Պատմության այս օրը. օգոստոսի 1


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2010 - Սև ծովի հատակին ստորջրյա գետ է հայտնաբերվում։
2004 - Պարագվայի Ասունսյոն քաղաքի սուպերմարկետում ծագած հրդեհի զոհ է դառնում 396 մարդ։
1965 - Փոլ ՄաքՔարթնին առաջին անգամ կատարում է «Yesterday» երգը։
1964 - Բելգիական Կոնգոն ստանում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն անունը։
1960 - Իսլամաբադը հայտարարվում է Պակիստանի կառավարության դաշնային մայրաքաղաք։
1946 - Հունգարիայում շրջանառության դրվեց ֆորինթ դրամական միավորը։
1944 - Աննա Ֆրանկն իր օրագրում վերջին գրառումն է կատարում։
1914 - Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիան պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։
1900 - Հիմնադրվում է «Բորուսիա» ֆուտբոլային ակումբը։
1876 - Կոլորադոն դառնում է ԱՄՆ 38-րդ նահանգը։
1834 - Բրիտանական կայսրությունում վերացվում է ստրկությունը։
1831 - Բացվում է Լոնդոնի կամուրջը։
1774 - Անգլիացի գիտնական Ջոզեֆ Փրիսթլին հայտնագործում է թթվածինը։
1619 - Առաջին աֆրիկացի ստրուկներին բերում են Ջեյմսթաուն՝ Վիրջինիա։
1498 - Քրիստոփոր Կոլումբոսը եվրոպացիներից առաջինն է այցելում Վենեսուելա։
1192
- Ռիչարդ Առյուծասիրտը հաղթում է Սալահ ադ Դինի բանակին։
527 - Հուստինիանոս Ա-ն դառնում է Բյուզանդիայի միակ կառավարողը։
մ.թ.ա. 30 - Օկտավիանոս Օգոստոսը մուտք է գործում Ալեքսանդրիա, Եգիպտոս՝ այն ենթարկելով Հռոմի կայսրությանը։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ