Բոլոր տոները. 17 փետրվար


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

Բարության ինքնաբուխ դրսևորման օրը (Random Acts of Kindness Day)

  • Բարության ինքնաբուխ դրսևորման օրը, որն աշխարհում նշվում է  ամեն տարի փետրվարի 17-ին, միջազգային բարեգործական կազմակերպությունների վերջերս իրականացրած նախաձեռնություններից է:
  • Այս տոնի պատմությունը սկիզբ է առնում ԱՄՆ-ում, սակայն արդեն ներկայում այն ունի համաշխարհային նշանակություն եւ նշվում է անկախ քաղաքացիությունից, ազգությունից եւ կրոնական համոզմունքներից:
  • Այս տոնն առավելապես հայտնի է Արևմտյան Եվրոպայի երկրներում եւ ԱՄՆ-ում, որտեղ այսօր բազմաթիվ քաղաքներում ավանդաբար անցկացվում են բարեգործական միջոցառումներ եւ մարաթոններ, որոնց մասնակցում են հայտնի դերասաններ, հասարակական եւ քաղաքական գործիչներ:
  • Տոնի կազմակերպիչների ամենակարևոր կոչը՝ անշահախնդիր բարության դրսևորումն է:

Մարդկային ոգու համաշխարհային օրը (world Human Spirit Day) *

Կրոնական

Հայ Առաքելական Եկեղեցի - Ս. Ոսկյանց քահանաների հիշատակության օրը

 

Առաքելական (Հայաստան) - Ս. Ոսկյանց քահանաների հիշատակության օրը

  • Ըստ ազգային ավանդության, Ոսկյանք Հռոմի կայսեր կողմից հայոց Սանատրուկ թագավորի մոտ ուղարկված հինգ դեսպաններ էին, որոնք առաջին դարի կեսերին գալով Հայաստան, հանդիպում են Ս. Թադեոս առաքյալին և նրա քարոզներից ազդված, մկրտվում` դառնալով քրիստոնյա: Նրանցից գլխավորը` Խռուսին (հայերեն` Ոսկի, այստեղից էլ` Ոսկյաններ) ձեռնադրվում է քահանա: Ս. Թադեոս առաքյալի նահատակությունից հետո Ոսկյանք մեկուսանում են հայոց Ծաղկոտն գավառի Ծաղկավետ կոչված լեռներում և շուրջ 40 տարի ճգնակյաց կյանք վարում: Առաջնորդվելով աստվածային պատգամով` նրանք գալիս են հայոց արքունիք` քրիստոնեություն քարոզելու հայոց Արտաշես թագավորին ու Սաթենիկ թագուհուն: Արքունիքում Ոսկյաններին հետևում են միայն Սաթենիկ թագուհու ազգականները` Ալանաց երկրից թագուհու հետ Հայաստան եկած շուրջ տասնութ պալատականներ, ովքեր մկրտվում են Եփրատ գետում և Ոսկյանների հետ հեռանում են լեռներ: Սաթենիկ թագուհու ազգականները, որոնք հետևում էին Ոսկյաններին, իրենց գլխավորի` Սուքիասի անունով հետագայում կոչվում են Սուքիասյանք: Չհաջողելով համոզել և ետ վերադարձնել նախկին պալատականներին` հայոց արքայորդիները վրեժխնդիր են լինում նրանց քարոզիչներին` Ոսկյաններին, սրախողխող անելով նրանց: Ոսկյանները Հայ եկեղեցու առաջին նահատակներից ու ճգնավորներից են: Նրանց հիշատակությունն ըստ եկեղեցական օրացույցի տոնվում է կամ առաջավորաց պահքին հաջորդող հինգշաբթի օրը կամ Սուքիասյանց տոնի հետ միասին: (2021-02-04, 2022-02-17, 2023-02-09, 2024-02-01, 2025-02-20, 2026-02-05, 2027-01-28, 2028-02-17, 2029-02-01, 2030-02-21)

Կաթոլիկություն - Մոխրե չորեքշաբթի *
Ուղղափառություն - Գերապատիվ Իսիդոր Փելուսիոտսկու հիշատակը

Ազգային

ԱՄՆ - Վաշինգտոնի տարեդարձը (Washington’s Birthday) *
ԱՄՆ - Ծնողական խորհրդի հիմնադիրների ազգային օրը (National Parent Teacher Association Founders' Day) *
ԱՄՆ - Սեփական ուղու օրը (My way day) *
ԱՄՆ - Կաղամբի ազգային օրը (National Cabbage Day) *
ԱՄՆ - Ծովախեցգետինների մրցավազքի  առաջնության ազգային օրը (National Champion Crab Races Day) *
ԱՄՆ - Կաթով սուրճի ազգային օրը (National Cafe’ Au Lait Day) *
ԱՄՆ Վիրջինյան կղզիներ - Վաշինգտոնի տարեդարձը (Washington’s Birthday) *
Ամերիկյան Սամոա - Վաշինգտոնի տարեդարձը (Washington’s Birthday) *
Գուամ - Վաշինգտոնի տարեդարձը (Washington’s Birthday) *
Իսլանդիա - Կոնուդագուր (Konudagur) *
Լատվիա - Ջենթլմենի օրը (Gentlemen’s Day) *
Լեհաստան - Կատվի օրը (Cat’s Day) *
Կանադա - Ժառանգության միջազգային օրը (International Heritage Day) *
Հին Հռոմ - Կվիրինալիա 

  • Կվիրին, Իտալիայի հնագույն աստվածներից, որը պաշտվել է Ապենինյան թերակղզում դեռ իտալիկների բնակվելուց առաջ։ Կվիրինի պաշտամունքը Հռոմ բերել են սաբինները։ Հռոմեական աստվածների շարքում Կվիրինը զբաղեցնում էր երրորդ տեղը Յուպիտերից և Մարսից հետո։ Ավելի ուշ ժամանակներում սկսել են Կվիրինին շփոթել Մարսի հետ։ Գրողները Կվիրինին անվանել են «Հանգիստ Մարս», «Խաղաղության Մարս»։ Կվիրինի պաշտամունքը միաձուլվել է նաև Հռոմուլոսի պաշտամունքի հետ, որի մասին վկայում է Հռոմուլոս-Կվիրին տաճարը։ Կվիրինի անունից առաջացել է հնում տարածված հռոմեացիների կվիրիտներ անվանումը։ Կվիրինի տոնը՝ Կվիրինալիաները տոնվում էր փետրվարի 17-ին։

Հյուսիսային Մարիանա կղզիներ - Վաշինգտոնի տարեդարձը (Washington’s Birthday) *
Պուերտո Ռիկո - Վաշինգտոնի տարեդարձը (Washington’s Birthday) *
Ռուսաստան - Զինված ուժերի վառելիքի ծառայության օրը

Ռուսաստան - Ուսանողական ջոկատների օրը *
Ռուսաստան - Նիկոլա Ստուդինացու տոնը *
Ռուսաստան - Երիտասարդ ընտրողի օրը *
Ռուսաստան - Երկնային ամրոցների կառուցման օրը *
Ռուսաստան - Բաքոսի առջև երերալու օրը *
Վիետնամ - Բուրավետ կուռքի փառատոն (Օծանելիք Pagoda փառատոն) *

* Տոների մասին ավելին