Պատմության այս օրը. օգոստոսի 9


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2014 - Սկսել են ցույցեր և անկարգություններ ԱՄՆ Միսսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքում։
1986 - Նեբուորտի ռոք փառատոնում ելույթ է ունենում «Queen» խումբը։

  • Սա Ֆրեդի Մերկուրիի մասնակցությամբ խմբի 658-րդ ու վերջին համերգն է դառնում։

1980 - Շվեդական ABBA խումբը «The Winner Takes It All» երգով ութերորդ անգամ գլխավորում է բրիտանական հիթ շքերթը։
1969 - Կալիֆորնիայում սերիական մարդասպան, կրոնական աղանդի առաջնորդ Չարլզ Մենսոնի հրամանով սպանվում է Ռոման Պոլանսկու կինը՝ Շերոն Տեյտը։
1965 - Սինգապուրն անջատվում է Մալայզիայից ու անկախություն է ստանում։
1962 - Ռոբերտ Ցիմերմանը պաշտոնապես փոխում է անունը ու դառնում Բոբ Դիլան։
1945 - Ամերիկյան ռմբակոծիչները երկրորդ ատոմային ռումբը նետում են Նագասակի քաղաքի վրա։

  • Զոհվում է 74 հազար մարդ։

1940 - Ավարտվում է Բեռլին-Բաղդադ երկաթուղու կառուցումը։
1910 - Ամերիկացի Ալվա Ջոն Ֆիշերը արտոնագրում է էլեկտրական լվացքի մեքենան։
1902 - Էդուարդ 7-րդը դառնում է Մեծ Բրիտանիայի ու Իռլանդիայի արքան։
1859 - Ամերիկացի Նաթան Էյմսը արտոնագրում է էսկալատորը։
1841 - Էրի լճում շոգենավի վրա ծագած հրդեհի զոհ է դառնում 175 մարդ։
1830 - Լուի Ֆիլիպը դառնում է Ֆրանսիայի թագավոր։
1639 - Այժմյան Նյու Յորքի տեղում ստեղծվում է եվրոպացիների առաջին բնակավայրը։
1173 - Սկսվում է Պիզայի աշտարակի շինարարությունը։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ