Բոլոր տոները. փետրվարի 27


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

Լավատեսների միջազգային օրը (International Optimist Day) *

Սպիտակ բևեռային արջի միջազգային օրը (International Polar Bear Day) *

  • Ամեն տարի՝ փետրվարի 27-ին, աշխարհում նշում են Բևեռային կամ սպիտակ արջի միջազգային օրը (International Polar Bear Day)։
  • Օրվա հիմնական նպատակը բևեռային արջերի մասին տեղեկատվությունը տարածելը, նրանց պահպանության խնդիրների վրա հասարակության ուշադրությունն ուղղելն է։ Ուշադրություն է հրավիրվում նաև բևեռային սառույցների հալոցքի խնդրին, որն այս կենդանիների հնարավոր անհետացման հիմնական պատճառը կարող է դառնալ։ Սպիտակ արջերին սպառնացող մյուս վտանգն էլ նավթի վերամշակումն ու դրա հետևանքով շրջակա միջավայրի աղտոտումն է։
  • Վերջին տարիների տվյալների համաձայն՝ բևեռային արջը էվոլյուցիայի ճամփան բռնել է մոտավորապես 5 միլիոն տարի առաջ։ Նրա նախնին գորշ արջն է եղել։ Բևեռային արջերն իրենց լավ են զգում մինուս 45 և ավելի ցածր ջերմաստիճանի պայմաններում։ Ջերմությունը պահպանվում է երկշերտ մորթու ու ենթամաշկային ճարպի հաստ շերտի շնորհիվ։ Հասուն սպիտակ արջը 350-550 կգ կշիռ ունի։ Բևեռային արջերը 2 կամ 3 ձագ են ունենում։
  • 2008 թվականի մայիսին ԱՄՆ-ը բևեռային արջին ընդգրկել է Կարմիր գրքում՝ որպես անհետացման վտանգի տակ գտնվող կենդանի։ Կանադան ու Ռուսաստանը սպիտակ արջին ընդգրկել են «խոցելի խմբում»։

Ոչ կառավարական կազմակերպությունների համաշխարհային օրը (World NGO Day) *

Անոսմայի իրազեկման օրը (Anosmia Awareness Day) *

Թվային ուսուցման օրը (Digital Learning Day) *

Պոկեմոնի օրը (Pokemon Day) *

Կրոնական

Հայ Առաքելական Եկեղեցի - Բուն Բարեկենդան

Կաթոլիկություն - Սուրբ Գրիգոր Նարեկացու օր

  • Հռոմի պապի հրամանագրով փետրվարի 27-ը կնշվի որպես Սուրբ Գրիգոր Նարեկացու օր։ Ն․Ս․ Ֆրանցիսկոսի հրամանագրով Հռոմեական գլխավոր օրացույցում փետրվարի 27-ը կնշվի որպես Տիեզերական եկեղեցու վարդապետ Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օր։ Այն կներառվի աշխարհով մեկ սփռված կաթողիկե եկեղեցիների տոնացույցերում, կնորացվեն պատարագի գրքերը և ժամերգության տեքստերը։ Այս մասին հայտնում է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունը։
  • Դեռևս 2015թ. փետրվարի 23-ին Հռոմի Պապը հայ միջնադարյան հոգևորական, աստվածաբան, բանաստեղծ Սուրբ Գրիգոր Նարեկացուն շնորհել էր «Տիեզերական եկեղեցու վարդապետ» տիտղոսը: Ֆրանցիսկոս Պապն այդպիսով հաստատել է Սուրբ Աթոռի Սրբերի հարցերով միաբանության ընդունած որոշումը, ըստ որի Նարեկացին արժանի էր ճանաչվել եկեղեցական մեծագույն պարգևին:

Կաթոլիկություն - Գաբրիել դել'Ադդորատի հիշատակը

Ուղղափառություն - Սուրբ Մարոնի հիշատակը *

Ուղղափառություն - Կիրիլ Իմաստասերի հիշատակը *

Ազգային

  • ԱՄՆ - Ռետրոյի ազգային օրը (National Retro Day) *
  • ԱՄՆ - Ուղեղն անջատելու օրը (No Brainer Day) *
  • ԱՄՆ - Ելակի ազգային օրը (National Strawberry Day) *
  • ԱՄՆ - Պրոտեինի ազգային օրը (National Protein Day) *
  • ԱՄՆ - «Կալուա» սրճային լիկյորի ազգային օրը ( National Kahlua Day) *
  • ԱՄՆ - Չիլիի ազգային օրը (National Chili Day) *
  • ԱՄՆ - Կենացների ազգային օրը (National Toast Day) *
  • Ավստրալիա - Գեղեցիկ ծննդյան փառատոն (Beautiful Birth Festival) *
  • Դոմինիկյան Հանրապետություն - Անկախության օրը (Independence Day) *
  • Թաիլանդ - Մաղա Բուչա (Makha Bucha)*
  • Իրան - Իսլամական կրթության օրը (Islamic Education Day) *
  • ՀԱՀ - Մաջուբայի օրը (Majuba Day) *
  • Հնդկաստան - Մարաթի լեզվի օրը (Marathi Language Day) *
  • Ռուսաստան - ՌԴ հատուկ գործողությունների ուժերի օրը *
  • Ռուսաստան - Կիրիլ Վեսնոկազչիկ *
  • Ռուսաստան - Աչքերով ժպտալու օրը *
  • Վիետնամ - Բժշկի օրը  (Doctors’ Day) *

* Տոների մասին մանրամասն


Արտահայտվել
avatar