Բոլոր տոները. հոկտեմբեր 10


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

Հոգեկան առողջության համաշխարհային օրը (World Mental Health Day) *

  • 1922 թվականից Հոկտեմբերի 10-ին նշվում է Հոգեկան առողջության համաշխարհային օրը: Այն հռչակել է Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիան՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ։ 
  • Հոգեկան առողջության համաշխարհային օրն ընգրկված է ՄԱԿ-ի կողմից նշվող համաշխարհային և միջազգային օրերի ցանկում։ 2007 թվականի հոկտեմբերի 10-11-ը ՄԱԿ-ում նշվեց նաև «Հոգեբանության օր» (անգլ.՝ Psychology Day), որի շրջանակներում անցկացվեց մի քանի միջոցառում՝ նվիրված հոգեկան առողջության համաշխարհային օրվան։ Միջոցառումներին մասնակցում էին Ամերիկյան հոգեբանական ասոցիացիան, Անալիտիկ հոգեբանության միջազգային ասոցիացիան և այլ կազմակերպություններ։ Հոգեբանության օրվա նպատակն էր իրականացնել գաղափարների փոխանակում հոգեբանների, ուսանողների միջև։

Անօթևանների համաշխարհային օրը (World Homeless Day) *
Մահապատժի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Day Against the Death Penalty) *

  • 2003 թվականից Հոկտեմբերի 10-ը նշվում է որպես մահապատժի դեմ պայքարի միջազգային օր, որը հաստատվել է Մահապատժի արգելքի համաշխարհային կոալիցիայի կողմից։ Կառույցը ներառում է ավելի քան 135 իրավապաշտպան կազմակերպություններ, այդ թվում՝ Amnesty International-ը, փաստաբանների միավորումներ, արհմիություններ, տեղական և տարածքային կառավարման մարմիններ, որոնք համախմբվել են աշխարհը մահապատժից ազատելու համար։ Նշենք, որ Մահապատժի դեմ պայքարի միջազգային օրն այս տարի նշվում է արդեն տասներորդ անգամ։
  • Ըստ կազմակերության տվյալների՝ վերջին 10 տարվա ընթացքում  նկատվում է օրենսդրորեն մահապատիժը արգելած երկրների թվի կտրուկ աճ. 141 երկիր օրենսդրորեն արգելել է մահապատիժը կամ հրաժարվել է դրա կիրառումից, 97 երկիր արգելել է մահապատիժը բոլոր հանցագրրծությունների համար, 36 երկիր չի կիրառում մահապատիժ, 8 երկիր արգելել է մահապատիժ կիրառել քրեական հանցագործությունների համար ընդհանրապես։ 2002-2012 թթ ընթացքում մահապատիժն արգելվել է Ալբանիայում, Արգենտինայում, Բուտանում, Բուրունդիում, Գաբոնում, Հունաստանում, Ղրղզստանում, Լատվիայում, Մեքսիկայում, Կուկա կղզում, Ֆիլիպիններում, Ռուանդայում, Սամոայում, Սենեգալում, Տոգոյում, Թուրքիայում, Ուզբեկստանում, նաև՝ Հայաստանում։ Հայաստանում մահապատիժն արգելված է 2003 թվականից:

Շիլայի միջազգային օրը (World Porridge Day) *
Մանվածքը նախընտրելու օրը (I Love Yarn Day) *
Թմբկահարին գրկախառնվելու օրը (Hug a Drummer Day) *

Ազգային

Ամերիկյան Վիրջինյան կղզիներ - Պուերտո Ռիկոյի և Վիրջինյան կղզիների Բարեկամության օրը (Virgin Islands-Puerto Rico Friendship Day) *
ԱՄՆ - Համադաշնության հիշատակի օրը (Confederate Memorial Day)
ԱՄՆ - Պայուսակի ազգային օրը (National Handbag Day) *
ԱՄՆ - Տորթ ձևավորելու ազգային օրը (National Cake Decorating Day) *
ԱՄՆ - «Հրեշտակ» տորթի ազգային օրը (National Angel Food Cake Day) *
ԱՄՆ - Տասնյակի ուժի օրը (Powers of Ten Day) *
ԱՄՆ - 10 տոկոս փոխհատուցելու օրը (Shift10 Day) *
ԱՄՆ - Հետույքին հարված ստանալու ազգային օրը (National Kick Butt Day) *

ԱՄՆ - Ազգային առցանց բանկի օրը (National Online Bank Day) *
ԱՄՆ - Կոլոմբոսի օրը  (Columbus Day) *
ԱՄՆ - Քրիստափոր Կոլումբոսի օրը (Christopher Columbus Day) *

Ավստրալիա - Ավտոմրցարշավորդների օրը
Ավստրիա - Հանրաքվեի օրը (Plebiscite Day)
Արգենտինա - Մշակութային տարբերությունները հարգելու օրը *
Ամերիկյան Սամոա - Կոլումբոսի օրը *
Բահամյան կղզիներ - Ազգային հերոսների օրը *

Բելիզ - Պանամերիկյան օրը (Pan American Day) *
Թայվան - Երկու տասնյակի տոնը *
Թուրքիա - Աթաթուրքի հիշատակի օրը
Իսրայել - Շիմին Ացերետ (Shemini Atzeret) *
Կանադա - Գոհության օրը (Thanksgiving Day) *

ԿԺԴՀ - Աշխատանքային կուսակցության հիմնադրման օրը
Կյուրասաո կղզի - Կյուրասաոյի օրը *

Կուբա - Անկախության պատերազմի մեկնարկի օրը
Հայաստան - Քիմիական պաշտպանության զորքերի օրը *

  • 1992 թվականի հոկտեմբերի 10-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի քիմիական զորքերի կազմավորումը, իսկ 1996 թվականից ամեն տարի հոկտեմբերի 10-ին Հայաստանում նշվում է Քիմիական զորքերի օրը։
  • Քիմիական զորքերի հիմնական նշանակությունը բնակչության եւ թիկունքի օբյեկտների պաշտպանության կազմակերպումն է քիմիական վտանգից ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական ժամանակ։
  • Բացի քիմիական վերահսկողության իրականացման հետ կապված խնդիրներից, քիմիապես վտանգավոր օբյեկտների վթարների հետեւանքների վերացումից, ներկայումս քիմիական զորքերի ստորաբաժանումները նոր խնդիր ունեն՝ բնապահպանական աղետների հետևանքների վերացումը։

Ճապոնիա - Տակայամա աշնանային փառատոն (Takayama Autumn Festival) *
Մոնղոլիա - Ծառատունկի օրը

Շրի Լանկա - Բանակի օրը
Ռուսաստան - «ВКонтакте» սոցիալական ցանցի ծննդյան օրը *
Ռուսաստան - Ռուսական հոմեոպաթիայի օրը *
Ռուսաստան - Տերևների խշշոցի օրը *
Սուրինամ - Մարոնների օրը *
Սենտ Մարտին - Սահմանադրության օրը *
Վիետնամ - Մայրաքաղաքի ազատագրման օրը

Տաջիկստան - Ֆալակի օրը *
Ուկրաինա - Ստանդարտացման և չափագիտության աշխատողների օրը
Քենիա - Խուդումի օրը *
Ֆիջի - Ֆիջիի օրը *
Ֆինլանդիա - Ֆիննական գրականության օրը (Finnish Literature Day) *

* Տոների մասին ավելին՝ այստեղ։