Օրահուշակ. հունիսի 30


Հինգշաբթի. 30 հունիսի։ Տարվա 181-րդ օրն է, 26-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 184 օր:

  • Հինգշաբթի սրվում է կանխազգացումը, որը թույլ է տալիս տարբերակել համախոհներին հակառակորդներից: Այս օրվա էներգիան բերում է փառք, պատիվ, հաջողություններ:
  • Հինգշաբթի բոլոր գործեր ավարտին հասցվում են, պարզապես պետք է ինքնավստահ լինել: Իսկ եթե նման վստահություն չկա, ավելի լավ է հետաձգել գործերը:
  • Այս օրը ղեկավարության հետ շփումները դրական են, բանակցությունները՝ հաջող: Իսկ սիրտը կհուշի լուծելու սիրային գործերը: 

Հին հայկական տոմարով 4514 թվականն է։ Ամսանունը՝ Մարգաց (30 օր՝ հունիսի 7 - հուլիսի 6)։ Օրանունը՝ Գիշերավար։ Շաբաթվա օրանունը՝  Լուսնթագ (Յուպիտեր)։


Հունիսի 30-ին արևային 12-րդ օրն է։

  • 12-րդ արևային օրը կապված է լուսնի հետ: Այն նվիրված է կանանց սկզբին, մայրությանը։ Դա մաքրման և կյանք սկզբնավորելու օր է։ Երեխա սաղմնավորելու լավագույն օրերից մեկն է։
  • Խորհուրդ է տրվում տալ ինչ կխնդրեն, օրինակ, ողորմություն: Ցանկալի չէ նեղացնել ընտանի կենդանիներին, ժամանակ վատնել փողոցում, մարդկանց շրջապատում, անձնատուր լինել հուսահատությանը։ Լավ չէ չափազանց համառելը, ավելի լավ է առաջնորդվել ինտուիցիայով։ Կարելի է թուլանալ և տրվել ինքնահոսի։ Այս օրը տրվում այնքան, որքանի արժանի ենք։
  • Օրվա գլխավոր նախանշանը ընտանի կենդանիների հանդեպ վերաբերմունքն է, որոնք կբացահայտեն շրջապատի թաքնված վերաբերմունքը։ Լավ է անձրևի տակ ընկնելը, գտնել մետաղադրամներ, բեկորներ, փետուրներ։ Խորհուրդ է տրվում հեղուկ, ոչ սուր և ոչ կենդանական սնունդ՝ շիլա, ժելե: Ուժի հաղորդակներն են գունդը, ինչպես նաև վերնաշապիկը: Օրվա գույները խառը երանգներով ներդաշնակ գույներն են: Բարենպաստ կլինի արծաթափայլ կապույտը, ոչ թե դեղին երանգները: Օրվա բարենպաստ քարերն են սելենիտ, ծխագույն լուսնաքարը: Օրվա թվերն են՝ 32 - արական, 71 - իգական:

Արևածագ՝ 5:35, արևամուտ՝ 20:35։ Ճիշտ կեսօրը՝ 13։05։ Օրվա տևողությունը՝ 15:00 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե կարճ է։

Հունիսի 30-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 2-րդ օրն է։

  • Օրը լավ է ֆիզիկական վարժությունների, ծոմապահության կամ դիետա սկսելու համար: Ցանկացած նախձեռնություն այս օրը ստանում է էներգիայի լրացուցիչ լիցքեր:
  • Պետք է ուշադրություն դարձնել այնպիսի բացասական հատկությունների վրա, ինչպիսիք են զայրույթը և քամահարությունը, քանի որ դրանց հաղթահարումը կօգնի իրականացնել նոր նախաձեռնությունները:

Լուսնային 2-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը նպաստավոր է և ցամաքային, և ջրային ճանապարհորդությունների, երեխա սաղմնավորելու, շինարարության և վարուցանքի համար։ Գողացողներն այդ օրը կբռնվեն։
  • Հիվանդությունները կարճատև են։ Երազները ոչինչ չեն նշանակում։ Նորածիններն արագ են մեծանում։

Լուսինը Խեցգետին համաստեղությունում է՝ 21°44'։

  • Կայուն հանդարտության ժամանակն է: Իսկական ժամանակն է ավարտելու կիսատ ձեռնարկումները: Վատ չեն ընթանա հնարժեք իրերի և իրավաբանական գործերը: Դատական ​​գործընթացներն ամենայն հավանականությամբ կավարտվեն ի օգուտ:
  • Պետք է զգուշություն ցուցաբերել վարկավորման և պարտք վերցնելու հարցերում: Հավանականություն կա, որ պարտքերի վերադարձը շատ դժվար լինի։
  • Քանի որ այս հատվածում հուզականությունը բարձրակետում է, պետք է ավելի նրբանկատ և ուշադիր լինել մերձավորների նկատմամբ, դա միայն օգուտ կբերի:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է՝ միկրո-Լուսին։
Լուսնային օրն սկսվել է հունիսի 30-ին՝ 06:15-ից և կավարտվի հուլիսի 1-ին՝ 07:13-ին։
Լուսնի ծագումը՝ 06:15։ Լուսնի մարումը՝ 22:00։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 108.8°, բարձրությունը = 60.4°։
Լուսնի տեսանելիությունը՝ 1 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 406.140 կմ, երեկ՝ 406.534 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 394 կիլոմետր։

Լուսին՝ առաջին քառորդ։ Լուսին՝օրական ժամական րոպեական։

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ հինգշաբթի՝ հուլիսի 28-ին՝ 21:55։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ հուլիսի 13-ին՝ 22:37։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: