Կիևցիները ապշած լսում էին Փարաջանովի աղետի ազդանշանին․․․


Աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը 1949 - 1960 թթ աշխատել է Կիևի Դովժենկոյի անվան ստուդիայում։ Ռեժիսորի Կիևում նկարահանած «Առաջին տղան»,  և «Ուկրաինական ռապսոդիա» ֆիլմերը առանձնահատուկ տեղ ունեն Ուկրաինայի մշակութային շտեմարանում։ Ստորև ներկայացնում ենք Փարաջանովի մասնակցությամբ Կիևում  տեղի ունեցած փոքրիկ դրվագ։

Մի օր Փարաջանովը՝ տրեմբիտան (լեռնաբնակ ուկրաինացիների երաժշտական գործիք) ձեռքին, արագ քայլում էր Կիևի Լենինի փողոցով։ Նրա հետևից՝ հևալով վազում էր գործիքի տերը՝ ծեր գուցուլը (Կարպատներում ապրող ուկրաինացի)։ Զարմացած անցնորդները ճանապարհ էին տալիս նրանց․․․

Ու այդ ժամանակ Փարաջանովը հանկարծակի կանգ առավ ու նվագեց՝ «տրեմբիտահարեց», ինչպես ասում են ուկրաինացիները։

Կիևցիները լսեցին յուրատիպ ձայներ, որոնք միայն Կարպատի լեռներում են, ու որոնցով հաճախ աղետի ազդանշան են տալ ... 

Կիևցիները ապշած լսում էին...
 




avatar

ԳՈՎԱԶԴ