Օրահուշակ. 16 հունիս


Ուրբաթ. 16 հունիս։ Տարվա 167-րդ օրն է, 24-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 198 օր։

  • Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան, ոչ թե ծանրաբեռնված լինեն:
  • Քանի որ Վեներան հովանավորում է շնորհն ու գեղեցկությունը՝ մարդու մեջ խաղաղության զգացողություն առաջացնելով, ուրեմն ուրբաթը լավագույն օրն է ամփոփելու աշխատանքային շաբաթը և ազատվելու ամեն տեսակ ավելորդությունից: Լավագույն պահն է պատրաստվելու գալիք շաբաթվան: 

Հին հայկական տոմարով 4515 թվականն է։ Ամսանունը՝ Մարգաց (30 օր՝ 7 հունիս - 6 հուլիս)։ Օրվա անունը՝ Մանի։ Շաբաթվա օրանունը՝  Արուսյակ (Վեներա)։


Հունիսի 16-ին արևային 3-րդ ամսվա 29-րդ օրն է։

  • Խոսքի մոգության օր է՝ հումորի ու ծիծաղի։ Այս օրը թաքստոցները բացվում են, գաղտնիքները՝ բացահայտվում։ Հումորն այս օրը դրսևորվում է որպես բարդույթներից ազատվելու զգացողությամբ։ Լավ լողանալ, գոլորշահարվել, զբոսնել, բայց ոչ ճանապարհորդել։ Խորհուրդ է տրվում վերանորոգել, կարել, գնումներ կատարել, հագուստներ փորձել: Մայրամուտից հետո կարելի է խնջույք կազմակերպել: Արշալույսը բեղմնավորման պահ է։ Ցանկալի չեն օծանելիքն ու կոսմետիկան։
  • Բարի նախանշաններն են փռշտալը, սեփական անունը լսելով արթնանալը, կրկնվող երաժշտությունը, ինչպես նաև կաշվե իրեր, փող գտնելը, սայթաքելը, թիկունքից փչող քամին։ Վատ նախանշաններն են նյութական կորուստները, հագուստի ու կոշիկի պատռվելը։ Լավ է թեթև սնունդը՝ աղցաններ, բուսական յուղեր։ Ուժի հաղորդակներ են մկրատը, ֆլեյտան, փայտե հաշվիչը: Օրվա գույներում հագուստի համար լավ է ընտրել փայլուն, երփներանգ, բաց մանուշակագույն գույները, ինչպես նաև ոսկեգույնն ու դեղնավունը: Ցանկալի չեն մուգ երանգները, կանաչը: Պետք է ուշադիր վերաբերվել զարդերին, քարերից լավ խայտաբղետ հասպիսը և հրեական քարը: Հաջողակ թվերն են՝ 29, 43, 65, 56:

Արևածագ՝ 5:31, արևամուտ՝ 20:33։ Ճիշտ կեսօրը՝ 13։02։ Օրվա տևողությունը՝ 15:02 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե երկար է։

Հունիսի 16-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 28-րդ օրն է։

  • Երկրային ցանկացած գործի համար բարենպաստ օր է. սկսած նոր մեքենա ձեռք բերելուց մինչև բնակարան վերանորոգելը:
  • Թերևս հնարավոր են առողջության վատթարացման հետ կապված որոշ (առանձնահատուկ նշանակություն չունեցող) խնդիրներ: Օգտակար է լսել գործընկերների խորհուրդները` դա օգուտ կբերի և կշրջանցի դժվարությունները:

Լուսնային 28-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բարեհաջող է։ Նորածինները ծույլ են։

Լուսինը Երկվորյակներ համաստեղությունում է՝ 3°19'։

  • Արագ և եռուն գործերի ժամանակն է: Մտավոր գործունեության ակտիվացումը բարենպաստ ազդեցություն է ունենում այն ​​հարցերին, որոնք պահանջում են անհապաղ որոշումներ կայացնել։
  • Կարելի է զբաղվել ցանկացած ֆինանսական գործարքով, այդ թվում և արժեթղթերի հետ (հատկապես կարճաժամկետ):
  • Կարելի է խաղալ արժույթի փոխանակման վրա:
  • Բարենպաստ է դիպլոմների, թեզերի պաշտպանության կամ դրանց համար տեղեկատվություն հավաքելու համար:
  • Մեկ օրից ավել ժամանակ պահանջող նախագծերը նպատակահարմար է հետաձգվել ավելի բարենպաստ ժամանակահատված:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է հունիսի 15-ին՝ 03:50-ից և կավարտվի հունիսի 16-ին՝ 04:27-ին։
Լուսնի ծագումը՝ 03:50։ Լուսնի մարումը՝ 19։13։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 204.5°, բարձրությունը = 71.8°։
Լուսնի տեսանելիությունը՝ 4%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 390.763 կմ, երեկ՝ 387.297 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 3.466 կիլոմետր։

Լուսին՝ չորրորդ քառորդ։ Լուսին՝ 27 օրական 16 ժամական 06 րոպեական։

  • Չորրորդ քառորդի ժամանակահատվածն ավարտվում է Նորալուսնով: Այս փուլին բնորոշ են հանդարտությունը, մեղմությունը, որոշակի ալարկոտությունը: Սա բավականին պասիվ շրջան է:
  • Ուժն ու էներգիան այս պահին արագորեն նվազում են: Պետք է գործերն ավարտել այս փուլում, ինչպես նաև կառավարել ընթացիկերը: Նոր մտքերն ու գաղափարները պետք է հետաձգվեն հաջորդ լուսնային ամսվա սկզբ: Արդյունքներն ամփոփելու լավագույն ժամանակն է:
  • Չորրորդ փուլում ընդհանուր ակտիվությունը նվազում է: Խորհուրդ է տրվում նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը: Գործնական և անձնական հարաբերություններում Պետք է խուսափել կոնֆլիկտներից: Մեծ են վեճերի և բաժանման հավանականությունը:
  • Այս ժամանակահատվածում մարդիկ չափազանց զգայուն են, ազդվող, հակված վիրավորվելու: Այս վիճակն արտացոլվում է բիզնեսում, ուստի ցանկալի է կարևոր հանդիպումները հետաձգել լուսնային ամսվա հաջորդ փուլ:

Հաջորդ Նորալուսինը՝ կիրակի՝ 18 հունիս, 08:37։
Առաջիկա Լիալուսինը՝ երկուշաբթի՝ 3 հուլիս, 15:38։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: