Պատմության այս օրը. օգոստոսի 2


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1996 - Ռուսաստանում վերջին անգամ կիրառվում է մահապատիժը։

  • Գնդակահարվում է 11 դեռահասների սպանության համար մեղադրվող Սերգեյ Գոլովկինը։

1990 - Իրաքյան զորքերը ներխուժեցին Քուվեյթ։
1981 - Սկսվում են Ջոն Լենոնին սպանող Մարկ Դեվիդ Չապմենի գործով լսումները։
1934 - Ադոլֆ Հիտլերը հայտարարվում է Գերմանիայի ֆյուրեր։
1909 - ԱՄՆ-ի զինված ուժեր է ընդունվում Ռայթ եղբայրների կառուցած առաջին ռազմական ինքնաթիռը։
1906 - Պորտուգալիայում ստեղծվում է «Պորտու» ֆուտբոլային ակումբը։
1858 - Հյուսիսային Ամերիկայում առանձին գաղութ է ստեղծվում՝ Բրիտանական Կոլումբիան։
1812 - Օդեսայում ժանտախտի համաճարակ է սկսվում, որից մահանում է քաղաքի ամեն 9-րդ բնակիչը։
1790 - ԱՄՆ-ում անցկացվում է առաջին մարդահամարը։
1100 - Խորհրդավոր պայմաններում որսի ժամանակ զոհվում է Անգլիայի արքա Վիլհելմ 2-րդ Կարմրահերը։

  • Վարկած կա, որ նրան սպանել է սեփական եղբայրը՝ Անգլիայի ապագա արքա Հենրիխ 1-ինը։

ՆՔ47 - Հուլիոս Կեսարը, ջախջախելով Ալեքսանդր Մակեդոնացու հոր՝ Փիլիպոս II Մակեդոնացի արքայի 30 հազարանոց բանակը, գրություն է ուղարկում սենատ՝ «Եկա, տեսա, հաղթեցի»։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ





ԳՈՎԱԶԴ