Հիշարժան և տոն օրեր, փետրվարի 26

Տոներ 26.02.2021   09:30   174

Միջազգային

Չշտապելու միջազգային օրը

  • Փետրվարի 26-ին մի շատ յուրօրինակ տոն է նշվում՝ Չշտապելու կամ Դանդաղելու միջազգային օրը։ Այն ներկայումս արդեն միջազգային օրվա ստատուս է ձեռք բերել։
  • Օրվա լոզունգն է․ «Մի շտապիր ու վայելիր պահը»։
  • Տոնի գաղափարն իտալացիներինն է։ Հենց այդ ակտիվ ու տաքարյուն ազգն է առաջինը 2007 թվականին նշել այս օրը։
  • Մեր արագության ու առաջընթացի դարում շատերը ամենօրյա թոհուբոհի մեջ մոռանում են առօրյա փոքրիկ, բայց հաճելի մանրուքների, սիրելի զբաղմունքների ու ընդհանրապես կյանքի որակի մասին։
  • Այս տոնի նպատակն է առանց շտապելու վայելել կյանքը ու նրա պարգևած բոլոր հաճելի վայրկյանները։ Այս օրը պետք է առավելությունը տալ այն զբաղմունքներին, որոնց համար ուրիշ օրերին ժամանակ չեք գտնում։ Կարող եք ընթերցանությամբ զբաղվել, համերգներ ու թատրոն այցելել կամ պարզապես հաճելի միջավայրում ինտելեկտուալ զրույց վարել։
 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Հիշարժան և տոն օրեր, փետրվարի 26

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon