Օրահուշակ. 15 հունվար


Կիրակի. 15 հունվար։ Տարվա 15-րդ օրն է, 2-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 350 օր։

  • Կիրակին լի է ուրախ, աշխուժ էներգիայով և մարդկանց դրական լիցքեր է հաղորդում:
  • Հին ժամանակներից կիրակին հանգստյան օր է ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլ հոգևորի համար: Եվ մարդիկ հաճույքով են շփվում, հանդիպում ժամանակ անցկացնելու, ասել-խոսելու, խաղալու, որևէ բանով զբաղվելու համար:
  • Կիրակին զբոսանքների, մտերիմներին այցելելու և հյուրընկալման օր է՝ շաբաթվա հոգնածությունից և աշխատանքային լարվածությունից թոթափվելու համար: 

Հին հայկական տոմարով 4515 թվականն է։ Ամսանունը՝ Արաց (30 օր՝ 8 հունվար - 6 փետրվար)։ Օրվա անվանուը՝ Արամազդ։ Շաբաթվա օրանունը՝ Արեգակի օր։


Հունվարի 15-ին արևային 1-ին օրն է։

  • 1-ին արևային օրը կապված է ստեղծագործության, ուրախության, զվարճանքի՝ համադրված ներքին լրջության, հանդիսավորության, անձնական առաքելության զգացողության հետ:
  • Խորհուրդ է տրվում մաքրություն և ֆիզիկական աշխատանք։ Խորհուրդ չի տրվում տխուր լինել, հուսահատվել և շտապել: Սա ընտրության օր է։ Նպաստավոր է մեկ ամսվա ծրագրեր կազմել, լավ է ցանկացած ստեղծագործական նախաձեռնություն:
  • Լավ նախանշան է տեսնել կրակ, կայծակ, դա լավ ձեռնարկումների նշան է։ Լավ է, երբ առավոտից լսվում են թռչունների դայլայը։ Բացասական նախանշաններ են մարած կրակը, պատռված իրերը, կոտրված եղունգները:
  • Սնունդ. խորհուրդ է տրվում կարկանդակներ պատրաստել, վայելել և հյուրասիրել: Կարելի է գինի խմել։
  • Ուժի հաղորդակներ են լամպը, լուսավորված լամպ, մոմը։ Օրվա գույներն են ոսկեգույնը, մանուշակագույնը, սպիտակը. լավ է, երբ բոլոր գույները փայլում են: Օրվան աններդաշնակ են բոլոր մութ ու խամրած երանգները։ Օրվա քարը. լավ է նռնաքարը։ Օրվա թվերը՝ 21 և 72:

Արևածագ՝ 8:22, արևամուտ՝ 17:59։ Ճիշտ կեսօրը՝ 13։10։ Օրվա տևողությունը՝ 9:37 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Հունվարի 15-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 23-րդ օրն է։

  • Օրը հակասական է: Պետք է խուսափել թունավորումներից և հետապնդումներից:
  • Շրջապատից հնարավոր են խանդ և նախանձ: Ավելի լավ է զգույշ լինել և նոր ոչինչ չձեռնարկել:

Լուսնային 23-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Նպաստավոր օր է կարիերայի համար։ Հիվանդությունները երկարատև են, բայց ոչ վտանգավոր։
  • Երազները ոչինչ են։ Նորածինները վայելուչ չեն։

Լուսինը Կշեռք համաստեղությունում է՝ 27°43'։

  • Երբ Լուսինը Կշեռքի ազդեցության տակ է, ուրեմն ժամանակն է հանգստանալու ծանր աշխատանքից: Չարժե նոր և գլոբալ ինչ-որ բան ձեռնարկել, այլ արագորեն պետք է լրացնել բացթողումները և այն, ինչ արդեն պլանավորված է: Լավ և բավականին արգասաբեր է բիզնես համագործակցության համար՝ հիմնված փոխըմբռնման և տարաձայնությունների բացակայության վրա:
  • Բացասականը դժվարություններն են որոշումներ կայացնելիս: Հնարավոր է երկար տատանվել թեր և դեմ կողմերի միջև: Հետևաբար պատասխանատու որոշումների ընդունումն ավելի լավ է հետաձգել:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է հունվարի 15-ին՝ 01:14-ից և կավարտվի հունվարի 16-ին՝ 02:20-ին։ 
Լուսնի ծագումը՝ 01:14։ Լուսնի մարումը՝ 12։36։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 251.5°, բարձրությունը = 6.5°։
Լուսնի տեսանելիությունը՝ 48%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 386.094 կմ, երեկ՝ 391.619 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 5.525 կիլոմետր։

Լուսին՝ չորրորդ քառորդ։ Լուսին՝ 22 օրական 21 ժամական 43 րոպեական։

  • Չորրորդ քառորդի ժամանակահատվածն ավարտվում է Նորալուսնով: Այս փուլին բնորոշ են հանդարտությունը, մեղմությունը, որոշակի ալարկոտությունը: Սա բավականին պասիվ շրջան է:
  • Ուժն ու էներգիան այս պահին արագորեն նվազում են: Պետք է գործերն ավարտել այս փուլում, ինչպես նաև կառավարել ընթացիկերը: Նոր մտքերն ու գաղափարները պետք է հետաձգվեն հաջորդ լուսնային ամսվա սկզբ: Արդյունքներն ամփոփելու լավագույն ժամանակն է:
  • Չորրորդ փուլում ընդհանուր ակտիվությունը նվազում է: Խորհուրդ է տրվում նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը: Գործնական և անձնական հարաբերություններում Պետք է խուսափել կոնֆլիկտներից: Մեծ են վեճերի և բաժանման հավանականությունը:
  • Այս ժամանակահատվածում մարդիկ չափազանց զգայուն են, ազդվող, հակված վիրավորվելու: Այս վիճակն արտացոլվում է բիզնեսում, ուստի ցանկալի է կարևոր հանդիպումները հետաձգել լուսնային ամսվա հաջորդ փուլ:

Հաջորդ Նորալուսինը՝ կիրակի՝ 22 հունվար, 00:53։
Առաջիկա Լիալուսինը՝ կիրակի՝  5 փետրվար, 22:29։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: