Բոլոր տոները. 21 փետրվար


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

Մայրենի լեզվի միջազգային օրը (International Mother Language Day)

  • Մայրենի լեզվի միջազգային օրը հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1999 թվականի նոյեմբերի 17-ին։ Այն նշվում է ամեն տարի փետրվարի 21-ին՝ սկսած 2000 թվականից և ուղղված է լեզվային ու մշակութային բազմազանությունը պահպանելուն։
  • ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ աշխարհում մոտ 6 հազար լեզու գտնվում է ոչնչացման վտանգի տակ։
  • Ըստ Հայաստանի Հանրապետության սահմանադրության, ՀՀ պետական լեզուն հայերենն է:

էքսկուրսավարի համաշխարհային օրը (International Tourist Guide Day)

  • Ամեն տարի փետրվարի 21-ին աշխարհի շատ քաղաքներ, հատկապես նրանք, որոնք տուրիզմի համաշխարհային կենտրոններ են, նշում են Էքսկուրսավարի միջազգային օրը։ Այն հաստատել է Էքսկուրսավարների համաշխարհային ֆեդերացիայի ասոցացիան (World Federation of Tourist Guide Associations (WFTGA))։
  • WFTGA-ն հիմնադրվել է 1985 թվականին։ Ներկայումս այն ավելի քան 70 երկրից 2 միլիոն անդամ ունի։ Իսկ տոնը նշվում է 1990 թվականից։
  • Թե երբ է առաջացել այս մասնագիտությունը, հստակ չի կարելի ասել։ Բայց ակնկերև է, որ այն կապված է միջազգային հարաբերությունների զարգացման հետ։ Սկսած այն պահից, երբ մարդիկ սկսել են ակտիվ ճամփորդել, տարբեր երկրներ ու քաղաքներ այցելել, նրանց համար դժվար է դարձել առանց պրոֆեսիոնալ գիդի օգնության։
  • Դեռ անցյալ դարի կեսերից էքսկուրսավար կարող էր զգալ իրեն ցանկացած կիրթ մարդ, որը ծանոթ էր տվյալ քաղաքի պատմությանը։ Այդպես էքսկուրսավար էին աշխատում բանասերները, պատմության ուսուցիչները։ Բայց 20-րդ դարի 70-ականներից գիդերի պրոֆեսիոնալիզմի հանդեպ պահանջները մեծանում են, ու էքսկուրսավար արդեն անվանում են միայն այն մարդկանց, որոնք հատուկ նախապատրաստություն են անցել։

Կրոնական

Ազգային

ԱՄՆ - Հոգաբարձուների ազգային օրը (National Caregivers Day) *
ԱՄՆ- Կպչուն բուլկու ազգային օրը (National Sticky Bun Day) *
ԱՄՆ - Շնորհավորական բացիկների ընթերցանության ազգային օրը (National Card Reading Day) *

ԱՄՆ - Առանց հացահատիկի ազգային օրը (National Grain-Free Day)

  • Փետրվարի 21-ին Առանց հատիկավորներ կերակուրի ազգային օրը ոգեշնչում է ընտանիքներին և ընկերներին հավաքվել և վայելել միմյանց ընկերակցությունը առանց հացահատիկային սննդի: Այս օրը հրաշալի միջոց է ամբողջական օր նվիրելու սիրելի մարդկանց, ովքեր հաղթահարում են սննդակարգի սահմանափակումները և հնարավորություն է ստեղծում հասկանալու սահմանափակ դիետայի դժվարությունները:
  • Տեղեկացրեք ձեր ծանոթներին Առանց հատիկավորներ կերակուրի օրվա մասին բացիկով։

ԱՄՆ - Rascal Flatts քանթրի խմբի օրը (Rascal Flatts Day) *
Բանգլադեշ - Շահիդի օրը (Shaheed Day) *

Բելառուս - Հողաշինարարական և քարտեզագրական-գեոդեզիական ծառայության աշխատողների օրը
Բութան - Նորին Մեծություն թագավորի տարեդարձը (King Jigme Khesar Namgyel Wangchuck) *
Զիմբաբվե - Ռոբերտ Մուգաբեի անվան երիտասարդական օրը (Robert Mugabe National Youth Day) *
ՀԱՀ - Զինված ուժերի օրը (Armed Forces Day) *
Հնդկաստան - Մախաշիվարատրի (Maha Shivaratri) *
Մավրիկիոս - Մախաշիվարատրի (Maha Shivaratri) *
Նեպալ - Մահաշիվարաթրի (Maha Shivaratri) *
Նորվեգիա - Հարալդ V թագավորի տարեդարձը (birthday of King Harald V) *
Շրի Լանկա - Մախաշիվարատրի (Maha Shivaratri) *
Ռուսաստան - Պարամեդիկի օր *

Ռուսաստան - Զախար Սերպովիդեց *
Ռուսաստան - Կյանքի տոնը *
Ռուսաստան - Բումերանգի թռիչքի դիտարկման օրը

  • Ճապոնացի տիեզերագնաց Տակաո Դոյին ՙՄիջազգային տիեզերակայանում՚ գտնվելիս, ազատ ժամանակ բումերանգ է արձակել, որը վերադարձել է նույնիսկ անկշռության վիճակում:
  • Փորձարկումն իրականացվել է ամերիկյան ISS մոդուլում։ Դոյին ուղիղ դիրքում է գործարկել թղթե բումերանգը: ՙԲումերանգը թռավ ճիշտ այնպես, ինչպես գետնին, ինչը բավականին զարմացրեց և տպավորեց ինձ՚, հետո ասել է նա:
  • Գիտափորձից առաջ համարվում էր, որ բումերանգի վերադարձի համար անհրաժեշտ է ձգողականություն, և որ դրա բացակայության դեպքում այն կթռչի դեպի վեր։ Ինչպես ասում է բումերանգի նետման աշխարհի չեմպիոն Յասուհիրո Տոգայը, ով տիեզերագնացին խնդրել է կատարել այս փորձը, հավանականություն կա, որ ձգողականությունը շատ մեծ դեր չի խաղում բումերանգի վերադարձի գործում, և որ Դոյին այն մետաղացրել է զրոյական ծանրության ճշգրտմամբ:
  • NASA-ի գիտնականներին հաջողվել է Spitzer աստղադիտակով տեսնել արտասովոր գալակտիկայի արձակած լույսը: Այն մյուսներից տարբերվում էր բումերանգի տեսքով և բավականին ինտենսիվ ճառագայթմամբ։ Գալակտիկան գտնվում է տասնմեկ միլիոն լուսային տարի հեռավորության վրա Աբել 1763-ից՝ գալակտիկական կլաստերի կենտրոնից: Աստղագետները, որոնք զուրկ չեն հումորի զգացումից, այն համեմատել են թավայում տապակվող բեկոնի հետ։ Այս գալակտիկայի կենտրոնում գտնվում է տպավորիչ չափի սև խոռոչը, որից նյութի շիթերը դուրս են գալիս հակառակ ուղղություններով: Նրանք կազմում են ռադիոալիքներ արձակող մի տեսակ ՙծաղկաթերթերի՚ ։
  • Տեղեկացրեք ձեր ծանոթներին Բումերանգի թռիչքը դիտարկելու օրվա բացիկով։

Վանուատու - Ոուլտեր Լին հոր օրը (Father Walter Lini Day) *
Ֆրանսիա- Ֆրանսիական Դիմադրության օտարերկրյա մասնակիցների հիշատակի օրը *

* Տոների մասին մանրամասն