Կնոջ տարիքը


Մի կին որոշում է որպես նվեր ծննդյան մաշկը ձգել: Դա նրա վրա 5.000 դոլար է նստում, բայց հրաշալի արդյունք է ստանում: Տուն վերադառնալիս նա կանգ է առնում մամուլի կրպակի մոտ՝ ամսագիր գնելու: Գնալուց առաջ նա վաճառողին հարցնում է.

- Կարծում եմ դեմ չեք լինի, եթե մի հարց տամ ձեզ: Ձեր կարծիքով ես քանի՞ տարեկան եմ:

- Մոտ 32-, պատասխանում է վաճառողը:

- Իրականում ես 47 տարեկան եմ,- հրճվանքով ասում է կինը:

Որոշ ժամանակ անց նա մտնում է McDonald's և, ստանալով պատվերը, նույն հարցն է տալիս գանձապահ աղջկան: Նա պատասխանում է.

- Ես ձեզ 29 տարեկան կտայի, ոչ ավելի:

Կինը պատասխանում է.

- Ոչ, ես 47 տարեկան եմ:

Հիմա նա իրեն շատ լավ է զգում: Մինչ տուն հասնելը կանգառում ավտոբուսի սպասելիս նա նույն հարցը տալիս է մի ծերունու: Ծերունին պատասխանում է.

- Ես 78 տարեկան եմ, տեսողությունս վատթարացել է: Երբ երիտասարդ էի, կնոջ կրծքերը շոշափելով ճիշտ տարիքն ասում էի։ 

Կինը մերժում է և նրանք շարունակում են լուռ սպասել իրենց ավտոբուսին։ Բայց կնոջ հետաքրքրասիրությունն ստիպում է փորձել։

- Սատանան տանի, ի՞նչ ունեմ կորցնելու, փորձեք գուշակել տարիքս:

Ծերունին կնոջ վերնաշապիկի տակից շոշափում է նրա կրծքերը և սկսում տրորել։ Մի քանի րոպեից կինը հարցնում է.

- Լավ, լավ, քանի՞ տարեկան եմ։

- Դուք 47 տարեկան եք,- ասում է ծերունին:

Կինն ապշած ասում է.

- Ցնցող է, ինչպե՞ս իմացաք:

Ծերունին պատասխանում է.

- Ես McDonald's-ի հերթում ձեզանից հետո էի: