Կիրակի, հոկտեմբերի 11


Կիրակի, հոկտեմբերի 11։ Տարվա 284-րդ օրն է, 41-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 82 օր:

  • Կիրակին լի է ուրախ, աշխուժ էներգիայով և մարդկանց դրական լիցքեր է հաղորդում:
  • Հին ժամանակներից կիրակին հանգստյան օր է ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլ հոգևորի համար: Եվ մարդիկ հաճույքով են շփվում, հանդիպում ժամանակ անցկացնելու, ասել-խոսելու, խաղալու, որևէ բանով զբաղվելու համար:
  • Կիրակին զբոսանքների, մտերիմներին այցելելու և հյուրընկալման օր է՝ շաբաթվա հոգնածությունից և աշխատանքային լարվածությունից թոթափվելու համար: 

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Սահմի (հոկտեմբերի 10-նոյեմբերի 8)օրվա անունը՝ Երեզկան, շաբաթվա օրանունը՝ Արեգակի օր։


Հոկտեմբերի 11-ը արևային 25-րդ օրն է։ 

  • 25-րդ արևային օրը կապված է ներդաշնակության, շնորհի, նվիրվածության հետ: Երեխաների պաշտպանության օր է։
  • Խորհուրդ է տրվում շփվել ջրի հետ, լինել տանը, երեխաների և կենդանիների հետ, հաշտ, չխուսափել սիրուց։  Սա պարտքերի հատուցման, ներման, կարիքավորներին օգնելու օր է։ 
  • Խորհուրդ չի տրվում համառել ու նոր գործեր սկսել, բայց կարելի է ուղի նախանշել։  
  • Նախաշանները կապված են արևի, ջրի, թռչունների և ծաղիկների հետ: Լավ նախանշանը բարության, գեղեցկության և ներդաշնակության զգացումն է։  Վատ է վերադառնալը, գետնից որևէ բան բարձրացնելը։ 
  • Սնունդկարգ. ավելի լավ է խմել հյութեր, կաթ և մեղր, կարագ շիլա ուտել։ Պետք է խուսափել կենդանական սննդից։ 
  • Ուժի հաղորդակներն են ծածկոցը, շալը, թիկնոցը: 
  • Օրվա գույներն են սպիտակը, վարդագույնը, դեղինը: 
  • Օրվա քարը վարդագույն մեղեսիկն (ամետիստն) է: 
  • Օրվա թվերն են՝ 27 (գլխավորը), 75, 34:
  • Հայտնի մարդիկ, ովքեր ծնվել են 25-րդ արևային օրը՝ Ռիչարդ Նիքսոն, Ֆրիդրիխ Շիլլեր, Ժյուլ Վերն, Օ. Հենրի, Ջորջ Բելլոուզ, Դասթին Հոֆման: Հայերից՝ Պաղտասար Դպիր, Թեոդիկ, Վախթանգ Անանյան, Լևոն Շանթ,  Ստեփան Դեմիրճյան, Վազգեն Սարգսյան։

Արևածագ՝ 7:08, արևամուտ՝ 18:28: Ճիշտ կեսօրը՝ 12։47։ Օրվա տևողությունը՝ 11:20 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ րոպե կարճ է։

Հոկտեմբերի 11-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 24-րդ օրն է։

  • Չեզոք և համեմատաբար պասիվ օր է: Մարդկանց հետ փորձեք հարաբերվել նրբորեն և առանց հակառակվելու:
  • Լավ է ոչ մի նոր բան չսկսել, այլ շարունակել արդեն իսկ սկսած աշխատանքը: Օրը լավ է սերմանելու, բուժման և առողջությանը հետևելու առումով:

Լուսնային 24-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի

  • Օրը ոչ լավ է, ոչ վատ։
  • Հիվանդությունները վտանգավոր են։
  • Երազները գործուն չեն։
  • Նորածինները բարի են և ցոփակյաց։

Լուսինը Առյուծ համաստեղությունում է՝ 4°11'։

  • Երբ Լուսինը Առյուծի համաստեղությունում է, բարենպաստ ազդեցություն է ունենում բոլոր նպատակային և գործնական նախաձեռնարկությունների վրա՝ սկսած մարզական կամ մշակութային միջոցառումներ կազմակերպելուց մինչև ընկերախմբով երեկույթները՝ ուղղված թիմային արդյունավետ համագործակցությանը:
  • Շատերն են ձգտում շփումների ու հաճույքների: Այս օրերին զվարճանքի գրեթե բոլոր վայրերը կայուն եկամուտ են ստանում: Հատկապես դա վերաբերում է խաղատներին, բուքմեյքերական գրասենյակներին, քանի որ երբ Լուսինն Առյուծում է, արկածախնդրության և լավ չկշռադատված ռիսկայնության հակում է առաջանում: Այդ պատճառով արժե հետաձգել խոշոր ֆինանսական միջոցների հետ կապված բոլոր լուրջ ֆինանսական հարցերը:
  • Կորուստներից խուսափելու համար պետք չէ անշարժ գույքին, բաժնետոմսերին և լուրջ պայմանագրերին վերաբերող գործարքներ կնքել: Այսօրվա մարդկանց մեծ մասի մոտ գերլարված վիճակ է և շողոքորթության հակում է լինում:

Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է հոկտեմբերի 11-ին՝ 00:18-ից և կավարտվի հոկտեմբերի 12-ին՝ 01:24-ին։
Լուսնի ծագումը՝ 00:18։ Լուսնի մարումը՝ 15։39։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 268.0°, բարձրությունը = 38.8°։
Լուսնի տեսանելիությունը՝ 37 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 380.942 կմ, երեկ՝ 386.960 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 6.018 կիլոմետր։

Չորրորդ լուսնային փուլն է։ Լուսին՝ 23 օրական 20 ժամական 59 րոպեական։ 

  • Չորրորդ քառորդի ժամանակահատվածն ավարտվում է Նորալուսնով: Այս փուլին բնորոշ են հանդարտությունը, մեղմությունը, որոշակի ալարկոտությունը: Սա բավականին պասիվ շրջան է:
  • Ուժն ու էներգիան այս պահին արագորեն նվազում են: Պետք է գործերն ավարտել այս փուլում, ինչպես նաև կառավարել ընթացիկերը: Նոր մտքերն ու գաղափարները պետք է հետաձգվեն հաջորդ լուսնային ամսվա սկզբ: Արդյունքներն ամփոփելու լավագույն ժամանակն է:
  • Չորրորդ փուլում ընդհանուր ակտիվությունը նվազում է: Խորհուրդ է տրվում նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը: Գործնական և անձնական հարաբերություններում Պետք է խուսափել կոնֆլիկտներից: Մեծ են վեճերի և բաժանման հավանականությունը:
  • Այս ժամանակահատվածում մարդիկ չափազանց զգայուն են, ազդվող, հակված վիրավորվելու: Այս վիճակն արտացոլվում է բիզնեսում, ուստի ցանկալի է կարևոր հանդիպումները հետաձգել լուսնային ամսվա հաջորդ փուլ:

Հաջորդ Նորալուսինը՝ հինգշաբթի՝ սեպտեմբերի 17-ին՝ 15։00։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ հոկտեմբերի 31-ին՝ 18:49-ին։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: