Օրահուշակ. 11 ապրիլ


Երկուշաբթի. 11 ապրիլ։ Տարվա 101-րդ օրն է, 15-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 264 օր:

  • Երկուշաբթի լի է հույզերով: Հաջողությունները փոխարինում են անհաջողություններին, ձեռքերումները` կորուստներին: Ամեն ինչ դառնում է անվստահելի և հարաբերական: Մինչև անգամ հավատարիմ ընկերները կարող են հակառակորդ թվալ:
  • Երկուշաբթի խորհուրդ է տրվում ամեն ինչում ապավինել կանխազգացմանը, քանի որ բանականությունն այս օրը չի գործում: Գործնական համաձայնությունները վաղը կարող են անորոշության վերածվել:
  • Այնուամենայնիվ, երկուշաբթի օրվա բոլոր ծուղակներն ու խոչընդոտները կարող են շրջանցել նրանք, ովքեր «սրտով են զգում», թե ինչ պետք է անել: Նրանք, ովքեր վստահում են իրենց կանխազգացմանը, որպես կանոն, այս օրը հաջողության են հասնում:

Հին հայկական տոմարով 4514 թվականն է։ Ամսանունը՝ Ահեկան (30 օր՝ ապրիլի 8 - մայիսի 7)։ Օրանունը՝ Երեզկան։ Շաբաթվա օրանունը՝ Լուսնի օր։


Ապրիլի 11-ին արևային 22-րդ օրն է։

  • 22-րդ արևային օրը կապված է քամու, ընտրության, ժամանակի և տարածության մեջ շարժման հետ: Դա կենսաբեր օդի, շրջապտույտների, շրջադարձային փոփոխությունների և ազատության օրն է։
  • Խրախուսվում է ճանապարհի ընտրություն կատարել։ Նպատակահարմար է տրվել ինքնահոսի և շարժվել բնազդներով։ Բարենպաստ են շփումները, ծանոթությունները, բանակցությունները, ճանապարհորդությունները։ Օգտակար է լողանալը, կատարել ամուսնական պարտքը:
  • Նախանշանները կապված են եղանակի հետ. լավ է փոփոխական եղանակը՝ թիկունքում քամի: Վատ են շատ ծուխն ու տհաճ հոտերը, երբ քամին ինչ-որ բան թռցնում է ձեռքից, տանում գլխարկը, պայուսակը։ Լավ է թեթև, բուսական սնունդը։ Ուժի հաղորդակներն են անիվը, նետման սկավառակը: Գերադասելի են հագուստի ոչ վառ և լղոզված գույները:

Արևածագ՝ 6:30, արևամուտ՝ 19:35 Ճիշտ կեսօրը՝ 13։02։ Օրվա տևողությունը՝ 13:05 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե երկար է։

Ապրիլի 11-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 11-րդ օրն է։

  • Լուսնային ամսվա առավել դրական և էներգետիկորեն ուժեղ օրերից մեկն է: Ցանկացած ծրագրերի և մտահաղացումների իրականացումը կհանգեցնի ցանկալի արդյունքների՝ նվազագույն ջանքերով:
  • Կարող եք ապահով երկար ճանապարհորդության ելնել:

Լուսնային 11-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը նպաստավոր է վերաբնակվելու համար։ Երազները կարող են իրականանալի լինել։
  • Նորածինները սրամիտ և երկարակյաց են։

Լուսինը Առյուծ համաստեղությունում է՝ 14°15'։

  • Երբ Լուսինը Առյուծի համաստեղությունում է, բարենպաստ ազդեցություն է ունենում բոլոր նպատակային և գործնական նախաձեռնարկությունների վրա՝ սկսած մարզական կամ մշակութային միջոցառումներ կազմակերպելուց մինչև ընկերախմբով երեկույթները՝ ուղղված թիմային արդյունավետ համագործակցությանը:
  • Շատերն են ձգտում շփումների ու հաճույքների: Այս օրերին զվարճանքի գրեթե բոլոր վայրերը կայուն եկամուտ են ստանում: Հատկապես դա վերաբերում է խաղատներին, բուքմեյքերական գրասենյակներին, քանի որ երբ Լուսինն Առյուծում է, արկածախնդրության և լավ չկշռադատված ռիսկայնության հակում է առաջանում: Այդ պատճառով արժե հետաձգել խոշոր ֆինանսական միջոցների հետ կապված բոլոր լուրջ ֆինանսական հարցերը:
  • Կորուստներից խուսափելու համար պետք չէ անշարժ գույքին, բաժնետոմսերին և լուրջ պայմանագրերին վերաբերող գործարքներ կնքել: Այսօրվա մարդկանց մեծ մասի մոտ գերլարված վիճակ է և շողոքորթության հակում է լինում:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է ապրիլի 10-ին՝ 12:41-ից և կավարտվի ապրիլի 11-ին՝ 13:44-ին։
Լուսնի մարումը՝ 04։04։ Լուսնի ծագումը՝ 13:44։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 43.6°, բարձրությունը = - 15.1°։
Լուսնի տեսանելիությունը՝ 69 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝  396.626 կմ, երեկ՝ 400.320 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 3.694 կիլոմետր։

Լուսին՝ երկրորդ քառորդ։ Լուսին՝ 10 օրական ժամական 3րոպեական։

  • Աճող լուսնի երկրորդ փուլն է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
  • Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
  • Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետին կհասնի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:

Հաջորդ Նորալուսինը՝ կիրակի՝ մայիսի 1-ին՝ 00:28։
Առաջիկա Լիալուսինը՝ շաբաթ՝ ապրիլի 16-ին՝ 22:55։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: