Օրահուշակ. 10 հոկտեմբեր


Երկուշաբթի. 10 հոկտեմբերի։ Տարվա 283-րդ օրն է, 41-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 82 օր:

  • Երկուշաբթի լի է հույզերով: Հաջողությունները փոխարինում են անհաջողություններին, ձեռքերումները` կորուստներին: Ամեն ինչ դառնում է անվստահելի և հարաբերական: Մինչև անգամ հավատարիմ ընկերները կարող են հակառակորդ թվալ:
  • Երկուշաբթի խորհուրդ է տրվում ամեն ինչում ապավինել կանխազգացմանը, քանի որ բանականությունն այս օրը չի գործում: Գործնական համաձայնությունները վաղը կարող են անորոշության վերածվել:
  • Այնուամենայնիվ, երկուշաբթի օրվա բոլոր ծուղակներն ու խոչընդոտները կարող են շրջանցել նրանք, ովքեր «սրտով են զգում», թե ինչ պետք է անել: Նրանք, ովքեր վստահում են իրենց կանխազգացմանը, որպես կանոն, այս օրը հաջողության են հասնում: 

Հին հայկական տոմարով 4515 թվականն է։ Ամսանունը՝ Սահմի (30 օր՝ հոկտեմբերի 10 - նոյեմբերի 8)։ Օրանունը՝ Մուրց։ Շաբաթվա օրանունը՝ Լուսնի օր։


Հոկտեմբերի 10-ին արևային 24-րդ օրն է։

  • 24-րդ արևային օրը հակացուցված է կնոջ հետ սիրով զբաղվելը: Համարվում է, որ այդ օրը նրա ընկերքը կարող է ապականվել և փոխանցվել պտղին: Այսօր պետք է չբարկանալ և առճակատման չգնալ։ Ազատ ժամանակ պետք է նստել հանգիստ մի տեղ և զբաղվել ընթերցանությամբ, մաքրել տունը, վերանորոգել որևէ բան։
  • Օրը բարեհաճ է շինանյութերի մշակման ոլորտի մարդկանց համար։ Պետք է ընտրել կարմիրի և սևի համադրությամբ հագուստ: Պետք է խուսափել մոխրագույն, շագանակագույն, կապույտ և մանուշակագույն հագուստից: Ապաքինման համար բարենպաստ օր է։
  • Սննդում պետք է օգտագործել կաթնաթթվային մթերքներ, տարեկանի հաց, թխվածքաբլիթներ: Օրվա ծիսական ուտեստ է համարվում աղի կաթնաշոռը կամ բրինզան (ոչխարի պանիր)՝ համեմված ընկույզով։
  • Փոքր իրերի, դրամական միջոցների ու թանկարժեք իրերի կորուստ կամ վնասվելը չար աչքի, հոգևոր պաշտպանության թուլացման նախանշաններ են: Փողոցում սուլելու ցանկությունը նախանշում է, որ հոգին բացասական ազդեցություններից ազատվելուն է ձգտում: Հաջողակ թվերն են՝ 24, 79, 86:

Արևածագ՝ 7:06, արևամուտ՝ 18:31։ Ճիշտ կեսօրը՝ 12։48։ Օրվա տևողությունը՝ 11:25 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 15-րդ օրն է։

  • Գայթակղությունների օր է: Իրադարձությունները կախված են այն բանից, թե ուր է տանում ճակատագրի արահետը:
  • Շրջապատի հետ հարաբերությունները բարդացնելու հավանականությունը մեծ է:

Լուսնային 15-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը ոչ լավ է, ոչ վատ։ Հիվանդությունները վտանգավոր են։
  • Երազների իրականացումը հավանական է։ Նորածինները կնասեր են լինում։

Լուսինը Խոյ համաստեղությունում է՝  22°46'։

  • Լուսինը Խոյ նշանի տակ: Արագ և վճռական գործողությունների բարենպաստ ժամանակ է: Այնուամենայնիվ, հնարավոր են կոնֆլիկտներ, չկշռադատված որոշումներ:
  • Պետք է զգուշանաք կրակից և կտրող-ծակող առարկաներից: Այս ժամանակահատվածում լավ է ծրագրել կարճաժամկետ, հատկապես ֆիզիկական էներգիա պահանջող գործեր:

Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է հոկտեմբերի 9-ին՝ 18:32-ից և կավարտվի հոկտեմբերի 10-ին՝ 18:56-ին։
Լուսնի մարումը՝ 07։25։ Լուսնի ծագումը՝ 18:56։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 336.1°, բարձրությունը = -39.8°։
Լուսնի տեսանելիությունը՝ 100 %՝ Լիալուսին։

Լիալուսին՝ 00։55։

  • Լիալուսինն ամենամեծ ազդեցությունն է ունենում Երկրի ողջ կենսական աշխարհի վրա: Վերքերի արյունահոսությունը շատանում է, քրոնիկ հիվանդությունները հիշեցնում են իրենց մասին, սրվում է հոգեկան ընկճվածությունը:
  • Լիալուսնի ընթացքում ծնելիությունը հասնում է առավելագույնի: Շփումներում ավելանում են ազդակները, առաջանում են բացասական մտածելու և հարբելու հակումներ:
  • Մյուս կողմից սա դեղաբույսեր հավաքելու ամենալավ ժամանակն է, քանի որ նրանց բուժիչ հատկություններն այս պահին առավելագույն են:

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 381.310 կմ, երեկ՝ 377.411 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 3.899 կիլոմետր։

Լուսին՝ երրորդ քառորդ։ Լուսին՝ 14 օրական 10 ժամական 05 րոպեական։

  • Երրորդ լուսնային փուլն ընդգրկում է լիալուսնից մինչև չորրորդ փուլի սկիզբն ընկած ժամանակահատվածը: Լիալուսնի ժամանակ կենսական և մտավոր էներգիան գագաթնակետում են, որը հետզհետե նվազում է:
  • Այս ժամանակահատվածում ակտիվությունն սկսում է նվազել. վիճակների, գաղափարների և դատողությունների տատանման շրջան է: Անցած փուլերի ընթացքում կուտակված փորձն ու եռանդն ինքնաբերաբար են ազդում ծրագրերի իրագործման վրա:
  • Լուսնային ամսվա այս փուլում արդեն ուրվագծվում են ներդրված ջանքերի առաջին արդյունքները: Տրամադրության փոփոխությունները կարող են առնչվել ոչ միայն գործնական ոլորտին, այլև անձնական կյանքին: Հին սովորույթներից ազատագրվելու հիանալի շրջան է, կարելի է որևէ նոր բան փորձել: Մարդկանց հարաբերություններում սա մերձեցման և սիրավեպի ամենադյուրին ժամանակն է:
  • Երրորդ փուլը գերազանց է ինքնազարգացման, ինքնակատարելագործման և ստեղծարարման համար:

Հաջորդ Նորալուսինը՝ երկուշաբթի՝ հոկտեմբերի 25-ին՝ 14:49։
Առաջիկա Լիալուսինը՝ երեքշաբթի ՝ նոյեմբերի 8-ին՝ 15:02։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: