Պատմության այս օրը. օգոստոսի 6


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2012 - Curiosity մարսագնացը հաջող վայրէջք է կատարում Մարսի վրա։
2008 - Մավրիտանիայում ռազմական հեղաշրջում է տեղի ունենում։
2002 - Հաքերային հարձակման միջոցով կոտրվեց Ճապոնիայի պաշտպանության նախարարության համակարգչային ցանցը:
1997 - Microsoft-ը հայտարարել է, որ 150 միլիոն դոլար կներդնի "Apple Computer Inc"-ում:
1996 - Չեչեն գրոհայինները սկսում են Գրոզնի քաղաքի գրոհը:
1996 - NASA-ն հայտարարեց այն մասին, որ ALH 84001 երկնաքարի վրա, որը կտրվել է Մարսից և ընկել երկրի վրա, հայտնաբերվել են միկրոօրգանիզմների մնացորդներ, որոնք գոյություն են ունեցել 3 մլրդ տարի առաջ:
1992 - Ռուսաստանի կառավարությունը Մերձբալթյան հանրապետություններից պահանջեց 7,7 միլիարդ դոլար՝ ռուսական զորքերի դուրսբերման դիմաց։
1986 - Ֆիլ Կացը վաճառքի է հանեց IBM-ի 1.0 տարբերակի pkarc արխիվատորը:
1982 - Իտալիայի կառավարությունը հանձնարարեց վերացնել երկրի խոշորագույն մասնավոր բանկը՝ Միլանի Banco Ambrosiano-ն:
1981 - ԱՄՆ-ում բոլոր գործադուլավոր ավիադիսպետչերները հեռացվեցին աշխատանքից այն բանից հետո, երբ նրանք չկատարեցին աշխատատեղեր վերադառնալու երկրի նախագահի կարգադրությունը:
1977 - Մոն դե Մարսանում (Ֆրանսիա) տեղի ունեցավ երկրորդ և վերջին եվրոպական փանք ռոք փառատոնը:
1971 - Procol Harum խումբը համերգ է տվել կանադական էդմոնտոն քաղաքում՝ տեղի սիմֆոնիկ նվագախմբի հետ։

  • Ավելի ուշ թողարկված ձայնասկավառակը դարձավ է ռոք երաժշտության պատմության մեջ լավագույն կենդանի ձայնագրություններից մեկը։

1969 - Մի-12 ուղղաթիռը համաշխարհային ռեկորդ սահմանեց՝ բարձրացնելով ավելի քան 40 տոննա օգտակար բեռ 2255 մետր բարձրության վրա:
1968 - The Doors խմբի "Waiting for the Sun" սկավառակը դարձավ «ոսկե»։
1965 - Լույս է տեսնում The Beatles-ի հինգերորդ ալբոմը՝ «Help!»-ը։
1961 - Մեկնարկեց «Վոստոկ-2» տիեզերանավը, որը կառավարում էր տիեզերագնաց-օդաչու մայոր Գերման Տիտովը։
1945
- Ամերիկացիները ատոմային ռումբ են նետում Հիրոսիմա քաղաքի վրա։
1940 - Էստոնիան մտնում է Սովետական Միության կազմի մեջ։
1932 - Առաջին անգամ անցկացվեց Վենետիկի կինոփառատոնը։
1929 - Բրիստոլում բացվել են Մեծ Բրիտանիայում առաջին ավտովարորդական դասընթացները։
1926 - Warner Brothers
կինոստուդիան հանդիսատեսի դատին է ներկայացրել «Դոն Ժուան» ֆիլմը՝ «Վիտաֆոն» ձայնային համակարգով, որը թույլ է տվել սինխրոնիզացնել երաժշտական նվագակցությունը կինոկադրերի հետ:
1926 - 19-ամյա Գերտրուդա Ադերլեն առաջին կինն էր, որը լողալով անցավ Լա Մանշը։

  • 56 կիլոմետրը նա հաղթահարեց14 ժամ 31 րոպեում՝ 1 ժամ 59 րոպեով բարելավելով տղամարդկանց նախկին նվաճումը։

1914 - Ավստրո-Հունգարիան պատերազմ է հայտարարում Ռուսաստանին։
1890 - Հանցագործ Ուիլյամ Քեմլերը դառնում է էլեկտրական աթոռի վրա մահապատժի ենթարկված առաջին անձը։
1889 - Անցկացվեց առանց ձեռնոցների բռնցքամարտիկների վերջին մենամարտը:
1889 - Լոնդոնում բացվում է «Սավոյ» հյուրանոցը։

  • Այն աշխարհում առաջին հյուրանոցն էր, որը յուրաքանչյուր համարում լոգարան ուներ։

1889 - Վերջին անգամ առանց ձեռնոցների բռնցքամարտ է անցկացվում։
1866 - Վանկուվեր կղզին դառնում է Բրիտանական Կոլումբիայի մաս։
1861 - Միացյալ Թագավորությունը զավթում է Լագոսը, Նիգերիա։
1828 -
Կանադայում տեղի ունեցավ առաջին թագավորական ռեգատան՝ Հյուսիսային Ամերիկայի ամենահին մարզական մրցույթը, որը հասել է մինչև մեր օրերը:
1825 - Չուկիսակայի կոնգրեսը հայտարարում է Վերին Պերուի անկախության մասին, որը ստանում է Բոլիվիա անունը։
1810 - ԱՄՆ-ում տեղի է ունեցած մարդահամարի արդյունքներով գրանցվեց, որ երկրում ապրում է 7.239.881 մարդ:
1806 - Սրբազան Հռոմեական կայսրության վերջին կայսր Ֆրանց 2-րդը հրաժարվում է գահից, ինչն էլ կայսրության վերջն է դառնում։
1723 - Ռուսական բանակի և նավատորմի պարսկական արշավի ժամանակ (1722-1723) ռուսական դեսանտը գրավեց Բաքուն:
1497 - Բրիստոլ է վերադառնում Կանադան հայտնաբերած Ջոն Կաբոտի արշավախումբը։
1496 - Բարտոլոմեո Կոլումբը հիմնադրում է Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաք Սանտո Դոմինգոն։
1181 - Չինացի և ճապոնացի աստղագետները գերնոր աստղի բռնկում են արձանագրում։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ





ԳՈՎԱԶԴ