Կիրակի, օգոստոսի 16

Այսօր 16.08.2020   09:00   53

Կիրակի, օգոստոսի 16: Տարվա 229-րդ օրն է, 33-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 137 օր:

  • Կիրակին լի է ուրախ, աշխուժ էներգիայով և մարդկանց դրական լիցքեր է հաղորդում:
  • Հին ժամանակներից կիրակին հանգստյան օր է ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլ հոգևորի համար: Եվ մարդիկ հաճույքով են շփվում, հանդիպում ժամանակ անցկացնելու, ասել-խոսելու, խաղալու, որևէ բանով զբաղվելու համար:
  • Կիրակին զբոսանքների, մտերիմներին այցելելու և հյուրընկալման օր է՝ շաբաթվա հոգնածությունից և աշխատանքային լարվածությունից թոթափվելու համար: 

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Նավասարդ (30 օր՝ օգոստոսի 10 - սեպտեմբերի 9), օրվա անունը՝ Մանի, շաբաթվա օրանունը՝ Արեգակի օր։


Օգոստոսի 16-ը 29-րդ արևային օրն է։ 

  • Խոսքի մոգության օր է՝ հումորի ու ծիծաղի։ Այս օրը թաքստոցները բացվում են, գաղտնիքները՝ բացահայտվում։  Հումորն այս օրը դրսևորվում է որպես բարդույթներից ազատվելու զգացողությամբ։  
  • Լավ լողանալ, գոլորշահարվել, զբոսնել, բայց ոչ ճանապարհորդել. Խորհուրդ է տրվում վերանորոգել, կարել, գնումներ կատարել, հագուստներ փորձել: Մայրամուտից հետո կարելի է խնջույք կազմակերպել: Արշալույսը բեղմնավորման պահ է։ Ցանկալի չեն օծանելիքն ու կոսմետիկան։
  • Բարի նախանշաններն են փռշտալը, սեփական անունը լսելով արթնանալը, կրկնվող երաժշտությունը, ինչպես նաև կաշվե իրեր, փող գտնելը, սայթաքելը, թիկունքից փչող քամին։ Վատ նախանշաններն են նյութական կորուստները, հագուստի ու կոշիկի պատռվելը։ 
  • Լավ է թեթև սնունդը՝ աղցաններ, բուսական յուղեր. 
  • Ուժի հաղորդակներ են մկրատը, ֆլեյտան, փայտե հաշվիչը: 
  • Օրվա գույներում հագուստի համար լավ է ընտրել փայլուն, երփներանգ, բաց մանուշակագույն գույները, ինչպես նաև ոսկեգույնն ու դեղնավունը: Ցանկալի չեն մուգ երանգները, կանաչը: Պետք է ուշադիր վերաբերվել զարդերին, քարերից լավ խայտաբղետ հասպիսը և հրեական քարը: 
  • Հաջողակ թվերն են՝ 29, 43, 65, 56:
  • Հայտնի մարդիկ, որ ծնվել են 29 -րդ արևային օրը. Ալբերտ Էյնշտեյն, Միշել Նոստրադամուս, Ֆենիմոր Կուպեր, Օմար Խայամ, Ֆրիդրիխ Նիցշե, Շառլ Գունո, Անրի Պուանկարե, Ռոբերտ Ֆիշեր, Իգոր Ստրավինսկի, Օռնելա Մուտի։ Հայերից՝ Հրաչ Զարդարյան, Տիգրան Շամիրխանյան, Խենթ, Գաբրիել Սունդուկյան, Զահրատ, Ժանսեմ, Նելսոն Ստեփանյան, Ռաֆայել Իշխանյան, Գուրգեն Մելքոնյան, Լևոն Զուրաբյան, Արազ Օզբիլիս։

Արևածագ՝ 6:14, արևամուտ՝ 19:57: Ճիշտ կեսօրը՝ 13։05։ Օրվա տևողությունը՝ 13:43 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Օգոստոսի 16-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 27-րդ օրն է։

  • Օրը բիզնեսի առումով բարենպաստ է միայն բարեգործության համար, սակայն թղթադրամների հետ կապված բոլոր այլ գործողությունները դատապարտված են ձախողման: Հետևաբար, խորհուրդ է տրվում լուսնային 27-րդ օրը նվիրել բացառապես հովանավորչությանը:
  • Համարվում է, որ բարեգործության համար հատկացված միջոցները լավ կարմա են ստեղծում բարերարի համար, որը հետագայում բերում է հոգևոր և նյութական հարստություն:

Լուսնային 27-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բոլոր առումներով դրական է։
  • Երազներն իրականանում են։
  • Նորածինները հրաշալի են։

Լուսինը Խեցգետին համաստեղությունում է՝ 17°43'։

  • Կայուն հանդարտության ժամանակն է: Իսկական ժամանակն է ավարտելու կիսատ ձեռնարկումները: Վատ չեն ընթանա հնարժեք իրերի և իրավաբանական գործերը: Դատական ​​գործընթացներն ամենայն հավանականությամբ կավարտվեն ի օգուտ:
  • Պետք է զգուշություն ցուցաբերել վարկավորման և պարտք վերցնելու հարցերում: Հավանականություն կա, որ պարտքերի վերադարձը շատ դժվար լինի։
  • Քանի որ այս հատվածում հուզականությունը բարձրակետում է, պետք է ավելի նրբանկատ և ուշադիր լինել մերձավորների նկատմամբ, դա միայն օգուտ կբերի:

Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է օգոստոսի 16-ին՝ 02:49-ից և կավարտվի օգոստոսի 17-ին՝ 03:50-ին։
Լուսնի ծագումը՝ 02:49։ Լուսնի մարումը՝ 18։21։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 232.5°, բարձրությունը = 66.5°։
Լուսնի տեսանելիությունը՝ 10 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 380.247 կմ, երեկ՝ 385.822 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 5.575 կիլոմետր։

Չորրորդ լուսնային փուլն է։ Լուսին՝ 26 օրական 14 ժամական 27 րոպեական։ 

  • Չորրորդ քառորդի ժամանակահատվածն ավարտվում է Նորալուսնով: Այս փուլին բնորոշ են հանդարտությունը, մեղմությունը, որոշակի ալարկոտությունը: Սա բավականին պասիվ շրջան է:
  • Ուժն ու էներգիան այս պահին արագորեն նվազում են: Պետք է գործերն ավարտել այս փուլում, ինչպես նաև կառավարել ընթացիկերը: Նոր մտքերն ու գաղափարները պետք է հետաձգվեն հաջորդ լուսնային ամսվա սկզբ: Արդյունքներն ամփոփելու լավագույն ժամանակն է:
  • Չորրորդ փուլում ընդհանուր ակտիվությունը նվազում է: Խորհուրդ է տրվում նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը: Գործնական և անձնական հարաբերություններում Պետք է խուսափել կոնֆլիկտներից: Մեծ են վեճերի և բաժանման հավանականությունը:
  • Այս ժամանակահատվածում մարդիկ չափազանց զգայուն են, ազդվող, հակված վիրավորվելու: Այս վիճակն արտացոլվում է բիզնեսում, ուստի ցանկալի է կարևոր հանդիպումները հետաձգել լուսնային ամսվա հաջորդ փուլ:

Հաջորդ Նորալուսինը՝ չորեքշաբթի՝ օգոստոսի 19-ին՝ 06։42։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ սեպտեմբերի 2-ին՝ 09:22-ին։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Կիրակի, օգոստոսի 16


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon