Միջազգային արդարադատության համաշխարհային օրն է


Միջազգային արդարադատության համաշխարհային օրը (World Day for International Justice)

  • 1998 թ. այս օրն է ընդունվել Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը: Փաստաթղթով հիմնադրվել է Միջազգային քրեական դատարանը, որը կոչված է քրեական արդարադատություն իրականացնել միջազգային ամբողջ հանրության մտահոգությունը հարուցող առավել ծանր հանցագործությունների համար պատասխանատու ֆիզիկական անձանց նկատմամբ: 
  • Տոնի համար հիմք է ծառայել 1998թ.-ի հուլիսի 17-ին ՄԱԿ-ի անդամ երկրների ընդունած Հռոմի ստատուտը: Վերջինն ուժի մեջ է մտել 2002թ.-ի հուլիսի 1-ին, երբ փաստաթուղթը վավերացրեց 60 պետություն: Հռոմի ստատուտի կապակցությամբ 2010թ.-ի հունիսի 1-ին Ուգանդայում անցկացված գագաթաժողովում որոշվեց հուլիսի 17-ը նշել որպես Քրեական արդարադատության միջազգային օր: Հետագայում օրվա անվանումը փոխվեց: Այժմ այդ օրն աշխարհում նշվում է որպես Արդարադատության միջազգային օր: 
  • Միջազգային քրեական դատարանի իրավասությունը տարածվում է հետևյալ հանցագործությունների վրա. ցեղասպանության հանցագործություն, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, պատերազմական հանցագործություններ (ոչ միայն միջազգային բնույթ ունեցող զինված ընդհարումների ժամանակ կատարված պատերազմական հանցագործություններ, այլև միջազգային բնույթ չունեցող զինված ընդհարումների ժամանակ կատարված պատերազմական հանցագործություններ), ագրեսիայի հանցագործություն: Հայաստանը ստորագրել է Կանոնադրությունը 1999 թ. հոկտեմբերի 1-ին, սակայն դեռևս չի վավերացրել, ինչը նշանակում է, որ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը Հայաստանի կողմից ճանչված չէ:

ԲՈԼՈՐ ՏՈՆԵՐԸ