Նացիստական Գերմանիայի հայկական լեգեոնները


Պատմության տարբեր դրվագներ տարբեր կերպ են ընկալվում՝ դառնալով հակասական գնահատականների առարկա։ Սակայն, պատմագրական փաստերն շրջանցելը շատ ավելի վտանգավոր է քան անցյալի իրադարձություններն միտումնավոր անտեսելը։ Մինչդեռ դրանք խոր ուսումնասիրության կարիք ունեն, առավել ևս այսօր, երբ ականատեսն ենք նոր աշխարհաքաղաքական վերաձևավորումների և խիստ վտանգավոր գործընթացների։

1941 թվականի նոյեմբերին, նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հրամանով, ակտիվացան Արևելյան ժողովրդներից ռազմական կազմավորումների ստեղծման աշխատանքները։

1941 թվականի դեկտեմբերի 22-ին հրաման է արձակվում արևելյան ժողովուրդներից բաղկացած չորս գումարտակների ստեղծման մասին, որոնց թվում էր նաև հայկական լեգեոնը։ Լեգեոնի ստեղծման մասին ավելի ճշգրիտ ցուցումներ տրվել են 1942 թվականի փետրվարի 8-ի հրամանով։

Ստորաբաժանման կազմավորումը մեկնարկեց Լեհաստանի տարածքում։ Զայերժիրժում կազմավորվեց նախապատրաստական ճամբար, որում ընդգրկվեցին հայ ռազմագերիները։ Հայկական լեգեոնի անձնակազմի, ուսուցման և ստորաբաժանման կիրառման պետ  նշանակվեց կապիտան Կուչերան, որն ավելի ուշ կգլխավորի Վերմախտի (1935-1945 թվականներին Երրորդ Ռայխի զինված ուժեր ) հայկական առաջին գումարտակը։

Այս կազմավորման ռազմական նպատակը Հայաստանի անկախացումն էր Խորհրդային Միությունից։

1942 թվականի մայիսից սկսվեց լեգեոնի ստորաբաժանումների ձևավորումը Ուկրաինայի տարածքում։ Լոխվիցում կազմավորվեցին ուսումնական կենտրոն և ուսումնական ճամբար, որոնց պետ նշանակվեց մայոր Էնգհոլմը։ 1942-ի սեպտեմբերից  մինչև 1943-ի փետրվար ձեւավորվեց երեք գումարտակ։

808-րդ հայկական հետևակային գումարտակ

Կազմավորվել է 1942 թվականի հուլիսին Լեհաստանում։ Թվաքանակը՝ 916 հայ և 41 գերմանացի։ Հրամանատար՝ Կուչերա։ Մասնակցել է մարտերին Տուապսեի շրջանում։ Գումարտակը որակվել է որպես անվստահելի Վերմախտի հրամանատարության համար։ Գումարտակում գործում էր ընդհատակյա խումբ, որը նախապատրաստում էր լեգեոնականների անցումը Կարմիր բանակի կողմը։ 1942 թվականի հոկտեմբերին գումարտակը զինաթափվել և վերակազմավորվել է ճանապարհաշինարարական ստորաբաժանման։

«Զեյթուն»  809-րդ հայկական հետևակային գումարտակ

Կազմավորվել է 1942 թվականի օգոստոսին Լեհաստանում։ Թվաքանակը՝ 913 հայ և 45 գերմանացի։ Հրամանատար՝ Հերման Բեկեր։
1942 թվականի նոյեմբերի 18-ից գումարտակը ներգրավվել է Կովկասում ընթացող ռազմական գործողություններում։ 1944 թվականի օգոստոսին  գումարտակը փոխադրվել է Նորմանդիա, որտեղ կազմալուծվել է՝ մեծ կորուստների և զինվորների դաշնակիցների կողմն անցնելու պատճառով:

810-րդ հայկական հետևակային գումարտակ 

Կազմավորվել է 1942 թվականին Լեհաստանում։ 810-րդ գումարտակը մասնակցել է Կորսուն-Շևչենկովյան օպերացիային։ Գումարտակը բաղկացած էր հայերից։

812-րդ ինժեներաշինարարական գումարտակ

Կազմավորվել է 1942 թվականին Լեհաստանում։ Այն հայտնի է նաև որպես Հայկական լեգեոն։ Հիմնականում կազմավորված էր Կարմիր բանակից գերեվարված հայերից Դրաստամատ Կանայանի (Դրո) գլխավորությամբ։ Լեգեոնի հիմնադրման հռչակված նպատակն էր Հայաստանի Հանրապետության վերականգնումը որպես Խորհրդային Միությունից անկախ պետություն։
Գումարտակը ներառում էր 11.000-33.000 զինվոր։

Բացի վերը թվարկած ստորաբաժանումներից Վերմախտում գործել են ևս մի քանի հայկական գումարտակներ, որոնք կազմավորումից շատ կարճ ժամանակ անց լուծարվել են։





ԳՈՎԱԶԴ