Կետերի և դելֆինների համաշխարհային օրը


Կետերի և դելֆինների համաշխարհային օրը (World Whale and Dolphin Day)

  • Ավելի քան երեք տասնամյակ առաջ ստեղծվել է կետերի և դելֆինների համաշխարհային օրը։ Իրազեկման օրվա անցկացման նախաձեռնողը միջազգային կետային հանձնաժողովն է։ Միջոցառման անցկացման ամսաթիվը ընտրվել է հուլիսի 23-ին, քանի որ 1982 թվականի հուլիսի 23-ին որոշում է կայացվել 1986 թվականից ի վեր ամբողջությամբ արգելել կետերի առևտրային արդյունահանումը:
  • Կետերը գոյություն են ունեցել դեռեւս 55 մլն տարի առաջ: Դրանք աշխարհում ամենամեծ կենդանիներն են: Ամեն տարվա հուլիսի 23-ին աշխարհի բոլոր ջրային պետությունները նշում են կետերի և դելֆինների համաշխարհային օրը: 1986-ին կետերի պահպանության միջազգային կոմիսիան արգելք դրեց որսի վրա: Կետերը գոյություն են ունեցել դեռևս 55 մլն տարի առաջ: Դրանք աշխարհում ամենամեծ կենդանիներն են:
  • Կետի միջինը երկարությունը 22-27 մ է: Միջին կետն ունի 2 700 մարդու քաշ, սիրտը մեկ մեքենայի չափ է և կշռում է 600-700 կգ: Դույլի հաստությամբ երակներում անցնում է 8 000 լ արյուն: Բոլոր կենդանիներից կետերն ամենաբարձր ձայնն են արձակում: Ունեն թույլ տեսողություն: Լսողությունը կետի ամենաուժեղ զգայարանն է: Այն օգնում է ճիշտ կողմնորոշվել ջրում և սնունդ հայթայթել:
  • Տարվա 8 ամիսների ընթացքում կետերը գրեթե ոչինչ չեն ուտում, այլ բավարարվում են հավաքված ճարպերով: Իսկ ամռանը նրանք անդադար են սնվում, օրական մինչև 3 տ սնունդ են ընդունում:
  • Հնագույն ժամանակներից մարդիկ ընդգծված խնամք էին տածում նաև դելֆինների նկատմամբ: Հին Հունաստանում դելֆինների սպանությունը հանցանք էր: Հույները դելֆիններին անվանում էին «սուրբ ձկներ»: