«Իռլանդացին» (ԱՄՆ, 2019)

Լավ կինո 25.03.2020   23:00   921

Ծերանոցում Ֆրենկ Շիրանը վերհիշում է իր անցած կյանքը։ 1950-ական թվականներին նա բեռնատարի սովորական վարորդ էր, ամենևին չէր ցանկանում գանգստեր դառնալ։ Նա կարծում էր, որ ներկարարները տան պատեր ներկողներն են, երբ պատահաբար հանդիպում է քրեական հեղինակություն Ռասել Բուֆալոյին։ Վերջինս տղային վերցնում է իր հովանավորության տակ և սկսում փոքրիկ հանձնարարություններ տալ։ Եվ արդեն Իռլանդացի մականունով Ֆրենկը ինքն է աշխատում «ներկարար»՝ մաֆիոզ քիլեր։ Շուտով Ռասելը նրան հանդիպացնում է արհմիության ճանաչված առաջնորդ Ջիմի Հոֆայի հետ։ Նրանք դառնում են լավ ընկերներ և Ֆրենկն սկսվում բարձրանալ կարիերայի ասինճաններով։

Ֆիլմի թրեյլերը՝

  • անվանումը բնօրինակում՝ The Irishman
  • թողարկման տարեթիվը՝ 2019
  • երկիրը՝ ԱՄՆ
  • ռեժիսոր՝ Մարտին Սկորսեզե
  • սցենարը՝ Սթիվեն Զաիլյան, Չարլզ Բրանդտ
  • դերերում՝ Ռոբերտ Դե Նիրո, Ալ Պաչինո, Ջո Պեշի, Հարվի Քեյթել, Ռեյ Ռոմանո, Բոբի Քանավալե, Աննա Պեուքին, Սթիվեն Գրեմ, Սթեֆանի Կուրցուբա, Ջեսսի Փլեմոնս
  • երգահան՝ Ռոբի Ռոբերտսըն
  • ժանրը՝ թրիլեր, կրիմինալ, կենսագրական, դրամա 
  • բյուջե՝ $159.000.000
  • տարիքային սահմանափակում՝ 18+
  • տևողությունը՝ 209 րոպե / 03։29

Ռոբերտ Դե Նիրոյի և Ալ Պաչինո հրաշալի գլխավոր դերակատարմամբ «Իռլանդացին» ֆիլմը դիտեք այստեղ:

Իսկ գիտե՞ք, որ...

  • Կինոնկարը նկարահանվել է Չարլզ Բրանդտի «Լսել եմ տներ ես ներկում» («I Heard You Paint Houses») գրքի հիման վրա։ Ամերիկյան կազմակերպված հանցագործների ժարգոնով տներ ներկող ասում են քիլերներին։ 
  • Մարտին Սկորսեզեին, Ռոբերտ դե Նիրոյին, Ալ Պաչինոյին և Ջո Պեշին համախմբելու համար Netflix կինոընկերությունը վճարել է 105 միլիոն դոլար։
  • Հիմնական հերոսներին երիտասարդացնելու համար օգտագործվել են ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաներ:
  • Մարտին Սկորսեզեն «Իռլանդացին» ֆիլմի նկարահանումների համար օգտագործել է «Կնքահայրը» ֆիլմի երկրորդ մասի տեսարաններից մեկի նկարահանումները
  • Ալ Պաչինոն, որն առաջին անգամ է նկարահանվում 76-ամա Մարտին Սկորսեզեի ֆիլմում, 79 տարեկան էր դարձել։ Կինոռեժիսորի սիրելի դերասանը՝ Ռոբերտ դե Նիրոն՝ 75։ Ջո Պեշին՝ Սկորսեզեի ևս մեկ սիրելի դերասան, որին նա հրավիրել է նկարահանվելու «Իռլանդացին» ֆիլմում, 76 տարեկան էր։
  • «Իռլանդացին» համարվել է տարվա լավագույն կինոնկարը ԱՄՆ կինոակադեմիայի վարկածով։
  • Ռոբերտ դե Նիրոն է միջնորդել Աննա Պեքուինին նկարահանվել ֆիլմում։
  • Կինոսերների կարծիքով «Իռլանդացին» Մարտին Սկորսեզեի վերջին 20 տարվա լավագույն ֆիլմն է։
  • Սկորսեզեն հրավիրել է հայ Սթիվեն Զաիլյանին, որի հետ համագործակցել է «Նյու Յորքի ավազակախմբերը» ֆիլմի նկարահանումների ընթացքում։ Համաշխարհային ամենահայտնի թերթերից մեկը՝ «Times»-ը, նրան անվանել է «Հոլիվուդի ամենահմուտ եւ խորաթափանց սցենարիստը Ռոբերտ Թաունի ժամանակներից»։
  • Սթիվեն Զաիլյանը երեք անգամ առաջադրված է եղել «Օսկար» մրցանակի «Արթնացում», «Նյու Յորքի ավազակախմբերը», «Մարդ, որ փոխեց ամեն ինչ» ֆիլմերի սցենարների համար, ինչպես նաեւ արժանացել է հեղինակավոր մրցանակին «Շինդլերի ցուցակը» ֆիլմի համար։
  • Սթիվեն Զաիլյանը Film Rites կինոընկերության հիմնադիրն է և բացի սցենարիստի գործունեությունից, զբաղվում է ֆիլմերի պրոդյուսինգով և ռեժիսուրայով։ 1998թ.-ին նա որպես ռեժիսոր Ջոն Տրավոլտայի հետ նկարահանել է «Քացաքացիական հայց» դրաման, որի համար ստացել է ամերիկյան գրողների գիլդիայի իր երրորդ մրցանակը, իսկ 2007թ.-ին էկրաններ է բարձրացել «Ամերիկյան գանգստեր» ֆիլմը Դենզել Վաշինգտոնի մասնակցությամբ, որում Զաիլյանը հանդես է եկել որպես պրոդյուսեր։
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         դրամա, թրիլեր, 18+, Ալ Պաչինո, կենսագրական, կրիմինալ, Ջո Պեշի, Մարտին Սկորսեզե, Ռոբերտ Դե Նիրո


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon