Պատմության այս օրը. օգոստոսի 13


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2021 - DPA գործակալությունը` հղում կատարելով Հարկ վճարողների միության հաշվարկին հայտնեց, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնը թողնելուց հետո կստանա ամսական 15 հազար եվրո թոշակ: 
2004 - 27-րդ Ամառային Օլիմպիական խաղերի բացումը Աթենքում։
2002 - Հավայան կղզիներում տեղի է ունենում ռոք-ն-ռոլի արքա Էլվիս Փրեսլիի դստեր՝ Լիզա Փրեսլիի և դերասան Նիկոլաս Քեյջի ամուսնությունը։
1966 - Թունիսում արգելվում են մինի կիսաշրջազգեստները։
1920 - Կարմիր բանակը սկսում է Վարշավայի համար մարտը, որը հայտնի է նաև որպես «Հրաշք Վիսլայում»։
1912 - Ֆրանսիացի բժիշկ Գ․ Օդինը հայտարարեց, որ աշխարհում առաջինը առանձնացրել է քաղցկեղի վիրուսը։
1907
- Նյու Յորքում սկսում են աշխատել առաջին տաքսիները։
1899
- Ամերիկացի գյուտարար Ուիլյամ Գրեյը արտոնագրում է ավտոմատ հեռախոսը։
1582
- Մորիկը դառնում է Արևելյան Հռոմի կայսր։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ