Լրացուցիչ չվերթներ դեպի Երևան


Երևանն ավանդաբար Ռոստովի ավիաթռիչքների հանրահայյտ ուղղություններից է։

Լրացուցիչ նոր չվերթներ են բացվել Պլատովից դեպի Երևան, հայտնում է  օդանավակայանի մամլո ծառայությունը:

Red Wings ավիաընկերությունը փետրվարի 21-ից վերսկսում է թռիչքները Հայաստանի մայրաքաղաք Airbus A320 օդանավերով: Չվերթները իրականացվելու են շաբաթական մեկ անգամ՝ երկուշաբթի օրերին։ Թռիչքի մեկնարկը Պլատովից՝ ժամը 13:00-ին, վայրէջքը «Զվարթնոց» օդանավակայանում՝ ժամը 15:45-ին: Ինքնաթիռը հակառակ ուղղությամբ կմեկնի 16:45-ին, Դոնի Ռոստով կժամանի 17:40-ին:

Մարտի 2-ից ամենշաբաթյա չվերթները դեպի Երևան կվերսկսի նաև «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը՝ Ռոստովի օդանավակայանից մեկնարկելով չորեքշաբթի՝ ժամը 22:15-ին: Airbus A-320 ինքնաթիռը Երևանու կժամանի հինգշաբթի ժամը 01:25-ին: Հակառակ ուղղությամբ ինքնաթիռը կմեկնի ժամը 02:25-ին, վայրէջք կկատարի ժամը 03:35-ին:

Անցյալ տարի դեպի Երևան չվերթով սպասարկվել է 87,3 հազար ուղևոր, ինչը 59,6 տոկոսով ավելի է, քան մինչպանդեմիան:




avatar

ԳՈՎԱԶԴ