Պատմության այս օրը. օգոստոսի 10


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2009 - Սլովակիայի ածխահանքում տեղի ունեցած պայթյունից զոհվում է քսան մարդ։
1985 - Մայքլ Ջեքսոնը 47,5 միլիոն դոլարով գնում է The Beatles խմբի երգերի բոլոր իրավունքները։

  • Սա դառնում է Ջեքսոնի ու Փոլ ՄաքՔարթնիի ընկերության վերջը։
  • ՄաքՔարթնին ինքն էր մտադիր գնել դրանք։

1876 - Կանադայի Օնտարիո քաղաքից կատարվում է աշխարհի առաջին միջքաղաքային հեռախոսազանգը։

  • Երկու քաղաքներն իրարից 13 կմ հեռավորության վրա էին գտնվում։

1833 - Չիկագոյի հիմնադրումը։

  • Այդ ժամանակ այն ոչ թե քաղաք էր, այլ 200-ից քիչ բնակիչ ունեցող Ուինդի Սիթի անունով գյուղ։

1821 - Միսուրին դառնում է ԱՄՆ 24-րդ նահանգը։
1809 - Էկվադորը հայտարարում է Իսպանիայից անկախանալու մասին։

  • Իսկ իրական անկախություն երկիրը ձեռք է բերում միայն 1822 թվականին։

1793 - Փարիզում տեղի է ունենում Լուվրի թանգարանի պաշտոնական բացումը։
1792 - Ֆրանսիական Մեծ հեղափոխություն։ Տյուիլրի ամրոցի գրոհը, Լյուդովիկոս 16-րդ արքայի ձերբակալությունը։
1539 - Ֆրանսուա I թագավորը լատիներենի փոխարեն երկրում պետական լեզու է դարձնում ֆրանսերենը։
1498 - Անգլիայի արքան հետազոտող Ջոն Կաբոտին Կանադան հայտնագործելու համար 10 ֆունտ պարգև է տալիս։
258 - Սուրբ Լավրենտիոսը Հռոմում խարույկի է բարձրացվում։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ