Օրահուշակ. 15 օգոստոս


Երեքշաբթի. 15 օգոստոս։ Տարվա 227-րդ օրն է, 33-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 138 օր։

  • Երեքշաբթին լի է էներգիայով: Հաջողությունը ուժեղ, կամային մարդկանց կողմն է:
  • Եթե ​​այսօր բուռն գործունեություն ծավալվի, հաջողությամբ կավարտվի: Այնուամենայնիվ, երեքշաբթի դժվար է կենտրոնանալ և խնդիրների լուծման ճիշտ ուղի ընտրել: Բայց եթե ամեն ինչ նախապես մտածված է, ապա պետք է անվարան առաջ գնալ:
  • Սա հարմար օր է ֆիզիկական աշխատանքի համար: Ծախսած էներգիան արագ և հեշտությամբ վերականգնվում է: Նրանց համար, ովքեր այս օրը զբաղված են միայն մտավոր աշխատանքով, օգտակար է մտավորը զուգակցել ֆիզիկականին: 

Հին հայկական տոմարով 4515 թվականն է։ Ամսանունը՝ Նավասարդ (30 օր՝ 11 օգոստոս - 9 սեպտեմբեր)։ Օրանունը՝ Արամազդ։ Շաբաթվա օրանունը՝ Հրատ (Մարս)։


Օգոստոսի 15-ին արևային 5-րդ ամսվա 29-րդ օրն է։

  • 29-րդ արևային օրը խոսքի մոգության օր է՝ հումորի ու ծիծաղի։ Այս օրը թաքստոցները բացվում են, գաղտնիքները՝ բացահայտվում։ Հումորն այս օրը դրսևորվում է որպես բարդույթներից ազատվելու զգացողությամբ։ Լավ լողանալ, գոլորշահարվել, զբոսնել, բայց ոչ ճանապարհորդել։ Խորհուրդ է տրվում վերանորոգել, կարել, գնումներ կատարել, հագուստներ փորձել: Մայրամուտից հետո կարելի է խնջույք կազմակերպել: Արշալույսը բեղմնավորման պահ է։ Ցանկալի չեն օծանելիքն ու կոսմետիկան։
  • Բարի նախանշաններն են փռշտալը, սեփական անունը լսելով արթնանալը, կրկնվող երաժշտությունը, ինչպես նաև կաշվե իրեր, փող գտնելը, սայթաքելը, թիկունքից փչող քամին։ Վատ նախանշաններն են նյութական կորուստները, հագուստի ու կոշիկի պատռվելը։ Լավ է թեթև սնունդը՝ աղցաններ, բուսական յուղեր։ Ուժի հաղորդակներ են մկրատը, ֆլեյտան, փայտե հաշվիչը: Օրվա գույներում հագուստի համար լավ է ընտրել փայլուն, երփներանգ, բաց մանուշակագույն գույները, ինչպես նաև ոսկեգույնն ու դեղնավունը: Ցանկալի չեն մուգ երանգները, կանաչը: Պետք է ուշադիր վերաբերվել զարդերին, քարերից լավ խայտաբղետ հասպիսը և հրեական քարը: Հաջողակ թվերն են՝ 29, 43, 65, 56:

Արևածագ՝ 6:12, արևամուտ՝ 20:00։ Ճիշտ կեսօրը՝ 13։06։ Օրվա տևողությունը՝ 13:48 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Օգոստոսի 15-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 29-րդ օրն է։

  • Օրը բավականին անհաճո է: Այն կապված է մարմնի ընդհանուր կենսունակության նվազման, քրոնիկ հիվանդությունների դրսևորման հետ:
  • Դեպրեսիայի, վնասվածքների և խաբեության հավանականություն կա: Ավելի լավ է օրն անցկացնել միայն ամենաանհրաժեշտ առօրյա խնդիրները լուծելու համար:

Լուսնային 29-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրն ամեն ինչով անբարենպաստ է։ Տկարները, սակայն, առողջանում են։
  • Երազներն իրականանում են եռօրյա ժամկետում։ Նորածինները երկարակյաց չեն։

Լուսինը Առյուծ համաստեղությունում է՝ 10°36'։

  • Երբ Լուսինը Առյուծի համաստեղությունում է, բարենպաստ ազդեցություն է ունենում բոլոր նպատակային և գործնական նախաձեռնարկությունների վրա՝ սկսած մարզական կամ մշակութային միջոցառումներ կազմակերպելուց մինչև ընկերախմբով երեկույթները՝ ուղղված թիմային արդյունավետ համագործակցությանը:
  • Շատերն են ձգտում շփումների ու հաճույքների: Այս օրերին զվարճանքի գրեթե բոլոր վայրերը կայուն եկամուտ են ստանում: Հատկապես դա վերաբերում է խաղատներին, բուքմեյքերական գրասենյակներին, քանի որ երբ Լուսինն Առյուծում է, արկածախնդրության և լավ չկշռադատված ռիսկայնության հակում է առաջանում: Այդ պատճառով արժե հետաձգել խոշոր ֆինանսական միջոցների հետ կապված բոլոր լուրջ ֆինանսական հարցերը:
  • Կորուստներից խուսափելու համար պետք չէ անշարժ գույքին, բաժնետոմսերին և լուրջ պայմանագրերին վերաբերող գործարքներ կնքել: Այսօրվա մարդկանց մեծ մասի մոտ գերլարված վիճակ է և շողոքորթության հակում է լինում:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է՝ միկրոլուսին։
Լուսնային օրն սկսվել է օգոստոսի 15-ին՝ 04:47-ից և կավարտվի օգոստոսի 16-ին՝ 05:49-ին։
Լուսնի ծագումը՝ 04:47։ Լունի մարումը՝ 19։57։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 160.9°, բարձրությունը = 71.3°։
Լուսնի տեսանելիությունը՝ 1%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝  406.134 կմ, երեկ՝ 404.991 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 1.143 կիլոմետր։

Լուսին՝ չորրորդ քառորդ։ Լուսին՝ 28 օրական 1ժամական 28 րոպեական։

  • Չորրորդ քառորդի ժամանակահատվածն ավարտվում է Նորալուսնով: Այս փուլին բնորոշ են հանդարտությունը, մեղմությունը, որոշակի ալարկոտությունը: Սա բավականին պասիվ շրջան է:
  • Ուժն ու էներգիան այս պահին արագորեն նվազում են: Պետք է գործերն ավարտել այս փուլում, ինչպես նաև կառավարել ընթացիկերը: Նոր մտքերն ու գաղափարները պետք է հետաձգվեն հաջորդ լուսնային ամսվա սկզբ: Արդյունքներն ամփոփելու լավագույն ժամանակն է:
  • Չորրորդ փուլում ընդհանուր ակտիվությունը նվազում է: Խորհուրդ է տրվում նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը: Գործնական և անձնական հարաբերություններում Պետք է խուսափել կոնֆլիկտներից: Մեծ են վեճերի և բաժանման հավանականությունը:
  • Այս ժամանակահատվածում մարդիկ չափազանց զգայուն են, ազդվող, հակված վիրավորվելու: Այս վիճակն արտացոլվում է բիզնեսում, ուստի ցանկալի է կարևոր հանդիպումները հետաձգել լուսնային ամսվա հաջորդ փուլ:

Հաջորդ Նորալուսինը՝ չորեքշաբթի՝ 16 օգոստոս, 13:38։
Առաջիկա Լիալուսինը՝ հինգշաբթի՝ 31 օգոստոս, 05:35։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: