Պատմության այս օրը. օգոստոսի 5


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2016 - Ռիո դե Ժանեյրոյում տեղի է ունենում ամառային օլիմպիական խաղերի բացումը։
2010 - Չիլիի ածխահանքում 700 մ խորության վրա փակվում և այնտեղ 69 օր են անցկացնում 33 ածուխահատներ։
1980 - Բելգիան լեզվական հատկանիշով բաժանվում է երեք գավառների։
1967 - Լույս է տեսնում Pink Floyd ռոք խմբի առաջին ալբոմը՝ «The Piper at the Gates of Dawn»։
1964 - Վիետնամի պատերազմում Միացյալ Նահանգների ավիաուժը ռմբակոծում է Հյուսիսային Վիետնամը։
1949 - Երկրաշարժ Էկվադորի Ամբատո քաղաքում, որին զոհ է գնում ավելի քան 5000 մարդ։
1940 - Լատվիան մտնում է ԽՍՀՄ կազմի մեջ։
1924 - Թուրքիայում արգելվում է բազմակնությունը։
1921 - Ամերիկյան Դեթրոյթ նահանգում հաջողությամբ փորձարկում է ռադիոյով ղեկավարվող առաջին ավտոմեքենան։
1914 - Քլիվլենդում տեղադրվում են աշխարհի առաջին էլեկտրական լուսացույցները։
1905
- Բելգիայում կիրակին հանգստյան օր է հայտարարվում։
1890 - Բրիտանիան Մադագասկարը ճանաչում է որպես Ֆրանսիայի սեփականություն։
1884 - Նյու Յորքի Բեդլոուի կղզում դրվում է Ազատության արձանի հիմնաքարը։
1861 - ԱՄՆ-ում արգելվում են մարմնական պատիժները։
1583 - Անգլիացի ծովագնաց Հեմֆրի Գիլբերտը Նյուֆաունդլենդ կղզին հայտարարում է Բրիտանիայի մաս ու այնտեղ առաջին բնակավայրն է հիմնում՝ Հյուսիսային Ամերիկայում անգլիական առաջին գաղութը։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ