Հիշարժան և տոն օրեր, փետրվարի 17
Միջազգային
Բարության ինքնաբուխ դրսևորման օրը (Random Acts of Kindness Day)
- Բարության ինքնաբուխ դրսևորման օրը, որն աշխարհում նշվում է ամեն տարի փետրվարի 17-ին, միջազգային բարեգործական կազմակերպությունների վերջերս իրականացրած նախաձեռնություններից է:
- Այս տոնի պատմությունը սկիզբ է առնում ԱՄՆ-ում, սակայն արդեն ներկայում այն ունի համաշխարհային նշանակություն եւ նշվում է անկախ քաղաքացիությունից, ազգությունից եւ կրոնական համոզմունքներից:
- Այս տոնն առավելապես հայտնի է Արևմտյան Եվրոպայի երկրներում եւ ԱՄՆ-ում, որտեղ այսօր բազմաթիվ քաղաքներում ավանդաբար անցկացվում են բարեգործական միջոցառումներ եւ մարաթոններ, որոնց մասնակցում են հայտնի դերասաններ, հասարակական եւ քաղաքական գործիչներ:
- Տոնի կազմակերպիչների ամենակարևոր կոչը՝ անշահախնդիր բարության դրսևորումն է:
Հին Հռոմ - Կվիրինալիա
- Կվիրին, Իտալիայի հնագույն աստվածներից, որը պաշտվել է Ապենինյան թերակղզում դեռ իտալիկների բնակվելուց առաջ։ Կվիրինի պաշտամունքը Հռոմ բերել են սաբինները։ Հռոմեական աստվածների շարքում Կվիրինը զբաղեցնում էր երրորդ տեղը Յուպիտերից և Մարսից հետո։ Ավելի ուշ ժամանակներում սկսել են Կվիրինին շփոթել Մարսի հետ։ Գրողները Կվիրինին անվանել են «Հանգիստ Մարս», «Խաղաղության Մարս»։ Կվիրինի պաշտամունքը միաձուլվել է նաև Հռոմուլոսի պաշտամունքի հետ, որի մասին վկայում է Հռոմուլոս-Կվիրին տաճարը։ Կվիրինի անունից առաջացել է հնում տարածված հռոմեացիների կվիրիտներ անվանումը։ Կվիրինի տոնը՝ Կվիրինալիաները տոնվում էր փետրվարի 17-ին։

Հավելյալ լուսանկարներ
Պիտակներ
Նմանատիպ նյութեր