«Լավ տարի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, 2006)


Լոնդոնյան ֆոնդային բորսաների տեր, շատ խելացի, հաջող մենեջեր ու միաժամանակ ծանր բնավորություն ունեցող Մաքսը Փրովանսում գինու գործարան է ժառանգություն ստանում։

Ֆրանսիա գալուց հետո նա հայտնաբերում է, որ իր օրինական սեփականությանը բացի իրենից այլ մարդիկ էլ են հավակնում։

Անհավանական իրադարձությունների ու բացահայտումների շղթան ստիպում են նրան նորովի նայել այս աշխարհի իրական արժեքներին։

  • անվանումը բնօրինակում՝ A Good Year
  • թողարկման տարեթիվը՝ 2006
  • երկիրը՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա
  • ռեժիսոր՝ Ռիդլի Սքոթ
  • սցենարը՝ Մարկ Քլեյն, Փիթեր Մեյլ
  • երգահան՝ Մարկ Սթրեյթենֆելդ
  • գլխավոր դերերում՝ Ֆրեդի Հայմոր, Ալբերտ Ֆիննի, Ռասել Քրոու, Ռեյֆ Սփոլ, Արչի Փանջաբի
  • ժանրը՝ մելոդրամա, կատակերգություն, դրամա
  • բյուջե՝ $35 000 000
  • տարիքային սահմանափակում՝ 16+
  • տևողությունը՝ 117 րոպե / 01։57

Ֆիլմը դիտեք այստեղ։

Իսկ գիտե՞ք որ

  • Ֆիլմը նկարահանվել է Փիթեր Մեյլի «Լավ տարի» (A Good Year, 2004) վեպի հիման վրա։

  • Ռեժիսոր Ռիթդլի Սքոթը սյուժեի հիմնական տարրերի հեղինակն է։ Դրանց հիման վրա հետո գրող Փիթեր Մեյլը գրել է վեպը, որն էլ հետո հիմք է դարձել ֆիլմի համար։

  • Ֆիլմում դերերից մեկը պետք է բաժին հասներ Ահարոն Էքհարթին, բայց դերասանը վերջին պահին դուրս է մնացել նախագծից։

  • Ֆիլմում Քրիստին Մաքսից կարդալու է վերցնում գերմանացի գրող Թոմաս Մանի «Մահը Վենետիկում» վեպը։