ՄԱԿ-ի հարցումներով Հայաստանն Ադրբեջանից երջանիկ երկիր է


Ըստ ՄԱԿ-ի ամենամյա հաշվետվության, World Happiness Report՝ «աշխարհի ամենաերջանիկ երկրների» վարկանիշային աղյուսակում 10-ից 5.399 գնահատակով Հայաստանը 82-րդ տեղում է, Ադբեջանը՝ 92 (5.173)։ Նույն աղյուսակում մեր մյուս հարևաններ Վրաստանը 105-րդ տողում է (4.973), Իրանը՝ 110 (4.888), Թուրքիան՝ 112 (4.744)։

Ռուսաստանն այս տարի զբաղեցրել է 80-րդ տեղը՝ 5,459 գնահատականով՝ 20 տող նահանջելով 2021 թվականի համեմատ։ 

Ուկրաինան և Բելառուսը համապատասխանաբար զբաղեցրել են 98-րդ և 65-րդ տեղերը:

Իսկ ամենաերջանիկ երկիրը հերթական անգամ համարվել է Ֆինլանդիան՝ (7.821)։ Դանիան շարունակել է զբաղեցնել 2-րդ տեղը, իսկ Իսլանդիան մեկ տարում 4-րդ տեղից բարձրացել է 3-րդ տեղ: 

Բացի Աֆղանստանից, դժբախտների երկրների եռյակում, ըստ ՄԱԿ-ի վարկածի, ընդգրկվել են Տանզանիան և Լիբանանը:

Արդյունքները հրապարակվել են հետազոտության պաշտոնական կայքում մարտի 19-ին:

Երջանկության հետազոտության մեջ հաշվի են առնվում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են կյանքի տևողությունը, սոցիալական աջակցությունը, կոռուպցիայի մակարդակը և այլն: Այս տեղեկատվությունն իր հերթին կարող է օգնել երկրներին մշակել ավելի երջանիկ հասարակության ուղղված քաղաքականություն:

Հետաքրքիր է նաև, որ Գերմանիան 14-րդ տեղում է (7.034), Կանադան՝ 15 (7.025), ԱՄՆ-ն՝ 16 (6.977), Միացյալ Թագավորությունը՝ 17 (6.943), Ֆրանսիան՝ 20 (6.687), Չինաստանը՝ 72 (5.585)։