Օրահուշակ. 10 ապրիլ


Կիրակի. 10 ապրիլ։ Տարվա 100-րդ օրն է, 14-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 265 օր:

  • Կիրակին լի է ուրախ, աշխուժ էներգիայով և մարդկանց դրական լիցքեր է հաղորդում:
  • Հին ժամանակներից կիրակին հանգստյան օր է ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլ հոգևորի համար: Եվ մարդիկ հաճույքով են շփվում, հանդիպում ժամանակ անցկացնելու, ասել-խոսելու, խաղալու, որևէ բանով զբաղվելու համար:
  • Կիրակին զբոսանքների, մտերիմներին այցելելու և հյուրընկալման օր է՝ շաբաթվա հոգնածությունից և աշխատանքային լարվածությունից թոթափվելու համար:

Հին հայկական տոմարով 4514 թվականն է։ Ամսանունը՝ Ահեկան (30 օր՝ ապրիլի 8 - մայիսի 7)։ Օրանունը՝ Մուրց։ Շաբաթվա օրանունը՝ Արեգակի օր։


Ապրիլի 10-ին արևային 21-րդ օրն է։

  • 21-րդ արևային օրը տիեզերքի բոլոր ուժերի օրն է: Օրը կապված է վարդապետության և ուսուցիչների հետ։
  • Խրախուսվում է թիմային աշխատանքը, կարևոր գործարքների կնքումը: Կարող են կարմայով կապված մարդիկ հայտնվել։ Լավ է կյանքի նոր շրջափուլ սկսելու համար, վիճակ գցել, զբաղվել էներգետիկ բուժմամբ: Տնային և պարտեզի մակաբույծների դեմ տոտալ պայքարի օր է:
  • Խորհուրդ չի տրվում վիրահատությունները։ Լավ նախնշանները կապված են հայելիների, ժամացույցների, բայց ոչ նրանց կտորկանքների հետ։ Անբարենպաստ են ամպրոպն ու կայծակը, կարկուտն ու անձրևը, երբ տարերքը ոչնչացնում է ինչ-որ բան: Լույսերը, շատ լույսերը հաջողություն կբերեն: Բացասական նախնշանն արյուն է: Լավ է ծանր սնունդը, բացառությամբ միսը, սունկը, արմատապտուղները։ Ուժի հաղորդակներ են կայծակը, զանգը, սանրը, մուրճը: Օրվա գույները են մուգ կապույտը, կավագույնը, հողագույնը, բայց ոչ երկնագույնն ու բծավորը:

Արևածագ՝ 6:32, արևամուտ՝ 19:34 Ճիշտ կեսօրը՝ 13։03։ Օրվա տևողությունը՝ 13:02 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե երկար է։

Ապրիլի 10-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 10-րդ օրն է։

  • Օրը լավ է գործընկերային հարաբերությունների զարգացման, կապերի և կապերի ամրապնդման համար: Արդյունավետ կլինեն ուղևորությունները, բանակցությունները:
  • Լավ է նոր բիզնես սկսելու, պայմանագիր կնքելու, գործարքներ կատարելու, որևէ բանի կառուցելու առաջին քարը դնելու համար: Կարելի է տան վերանորոգում սկսել:
  • Այս օրը կնքված պայմանագրերը լավ հեռանկարներ են ունենանում և, որպես կանոն, մեծ շահույթ են բերում: Կապերի ընդլայնման և հեղինակության ամրապնդման օր է:

Լուսնային 10-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բարենպաստ է բոլոր ձեռնարկումների համար։ Երազները ոչինչ չեն նշանակում։
  • Տրտմություններն անցողիկ են։ Նորածինները ճանապարհորդի հակումներ ունեն։

Լուսինը Առյուծ համաստեղությունում է՝ 2°2'։

  • Երբ Լուսինը Առյուծի համաստեղությունում է, բարենպաստ ազդեցություն է ունենում բոլոր նպատակային և գործնական նախաձեռնարկությունների վրա՝ սկսած մարզական կամ մշակութային միջոցառումներ կազմակերպելուց մինչև ընկերախմբով երեկույթները՝ ուղղված թիմային արդյունավետ համագործակցությանը:
  • Շատերն են ձգտում շփումների ու հաճույքների: Այս օրերին զվարճանքի գրեթե բոլոր վայրերը կայուն եկամուտ են ստանում: Հատկապես դա վերաբերում է խաղատներին, բուքմեյքերական գրասենյակներին, քանի որ երբ Լուսինն Առյուծում է, արկածախնդրության և լավ չկշռադատված ռիսկայնության հակում է առաջանում: Այդ պատճառով արժե հետաձգել խոշոր ֆինանսական միջոցների հետ կապված բոլոր լուրջ ֆինանսական հարցերը:
  • Կորուստներից խուսափելու համար պետք չէ անշարժ գույքին, բաժնետոմսերին և լուրջ պայմանագրերին վերաբերող գործարքներ կնքել: Այսօրվա մարդկանց մեծ մասի մոտ գերլարված վիճակ է և շողոքորթության հակում է լինում:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է ապրիլի 9-ին՝ 11:42-ից և կավարտվի ապրիլի 10-ին՝ 12:41-ին։
Լուսնի մարումը՝ 03։26։ Լուսնի ծագումը՝ 12:41։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 50.6°, բարձրությունը = - 6.1°։
Լուսնի տեսանելիությունը՝ 60 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 400.320 կմ, երեկ՝ 402.894 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 2.574 կիլոմետր։

Լուսին՝ երկրորդ քառորդ։ Լուսին՝օրական ժամական 3րոպեական։

  • Աճող լուսնի երկրորդ փուլն է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
  • Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
  • Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետին կհասնի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:

Հաջորդ Նորալուսինը՝ կիրակի՝ մայիսի 1-ին՝ 00:28։
Առաջիկա Լիալուսինը՝ շաբաթ՝ ապրիլի 16-ին՝ 22:55։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: