Օրահուշակ. 14 մարտ


Երկուշաբթի. մարտի 14։ Տարվա 73-րդ օրն է, 11-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 292 օր:

  • Երկուշաբթի լի է հույզերով: Հաջողությունները փոխարինում են անհաջողություններին, ձեռքերումները` կորուստներին: Ամեն ինչ դառնում է անվստահելի և հարաբերական: Մինչև անգամ հավատարիմ ընկերները կարող են հակառակորդ թվալ:
  • Երկուշաբթի խորհուրդ է տրվում ամեն ինչում ապավինել կանխազգացմանը, քանի որ բանականությունն այս օրը չի գործում: Գործնական համաձայնությունները վաղը կարող են անորոշության վերածվել:
  • Այնուամենայնիվ, երկուշաբթի օրվա բոլոր ծուղակներն ու խոչընդոտները կարող են շրջանցել նրանք, ովքեր «սրտով են զգում», թե ինչ պետք է անել: Նրանք, ովքեր վստահում են իրենց կանխազգացմանը, որպես կանոն, այս օրը հաջողության են հասնում:

Հին հայկական տոմարով 4514 թվականն է։ Ամսանունը՝ Արեգ (30 օր՝ մարտի 8 - ապրիլի 7)։ Օրանունը՝ Վանատ։ Շաբաթվա օրանունը՝ Լուսնի օր։


Մարտի 14-ին արևային 4-րդ օրն է։

  • 4-րդ արևային օրը բեկումնային է, լարված և ակտիվ։ Սա արդար գործի համար պայքարելու և ասպետության օր է:
  • Խորհուրդ է տրվում ակտիվորեն նոր գործեր սկսել, կարելի է ռիսկի դիմել: Սա պարտքերը կատարելու ժամանակն է ։ Չի կարելի պասիվ լինել և հանգստանալ՝ սպասելով երջանիկ դեպվածի։
  • Լավ են բոլոր այն նախանշանները, որ կապված մետաղի հետ, բայց կոտրված բեկորների։ Լավ, եթե սպասք է կոտրվում։ Վատ նախանշան է ձեռնոց կորցնելը, հանդիպակաց քամին։
  • Խորհուրդ է տրվում կծու սնունդ, ալկոհոլն անցանկալի է: Ուժի հաղորդակներ են խոցող իրերն ու ձեռնոցները: Օրվա գույներն են մուգ կարմիրն ու կաթնավարդագույնը։ Աններդաշնակ են կանաչի բոլոր երանգները։ Հաջողության քարեր են՝ ռուբին, կարմիր կորունդը, կարմիրերկաթաքարը: Թվերն են՝ 15, 39, 40, 46։

Արևածագ՝ 7:17, արևամուտ՝ 19:06 Ճիշտ կեսօրը՝ 13։11։ Օրվա տևողությունը՝ 11:50 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Մարտի 14-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 12-րդ օրն է։

  • Լուսնային ամսվա առավել դրական և էներգետիկորեն ուժեղ օրերից մեկն է: Ցանկացած ծրագրերի և մտահաղացումների իրականացումը կհանգեցնի ցանկալի արդյունքների՝ նվազագույն ջանքերով:
  • Կարող եք ապահով երկար ճանապարհորդության ելնել:

Լուսնային 11-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը նպաստավոր է վերաբնակվելու համար։ Երազները կարող են իրականանալի լինել։
  • Նորածինները սրամիտ և երկարակյաց են։

Լուսինը Առյուծ համաստեղությունում է՝ 6°22'։

  • Երբ Լուսինը Առյուծի համաստեղությունում է, բարենպաստ ազդեցություն է ունենում բոլոր նպատակային և գործնական նախաձեռնարկությունների վրա՝ սկսած մարզական կամ մշակութային միջոցառումներ կազմակերպելուց մինչև ընկերախմբով երեկույթները՝ ուղղված թիմային արդյունավետ համագործակցությանը:
  • Շատերն են ձգտում շփումների ու հաճույքների: Այս օրերին զվարճանքի գրեթե բոլոր վայրերը կայուն եկամուտ են ստանում: Հատկապես դա վերաբերում է խաղատներին, բուքմեյքերական գրասենյակներին, քանի որ երբ Լուսինն Առյուծում է, արկածախնդրության և լավ չկշռադատված ռիսկայնության հակում է առաջանում: Այդ պատճառով արժե հետաձգել խոշոր ֆինանսական միջոցների հետ կապված բոլոր լուրջ ֆինանսական հարցերը:
  • Կորուստներից խուսափելու համար պետք չէ անշարժ գույքին, բաժնետոմսերին և լուրջ պայմանագրերին վերաբերող գործարքներ կնքել: Այսօրվա մարդկանց մեծ մասի մոտ գերլարված վիճակ է և շողոքորթության հակում է լինում:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է մարտի 13-ին՝ 13:55-ից և կավարտվի մարտի 14-ին՝ 14:55-ին։
Լուսնի մարումը՝ 05։30։ Լուսնի ծագումը՝ 14:56։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 26.1°, բարձրությունը = - 21.9°։
Լուսնի տեսանելիությունը՝ 54 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 397.488 կմ, երեկ՝ 400.741 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 3.253 կիլոմետր։

Լուսին՝ Առաջին քառորդ։ Լուսին՝ 11 օրական 14 ժամական 25 րոպեական։

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ ուրբաթ՝ ապրիլի 1-ին՝ 10:25։
Առաջիկա Լիալուսինը՝ ուրբաթ՝ մարտի 18-ին՝ 11:17։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: