Լյուբով Ուսպենսկայան Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել


«Ես միշտ սիրել եմ Ռուսաստանը և կարծում եմ, որ իմ երազանքն իրականացել է», - ասել է Լյուբով Ուսպենսկայան:

Ուսպենսկայան ծնվել է Կիևում 1954 թվականի փետրվարի 24-ին։ Երգչուհին ունի ԱՄՆ քաղաքացիություն, Նա այնտեղ ապրել է ավելի քան 20 տարի: Երգչուհին Ռուսաստան է ժամանել 1993 թվականին։

2022 թվականի դեկտեմբերին «Ոսկե Գրամոֆոն» մրցանակաբաշխության ժամանակ Ուսպենսկայան լրագրողներին հայտնել է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ռուսական անձնագիր չի ստացել և այդ պատճառով եղել է միայն ԱՄՆ քաղաքացի, ուր մեկնել է 1980-ականներին։ Այդ ժամանակ էլ երգչուհին ասել է, որ մտադիր է ռուսական անձնագիր ստանալ։

Իր կարիերայի ընթացքում Ուսպենսկայան 16 անգամ ստացել է «Տարվա շանսոն» մրցանակը։

Երգչուհին նշել է, որ նոր ալբոմի անվանումը համընկնում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի բանաստեղծությունների հիման վրա իր երգի անվան հետ: Դիվանագետը նախկինում բանաստեղծություններ էր գրում Ուսպենսկայայի երգերի համար, Օրինակ ՝ «Ես քեզ շատ էի սիրում» կոմպոզիցիայի համար։





ԳՈՎԱԶԴ