Հուլիսի 1-ից կսկսվի Երևանից թռիչքը դեպի Թավրիզ


Երևան-Թավրիզ չվերթը կմեկնարկի հուլիսի 1-ից, իսկ Թավրիզ-Երևան չվերթը՝ հուլիսի 10-ից։

Արևելյան Ադրբեջանի օդանավակայանների տնօրեն Ռամին Ազարին հայտարարել է, որ Երևանից դեպի Թավրիզի Շահիդ Մադանի միջազգային օդանավակայան չվերթն իրականացվելու է շաբաթական երկու օր՝ երկուշաբթի և հինգշաբթի, իսկ հակառակ ուղղությամբ՝ հուլիսի 10-ից:

Պաշտոնյան հավելել է, որ չվերթներն իրականացվելու են ՀՀ-ին պատկանող ինքնաթիռներով։ Դրանով Թավրիզի օդանավակայանից արտասահմանյան չվերթների թիվը կդառնա շաբաթական 32: 

Այժմ Թավրիզի օդանավակայանից հետադարձով 26 չվերթ կա դեպի Ստամբուլ, 2 չվերթ՝ դեպի Իզմիր և 4 չվերթ դեպի Երևան: