Բոլոր տոները. 20 սեպտեմբեր


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Վալենսիական պաելյայի համաշխարհային օրը (World Paella Day) *
  • Տապակած բրնձի համաշխարհային օրը (World Fried Rice Day) *

Կրոնական և ժողովրդական

  • Հայ Առաքելական Եկեղեցի - Ս.Կույսեր Փեփրոնեի, Մարիանեի և Մեծ Վարդանի դստեր` Շուշանի հիշատակության օրը

​​​​​Ս. Փեփրոնեն Մծբին քաղաքից էր և մանուկ հասակից կրոնավորության ուխտ անելով` վանք էր մտել: Ս. Հռիփսիմեի նման ենթարկվել է Դիոկղետիանոս կայսեր հալածանքներին: Երբ կայսեր հավատաքննիչները 305 թվականին Մծբին են հասնում, վանքի միաբանությունը ստիպված հեռանում է, իսկ հիվանդ Փեփրոնեն մնում է վանքում իր ուսուցչուհու՝ Վրենի և քույր Թումայիսի հետ: Հեթանոս Սեղինոս դատավորը փորձում է համոզել գեղեցիկ կույսին քրիստոնեությունից հրաժարվել և խոստանում նրան իր ազնվական եղբորորդու՝ Լյուսիմաքոսի հետ ամուսնացնել: Սակայն Փեփրոնեն պատասխանում է, որ ինքն արդեն հարսնացել է Քրիստոսին՝ կուսության պսակն ընդունելով: Զայրացած Սեղինոսը հրամայում է նախ նրա ձեռքերն ու ոտքերը կտրել, ապաª գլուխը: Լյուսիմաքոսը նրա մահը տեսնելով` հավատի է գալիս և հրամայում նրան պատվով թաղել, իսկ Սեղինոսը, կույսի անպատմելի տանջանքներին ականատես` խելագարվում և ինքնասպան է լինում:

 Ս.Մարիանեն Պիսիդյան Անտիոքից էր: Նա քաղաքի քրմի միակ դուստրն էր և վաղ հասակում մորից զրկվելով` քրիստոնյա ստնտուի խնամքին է հանձնվում: Երբ արդեն մեծ էր, հայրը նրան ցանկանում է քրմուհի դարձնել, սակայն աղջիկը հրաժարվում է ուրանալ Քրիստոսին և ծառայել անմռունչ կուռքերին: Հայրը նրան տնից վռնդում է, և Ս. Մարիանեն գնում է իր ստնտուի մոտ, սակայն քիչ ժամանակ անց ձերբակալվում է և գլխատվում:

Ս. Շուշանը Վարդան Մամիկոնյանի ավագ դուստրն էր, որին նախապես Վարդենի էին կոչել, բայց հայոց պատմության և վարքաբանության մեջ հայտնի է Շուշան փաղաքշական անունով: Նա ամուսնացած էր վրաց Աշուշա բդեշխի որդի Վազգենի հետ: Չնայած նրանք 3 տղա և 1 աղջիկ ունեին, սակայն ամուսինը, բդեշխ դառնալով, կրոնափոխ էր եղել  և ամուսնացել պարսիկ Պերոզ իշխանի զոքանչի հետ: Իսկ Շուշանը եկեղեցուն կից մի փոքրիկ տնակում, ապրում էր աղոթքներով` միշտ մերժելով իր ամուսնու` դավանափոխ լինելու առաջարկներն ու սպառնալիքները: Ս. Շուշանիկը 7 տարի անընդմեջ իր ամուսնուց հալածվում է` ապավինելով միայն իր աներեր հավատին առ Աստված և պապից` Ս. Սահակից իրեն կտակված Ս. Ավետարանին: Ս. Շուշանը 470 թվականին իր կյանքն ավարտում է մարտիրոսական մահով: Ըստ Ոխտանես պատմիչի` նրա գերեզմանը Ցուրտավում է:

Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-09-20, 2023-09-26, 2024-09-24, 2025-09-23, 2026-09-22, 2027-09-21, 2028-09-26, 2029-09-25, 2030-09-24։

  • Զրադաշտականություն - Պահք Սեդե տոնից առաջ
  • Կաթոլիկություն - Սուրբ նահատակներ՝ Անդրեյ Կիմ դը Գոնի, Պավել Չոն Խա Սանի և նրանց ուղեկիցների հիշատակը (Day of Saints Andrew Kim Taegon, Paul Chong Hasang, And Companions)
  • Ուղղափառություն - Վերապատվելի Մակարիոս Օպտինացու հիշատակը
  • Սլավոնական - Ղուկասյան օր

Ազգային

  • Ադրբեջան - Նավթագործների օրը
  • ԱՄՆ - Պեպերոնի պիցցայի ազգային օրը (National Pepperoni Pizza Day) *
  • ԱՄՆ - Փունջ կոկտեյլի ազգային օրը (National Punch Day) *
  • ԱՄՆ - «Քեսո» պանրային սոուսի ազգային օրը (National Queso Day) *
  • ԱՄՆ - Պանրե ձողիկների ազգային օրը (National String Cheese Day) *
  • Ավստրալիա - Էկոլոգիապես կայուն տան օրը (Sustainable House Day) *
  • Բելառուս - Մաքսավորի օրը
  • Վենեսուելա - Խոսքի և տեսակետի արտահայտման ազատության օրը *
  • Գերմանիա - Երեխաների համաշխարհային օրը (German World Children s Day) *
  • Թաիլանդ - Երիտասարդության օրը (Wan Yaowachon Haeng Chat) 
  • Թաիլանդ - Ջրանցքների պահպանման օրը
  • Իսրայել - Ռոշ Հաշանահ (Rosh Hashanah) *
  • Կանադա - Թերի Ֆոքսի վարզքը (Terry Fox Run) *
  • Հնդկաստան - Շրի Նարայանա Գուրու Սամադհի (Sree Narayana Guru Samadhi) *
  • Չինաստան - Սեփական ատամները սիրելու օրը *
  • Ղրղզստան - Ձեռնարկատերի օրը
  • Ճապոնիա - Տարեց մարդկանց մեծարելու օրը (Keiro-no Hi)
  • Մոլդովա - Բնակչության սոցիալական պաշտպանության ոլորի աշխատողների օրը
  • Մոնղոլիա - Սուրճի ազգային օրը 
  • Նեպալ - Սահմանադրության օրը 
  • Շվեյցարիա - Նվիրատվության, ապաշխարության և աղոթքի դաշնային օրը (The Federal Day of Thanksgiving, Repentance and Prayer) 
  • Պերու - Խոսքի և տեսակետի արտահայտման ազատության օրը *
  • Ռուսաստան - Անտառային տնտեսության և անտառային արդյունաբերության աշխատողի օրը
  • Ռուսաստան - Ռեկրուտերի օրը *
  • Ռուսաստան - Հասարակությանը պիտանի մարդկանց օրը *
  • Ռուսաստան - Ինքնաբուխ թեյախմություն կազմակերպելու օրը *
  • Ուրուգվայ - Խոսքի և տեսակետի արտահայտման ազատության օրը *

* Տոների մասին ավելին՝ այստեղ։