Պատմության այս օրը. օգոստոսի 3


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2005 - Մահմուդ Ահմադինեժադը դառնում է Իրանի նախագահ։
1990 - Հայաստանում սկսվեցին նորընտիր ԳԽ նախագահի ընտրությունները:

  • Անհրա­ժեշտ էր 131 ձայն 260 պատգամավորից, ընտրված էր 220 պատգամա­վոր:
  • Առաջին քվեարկության արդյունքներն էին՝ Լևոն Տեր-Պետրոսյան՝ 110, Վլադիմիր Մովսիսյան՝ 93 ձայն:

1975 - Մարոկկոյում Բոինգ-707-ը բախվում է լեռանը, զոհվում է 188 մարդ։
1971 - Փոլ ՄաքՔարթնին նոր խումբ է ստեղծում, որն անվանում է «Wings»։
1963 - The Beatles-ը վերջին անգամ ելույթ է ունենում լիվերպուլյան «The Cavern» ակումբում։
1960 - Նիգերն անկախություն ստացավ Ֆրանսիայից։
1956 - Սիրիայում ռազմական հեղաշրջում կատարվեց։
1955 - Լոնդոնում կայանում է Սեմուել Բեքեթի «Գոդոյին սպասելիս» պիեսի պրեմիերան։

  • Հանդիսատեսների կեսը ներկայացման ժամանակ լքում է դահլիճը՝ չհասկանալով հեղինակի մտահղացումը։

1945 - Բոլոր էթնիկ գերմանացիներն ու հունգարները զրկվում են Չեխոսլովակիայի քաղաքացիություն ստանալու իրավունքից։
1922 - Նյու Յորքի ռադիոն գործարկում է աշխարհում առաջին ձայնային ռադիոէֆեկտը՝ փայտի երկու կտորով դռան փակելու ձայնն են ստանում։
1914 - Առաջին համաշխարհային պատերազմ։ Գերմանիան պատերազմ է հայտարարում Ֆրանսիային։
1912 - Օսմանյան կայսրությունն Ալբանիային շնորհեց սահմանափակ անկախություն՝ դպրոցներում թույլատրեց ալբաներենի դասավանդումը։
1908 - Ֆիլադելֆիայի մետրոյի բացումը։
1907 - Պորտուգալիայում կիրակին հանգստյան օր է հայտարարվում։
1795 - Հիմնվում է Փարիզի կոնսերվատորիան։
1778 - «Լա Սկալա» օպերայի շինության բացումը Միլանում։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ