատակների հիշատակը (Memorial Day of the Martyrs Cyrus and John)

Ազգային

  • Հոնկոնգ - Արվեստի փառատոն  (Arts Festival in Hong Kong) 
  • Մյանմար - Երեխաների օրը (Children’s Day) 
  • Ռուսաստան - Դահուկային Ռուսաստան
  • Ռուսաստան - Հրշեջ Նիկիտա
  • Ռուսաստան - Թափառող դռների օրը
  • ԱՄՆ - Աշխատողների իրավական իրազեկման օր (Employee Legal Awareness Day)
  • ԱՄՆ - Տորտելինինի ազգային օրը (National Tortellini Day)
  • ԱՄՆ - Ինձ խելահեղ սիրահարվածների օրը (Madly in Love With Me Day)
  • ԱՄՆ - Իտալական ուտեստների ազգային օրը (National «Italian Food» Day) 
  • ԱՄՆ - Այլ անվան օրը (Get a Different Name Day)
  • ԱՄՆ - Բջջային օպերատորից բաժանվելու ազգային օրը (National Break Up with Your Carrier Day)
  • ԱՄՆ - Չեդդերի ազգային օրը (National Cheddar Day)

Տոների մասին ավելին