Օրահուշակ. 13 հուլիս


Հինգշաբթի. 13 հուլիս։ Տարվա 194-րդ օրն է, 28-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 171 օր։

  • Հինգշաբթի սրվում է կանխազգացումը, որը թույլ է տալիս տարբերակել համախոհներին հակառակորդներից: Այս օրվա էներգիան բերում է փառք, պատիվ, հաջողություններ:
  • Հինգշաբթի բոլոր գործեր ավարտին հասցվում են, պարզապես պետք է ինքնավստահ լինել: Իսկ եթե նման վստահություն չկա, ավելի լավ է հետաձգել գործերը:
  • Այս օրը ղեկավարության հետ շփումները դրական են, բանակցությունները՝ հաջող: Իսկ սիրտը կհուշի լուծելու սիրային գործերը: 

Հին հայկական տոմարով 4515 թվականն է։ Ամսանունը՝ Հրոտից (30 օր՝ 7 հուլիս - 5 օգոստոս)։ Օրվա անունը՝ Պարխար։ Շաբաթվա օրանունը՝ Փայլածու (Մերկուրի)։


Հուլիսի 13-ին արևային 4-րդ ամսվա 26-րդ օրն է։

  • 26-րդ արևային օրը կապված է բարգավաճման հետ, օր, երբ բացվում են ճակատագրական գանձերը։ Օրը նվիրված է ունեցվածքին, ճանապարհորդություններին, առաքելություններին և ուրիշներին օգնելուն: Շահույթի, մեծ ձեռքբերումների, գործարար միջոցառումների օր է։
  • Խորհուրդ է տրվում օրինապահ լինել։ Սա գույքի, դրամական փաստաթղթերի ձևակերպման, քարերի ու հողի հետ աշխատելու ժամանակն է։ Բարենպաստ է օրգանիզմի մաքրման, մաշկի, ատամների բուժման համար։ Լավ է նվերներ տալը։ Դրական նախանշանները կապված են փողի և թանկարժեք իրերի հետ՝ գտնել, ստանալ, տալ, տեսնել։ Նյութական կորուստներն ու վնասները լավ նշան չեն: Բարի նախանշան է լի զամբյուղ, լցված դույլ տեսնելը։
  • Սնունդ. այսօրը կարելի է ամեն ինչ, սակայն ավելի լավ է՝ կաթնային։Ուժի հաղորդակներ են դրամապանակ, պայուսակը: Օրվա գույները են ոսկեգույնը, սպիտակը, կարմիրը: Օրվա քարը՝ սպիտակ ագաթ, իսկական քաղկեդոն: Օրվա թվերը՝ 26, 52, 93:

Արևածագ՝ 5:43, արևամուտ՝ 20:31։ Ճիշտ կեսօրը՝ 13։07։ Օրվա տևողությունը՝ 14:48 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Հուլիսի 13-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 25-րդ օրն է։

  • Օրը հաջող է առևտրի, դատական գործերի, տեղափոխման կամ գործուղման համար: Նվիրեք ձեզ հանգիստ աշխատանքի:
  • Շատ օգտակար է կենտրոնանալ հոգևոր խնդիրների վրա, լավ քնել և հանգստանալ: Հնարավոր են քրոնիկ հիվանդությունների սրացում:

Լուսնային 25-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բարեհաճ չէ։ Հիվանդությունները վտանգավոր են։
  • Նորածինների կյանքը բարեկեցիկ է։

Լուսինը Երկվորյակներ համաստեղությունում է՝ 0°18'։

  • Այս ժամանակահատվածը նպաստավոր է շահույթի պլանավորման, ֆինանսական խնդիրների լուծման համար: Այս օրը անհրաժեշտ է ամրապնդել սոցիալական և ֆինանսական վիճակը, ներդրումներ կատարել:
  • Կարելի է գնել երկարատև օգտագործման գեղեցիկ և դիմացկուն իրեր, օրինակ՝ կահույք, անշարժ գույք և այլն:

Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է հուլիսի 13-ին՝ 01:52-ից և կավարտվի հուլիսի 14-ին՝ 02:27-ին։
Լուսնի ծագումը՝ 01:52։ Լուսնի մարումը՝ 17։05։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 252.8°, բարձրությունը = 53.6°։
Լուսնի տեսանելիությունը՝ 18%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝  391.087 կմ, երեկ՝ 386.918 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 4.169 կիլոմետր։

Լուսին՝ չորրորդ քառորդ։ Լուսին՝ 25 օրական ժամական 23 րոպեական։

  • Չորրորդ քառորդի ժամանակահատվածն ավարտվում է Նորալուսնով: Այս փուլին բնորոշ են հանդարտությունը, մեղմությունը, որոշակի ալարկոտությունը: Սա բավականին պասիվ շրջան է:
  • Ուժն ու էներգիան այս պահին արագորեն նվազում են: Պետք է գործերն ավարտել այս փուլում, ինչպես նաև կառավարել ընթացիկերը: Նոր մտքերն ու գաղափարները պետք է հետաձգվեն հաջորդ լուսնային ամսվա սկզբ: Արդյունքներն ամփոփելու լավագույն ժամանակն է:
  • Չորրորդ փուլում ընդհանուր ակտիվությունը նվազում է: Խորհուրդ է տրվում նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը: Գործնական և անձնական հարաբերություններում Պետք է խուսափել կոնֆլիկտներից: Մեծ են վեճերի և բաժանման հավանականությունը:
  • Այս ժամանակահատվածում մարդիկ չափազանց զգայուն են, ազդվող, հակված վիրավորվելու: Այս վիճակն արտացոլվում է բիզնեսում, ուստի ցանկալի է կարևոր հանդիպումները հետաձգել լուսնային ամսվա հաջորդ փուլ:

Հաջորդ Նորալուսինը՝ երկուշաբթի՝ 17 հուլիս, 22:32։
Առաջիկա Լիալուսինը՝ երեքշաբթի՝ 1 օգոստոս, 22:31։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: